Լրահոս
Կարևոր


«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի շուրջ քննարկումները չեն դադարում: Այն սահմանում է քրեական պատասխանատվություն՝ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար: Ի՞նչ է ասում միջազգային իրավական փորձը նյութապես շահագրգռելու մասով: 2024 թ. հունիսի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) միաձայն ընդունեց իր մշտադիտարկման հանձնաժողովի կողմից պատրաստած զեկույցը Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ։

Զեկույցը նշել է, որ խաղաղ հավաքների ազատության եվրոպական ուղեցույցի համաձայն, հավաքներին մասնակցելու նյութական խրախուսումը չի կարող քրեականացվել, և քրեական պատժի կիրառումն այս դեպքում ոչ իրավաչափ է։ Շեշտել են հանրային գործիչ Ավետիք Չալաբյանի անունը, մտահոգություն հայտնել, որ Հայաստանի գործող իշխանությունները Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածն օգտագործել են նրան քաղաքականապես պատժելու նպատակով: Ըստ իրավաբանների, Քրեական օրենսգրքի այս հոդվածը հակասում է ոչ միայն միջազգային կոնվենցիաներին, այլ ինքնին հակասահմանադրական է: Նյութապես շահագրգռելը հանցագործություն չէ, Քրեական օրենսգրքում որևէ հստակ ձևակերպում չկա «նյութապես շահագրգռել» տերմինի հետ կապված: Հանրահավաքին մասնակցելը հանցագործություն չէ, հավաքների ազատությունը երաշխավորում է Հայաստանի Սահմանադրությունը: Ուստի անհասկանալի է, թե ինչո՞ւ է հանրահավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելը հանցագործություն:

Ի դեպ, Քրեական օրենսգրքում այս հոդվածի լրացումը տեղի է ունեցել դեռևս 2021 թ.-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի «թեթև ձեռքով», սակայն 2022 թ.-ին ընդունվող Քրեական օրենսգրքում այս դրույթը չպետք է ներառված լիներ: Բայց օրենսգրքի ընդունումից մի քանի օր առաջ 236-րդ հոդվածի լրացման քննարկման հարցը ներառվեց Ազգային ժողովի օրակարգ, արագացված կարգով այն ընդունվեց, մեր երկրի նախագահն էլ ստորագրեց: Հիմա անդրադառնանք հոդվածի նշված մասի հակասահմանադրական լինելուն: ԵԽԽՎ զեկույցից հետո, որն արդեն իսկ հիշատակեցինք, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները որոշում են դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով դիտարկել Քրեական օրենսգրքի 236.2 հոդվածի համապատասխանությունը Սահմանադրությանը:

Պատգամավորները մի քանի հարցադրմամբ էին դիմել ՍԴին, մասնավորաբար՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը՝ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվություն սահմանելու մասով չի՞ հակասում Սահմանադրության 44րդ հոդվածին, այն հավաքների ազատության իրավունքի իրացման անհրաժեշտ, պիտանի և համաչափ սահմանափակո՞ւմ է: Պատգամավորները բարձրացրել էին նաև 236-րդ հոդվածի 2-րդ մասի իրավական որոշակիության հարցը, ինչպես նաև՝ արդյո՞ք այն համահունչ է Հայաստանի վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկային: Ներկայացված հիմնավորումներում նշված է՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվություն սահմանելուն առնչվող նորմերը առերևույթ հակասում են Սահմանադրության 44-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերին:

Դրանք վերաբերում են հավաքների ազատությանը: Հաջորդիվ ընդգծել էին, որ Քրեական օրենսգրքի վկայակոչված դրույթը հակասում է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին, որոնք վերաբերում են համաչափության և որոշակիության սկզբունքներին: Բարձրացվել է «նյութապես շահագրգռել» տերմինի որոշակիության խնդիրը: Բացի դա, ՍԴ ներկայացված դիմումի մեջ պատգամավորները փաստարկել էին, որ նույն դրույթն առերևույթ հակասում է նաև Սահմանադրության 81-րդ հոդվածին, այն է՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում ՀՀ վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան», բացի դա՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները»։

Ներկայացված դիմումի մեջ հղում է արված Վենետիկի հանձնաժողովին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի զեկույցին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած մի շարք վճիռներին: Պատգամավորներն ընդգծել են, որ Եվրոպական խորհրդին անդամակցող բոլոր մյուս երկրների քրեական, ինչպես նաև խաղաղ հավաքների կարգավորմանը նվիրված օրենսդրական ակտերում բացակայում են նույնաբնույթ իրավական նորմեր։ Սահմանադրական դատարանն այս հարցով հոկտեմբերի 15-ին պետք է վճիռ կայացներ: Բայց Բարձրագույն դատարանը որոշում է գնալ այլ ճանապարհով: Հոկտեմբերի 11-ին կասեցնում է այդ հարցի հետագա քննարկումը և դիմում Վենետիկի հանձնաժողովին՝ խնդրելով նրան խորհրդատվական կարծիք տրամադրել, մասնավորաբար՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը» ձևակերպումը համահո՞ւնչ է իրավական որոշակիության սկզբունքի եվրոպական չափանիշներին:

Հաշվի առնելով ԵԽԽՎ զեկույցում հնչած դիրքորոշումները, եվրոպական կոնվենցիաներին հակասող դրույթները՝ մեծ չէ՞ հավանականությունը, որ կհնչի նույն կարծիքը՝ սա հանցակազմ չպարունակող գործողություն է, դեմ ենք սրա քրեականացմանը: Քրեական օրենսգրքի 236.2 հոդվածի մասին խոսելիս չենք կարող չհիշատակել Ավետիք Չալաբյանի անունը: Նրա գործը ցույց է տալիս նշված հոդվածի այս քննարկվող դրույթի բոլոր խութերը: 2022 թ.-ի մայիսի 14-ին Չալաբյանը կալանավորվեց: Հետո սկսվեց դատական նիստերի երկար շղթան, որի հանգուցալուծումը, կարծես թե, մոտենում է:

«Փաստը» վերջերս առիթ ունեցել էր անդրադառնալու թեմային: Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, իսկ Չալաբյանի պաշտպանական թիմը դատարանում հստակ քայլերով գնում է նրա անմեղությունն ապացուցելու ճանապարհով: Եթե Ավետիք Չալաբյանն այսօր ազատության մեջ է մասնակցում դատական նիստերին, ապա նույն «բախտավորությունը» չունի Դաշնակցության ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը, որն անցնում է նույն հոդվածով և արդեն չորս ամիս է՝ անազատության մեջ է: Ստացվում է, որ 2018 թ.-ին «ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ: Շատերն են համոզված, որ արդարությունը միանշանակ վերականգնվելու է, երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց ցավալի է, որ Սահմանադրական դատարանը, լինելով Հայաստանում արդարադատության բարձրագույն մարմինը, իր մեջ ուժ չգտավ հակասահմանադրական ճանաչելու Քրեական օրենսգրքի 236 հոդվածի 2-րդ մասը և իր բաժին պատասխանատվությունը կարծես փոխանցեց Վենետիկի հանձնաժողովին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն ՀովասափյանԴիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակիցՀայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվեՈ՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա ՍողոմոնյանԳլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքումԸնթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ ՄամիջանյանԱրմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ«2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերումԱմիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն«Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակըԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում էԷլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ ShamshyanՆախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնիՄալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողներըԵթե Նեթանյահուն գա Կանադա, կձերբակալվի․ Թրյուդո