AN Audit-ից Nexia Armenia. 20 տարվա վստահության ուղի
ՀասարակությունԱրդեն 20 տարի ֆինանսական ծառայությունների ոլորտում վստահելի և առաջատար գործընկեր AN Audit ընկերությունը դարձել է Nexia աուդիտորական-խորհրդատվական համաշխարհային ցանցի լիիրավ անդամ և այսուհետ գործելու է որպես Nexia Armenia:
Երկու տասնամյակի ընթացքում AN Audit-ը Հայաստանում տրամադրել է բարձրակարգ հաշվապահական, աուդիտորական, հարկային և ֆինանսական խորհրդատվության ծառայություններ՝ դառնալով հուսալի և կայուն գործընկեր։
Միանալով Nexia համաշխարհային ցանցին ՝ ընկերությունը հնարավորություն է ձեռք բերում առաջարկելու ավելի լայնածավալ և ինտեգրված ծառայությունների փաթեթ, ներառյալ տրանսֆերային գնագոյացում, բիզնեսի գնահատում, բիզնեսի կառավարման համակարգերի ներդրում, կայուն զարգացման հաշվետվությունների պատրաստում՝ միջազգային բարձր չափանիշներին համապատասխան։ Սա կարևորագույն շրջադարձ է նաև ընկերության գործընկերների համար, քանի որ արդյունքում վերջիններս կունենան բոլոր անհրաժեշտ ռեսուրսները՝ արդյունավետ գործելու թե՛ տեղական, թե՛ միջազգային շուկաներում:
Այս կարևոր իրադարձության առիթով կայացավ հանդիսավոր միջոցառում՝ նշանավորելով Nexia Armenia-ի պատմության նոր փուլը: Միջոցառմանը հրավիրված էին ընկերության գործընկերները, պետական գերատեսրությունների ներկայացուցիչներ, ոլորտի առաջատարներ, ինչպես նաև հյուրեր Nexia-ի գլխամասային գրասենյակից, Վրաստանից Տաջիկստանից, և բալթյան երկրներից։ Միջոցառումը լավ հնարավորություն էր փոխադարձ կապերի զարգացման համար։
Nexia Armenia-ի մասին
Նախկինում հայտնի որպես AN Audit, Nexia Armenia-ն հանդիսանում է աուդիտորական, հաշվապահական, հարկային և ֆինանսական խորհրդատվության ամբողջական ծառայություններ տրամադրող ընկերություն: Աշխարհի խոշոր տասնյակում ընդգրկված Nexia աուդիտորական-խորհրդատվական ընկերությունների ցանցի մաս կազմելով՝ Nexia Armenia-ն իր գործընկերներին առաջարկում է ծառայությունների համապարփակ փաթեթ` ապահովելով բիզնեսի սպասարկումը նաև ՀՀ-ից դուրս: