Բայդենը հայտարարել է Ուկրաինայի համար 425 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթի մասին
ՔաղաքականությունԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային 425 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթի տրամադրման մասին, ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:
Նա զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ քննարկելու ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պաշտպանվելու հարցում: Բայդենը տեղեկացրել է Զելենսկիին իր պաշտոնավարման մնացած ժամանակահատվածում Ուկրաինային անվտանգության համար աջակցությունն ավելացնելու ջանքերի մասին՝ հայտարարելով Կիևին 425 միլիոն դոլար արժողությամբ անվտանգության աջակցության փաթեթի մասին, որը ներառում է հավելյալ հակաօդային պաշտպանության հնարավորություններ, օդ-երկիր դասի զենքեր, զրահատեխնիկա և կարևոր զինամթերք՝ Ուկրաինայի հրատապ կարիքները բավարարելու համար:
Առաջիկա ամիսներին Միացյալ Նահանգները Ուկրաինային կտրամադրի հարյուրավոր հակաօդային պաշտպանության կալանիչներ, տասնյակ մարտավարական ՀՕՊ համակարգեր, լրացուցիչ հրետանային համակարգեր, զգալի քանակությամբ զինամթերք, հարյուրավոր զրահափոխադրիչներ և հետևակի մարտական մեքենաներ։