Կամչատկայի ափերի մոտ փրկել են տղամարդուն, որը 67 օր անսարք նավակով դեգերել է Օխոտի ծովում
ՖոտոԿամչատկայի ափերից 20 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է տղամարդը, որը 67 օր անսարք նավակով դեգերել է բաց ծովում: Նրա հետ եղած մյուս 2 ուղևորները մահացել են, հայտնում է gazeta.ru-ն:
Օգոստոսի 9-ին եղբայրները՝ 46-ամյա Միխայիլ Պիչուգինը և 49-ամյա Սերգեյ Պիչուգինը, ինչպես նաև վերջինիս 15-ամյա որդին դուրս են եկել ծովային ուղևորության: Նրանք մտադիր էին անցնել 150 կմ և Խաբարովսկի երկրամասից հասնել Սախալին, սակայն նավակի շարժիչը փչացել է, իսկ փոթորիկը նրանց տարել է բաց ծով։ Նրանց հետ կապը կորել է, գտնվելու վայրը մնացել է անհայտ: Երեք օր անց նրանք դեռ չեն հասել նշանակված վայր:
Ճանապարհորդներն ունեին տաք հագուստ, փրկարար բաճկոններ, ինչպես նաև սննդի փոքր պաշար և 20 լիտր խմելու ջուր։
Ավելի քան 2 ամսվա ընթացքում դեգերելու հետևանքով Սերգեյ Պիչուգինը և նրա տղան մահացել են, սակայն Միխայիլ նրանց մարմինները ջուրը չի գցել և պահել է նավակում:
Այս ընթացքում տղամարդը նիհարել է 50 կգ: Նա այժմ հոսպիտալացվել է: