Լրահոս
Կարևոր


«Իշխանությունը թուլամորթ է, անգրագետների շարանը կառավարությունում պակասելու փոխարեն ավելանում է. գիտենք, թե իշխանություն դառնալու պարագայում ովքեր են լինելու կառավարության մեր անդամները». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռ ամիսներ առաջ «Փաստը» գրել էր, որ «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը ստեղծում է Ազգային հպարտության հանրային տրիբունալ: Նպատակն այն է, որ «Հայաստանի գործող իշխանությունները պատասխանատվություն ստանձնեն և պատժվեն իրենց դավաճանական քաղաքականության համար»: Հոկտեմբերի 2-ին հրապարակվեց տրիբունալի որոշումը, որը «Համահայկական ճակատ» կուսակցության անդամները պաշտոնապես փոխանցել են Սահմանադրական դատարանին, ազգային անվտանգության ծառայությանը, գլխավոր դատախազությանը, արտաքին գործերի նախարարությանը և Ազգային ժողովի 3 խմբակցություններին։
 
Որոշման մեջ մասնավորաբար գրված է, որ Նիկոլ Փաշինյանը բռնել է հայ ժողովրդին և մեր պատմական հայրենիքը դավաճանելու ուղին. «Համաձայնության գալով Հայաստանի թշնամիների հետ՝ մեղադրյալն ինքնակամ հանձնել է Արցախը, արցախցիներին զրկել տնից ու ընտանեկան օջախից, դատապարտել տառապանքի ու թափառման։
 
Վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Նիկոլ Փաշինյանը կոպիտ կերպով խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Թաքուն, առանց հանրաքվեի և ժողովրդի համաձայնության որոշեց հայկական բուն հողերը փոխանցել Ադրբեջանին և իրագործեց այս որոշումը՝ Արևմուտքի հավանությունը ստացած Բաքվի և Անկարայի աջակցությամբ»։ Ազգային հպարտության տրիբունալը հիմնավորում է՝ Փաշինյանը ոչ միայն դավաճանություն է արել, այլև խախտել Սահմանադրությունը թե՛ Արցախի հայաթափման, թե՛ Ադրբեջանի հետ կեղծ սահմանազատման գործընթաց իրականացնելու հարցերում։ Ըստ այդմ, տրիբունալն առաջարկում է հայտնել Նիկոլ Փաշինյանին համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք, զրկել նրան հայ համարվելու իրավունքից, զրկել նրան համայն հայության անունից խոսելու բարոյական իրավունքից, զրկել նրան քաղաքական լեգիտիմությունից և Հայաստանի ժողովրդի անունից որոշումներ կայացնելու իրավունքից, կոչ անել վարչապետին կամավոր կերպով հրաժարական տալ, ապաշխարել հայ ժողովրդի առջև ու հեռանալ:
 
«Փաստն» այս առիթով զրուցեց Արշակ Կարապետյանի հետ՝ պարզելու, թե նա ինչպե՞ս է նախատեսում տրիբունալի որոշման կիրառումը: «Տրիբունալը կազմված է պրոֆեսիոնալներից՝ պատմաբաններից, իրավաբաններից, այդ թվում՝ միջազգային ոլորտներում մասնագիտացված: Հավաստիացնում եմ, որ դա պատմական փաստաթուղթ է հայ ժողովրդի համար: Կգա ժամանակ, երբ այն ուսումնասիրության նյութ կդառնա դպրոցներում, մեր սերունդները դրա միջոցով կվերլուծեն այժմյան ղեկավարության արարքները և այժմյան իրականությունը: Միշտ ասել ենք, որ ունենք ծրագրեր, ճանապարհային քարտեզ, գիտենք, թե ինչպես ենք հասնելու մեր նպատակին, գիտենք ժամկետները և գնում ենք դեպի մեր նպատակը: Ինչ վերաբերում է տրիբունալին և դրա հետ կապված մեր քայլերին: Օրենքի համաձայն՝ 30 օր կսպասենք արձագանքների, կլինեն արձագանքներ, կուսումնասիրենք դրանք, չեն լինի, կհասկանանք, որ իրենք վախեցան, որոշեցին դա լուռ ընդունել: Դրանից հետո ունենք հետագա քայլերի նախատեսված ցանկ, որը կյանքի կկոչենք: Տրիբունալի որոշումը «Համահայկական ճակատ» շարժման սեփականությունը չէ, նպատակ չունենք պաշտպանել հեղինակային իրավունքներ: Ողջունում ենք, երբ մյուս կուսակցությունները կամ շարժումները դա ընդունում են ի զեն և կատարում են համապատասխան գործողություններ: Տրիբունալի որոշումը լինելու է բոլորինս»,-ասում է Կարապետյանը:
 
Ընդգծում է՝ Հայաստանի իշխանությունն այսօր չի կատարում իր առջև դրված խնդիրները: «Կառավարող ուժն Ազգային ժողովում ունի մեծամասնություն, որոշակի տոկոսային հարաբերակցությամբ ներկայացված է ընդդիմությունը, որի ներկայացուցիչները ներգրավված են ԱԺ տարբեր հանձնաժողովներում ևս: Նրանք իրենց դրսևորում են ընդդիմադիր դիրքերից, ստացվում է, որ պետք է նաև փողոցում այսօր ունենան մեծ թվով համակիրներ: Բայց կարծում եմ, որ կառավարող ուժի, իշխանության վարկաբեկումը իր հետևից «տանում» է նաև ընդդիմադիր ուժերին, որոնք այսօր ԱԺ-ում են: Գնահատական չտալով խորհրդարանական ընդդիմության քայլերին՝ միևնույն ժամանակ չեմ տեսնում նրանց ճանապարհային քարտեզը: Պատերազմող երկրում պետք է ունենայինք շատ ավելի լուրջ իշխանություն, միայն այդ պայմաններում կարող էինք կառուցել մեր անվտանգությունը, բարեկեցությունը: Ցավոք, իշխանությունը թուլամորթ է, անգրագետների շարանը կառավարությունում պակասելու փոխարեն ավելանում է, Արցախը հանձնում են, և ընդամենը հայտարարությունների տեսքով բողոքներ են լինում, իսկ գործողություններ համարյա թե չեն լինում: Անկախության հռչակագրից հրաժարվելու վերաբերյալ ՍԴ-ի որոշման մասին է խոսվում: Պարզ է, որ Սահմանադրական դատարանն անելու է այն, ինչ իրեն մեկ զանգով ասեն Հանրապետության հրապարակից: Դատավորները պետք է հարգեն իրենք իրենց և իրենց անցած ուղին: Նրանք անընդհատ խոսում են արդարությունից, բայց վերջին շրջանում ՍԴ որոշումներում արդարություն չեմ տեսնում, չեմ տեսնում որոշում, որը կպաշտպանի մեր հայրենիքը»,-նշում է «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը:
 
Ընդգծում է՝ Հայաստանը շատ ծանր վիճակում է, կանգնած ենք կործանման առջև: «Նման իրավիճակում Հայաստանը երևի վերջին հարյուր տարում չի եղել: Այժմ խայտառակված ենք, և մեր ղեկավարությունն ընդունել է խայտառակությունը: Պատերազմը կստանանք հետո, հնարավոր է, որ այն մեզ համար լինի կործանարար, եթե այսպես շարունակվի: Բայց ամեն ինչ լավ է լինելու: Ունենք հստակ ծրագիր, որտեղ ամեն ինչ պլանավորված է, գիտենք, թե ինչպիսին ենք տեսնում Հայաստանը, երբ կհեռանան գործող իշխանությունները: Մեր կուսակցությունն ունի ծրագիր, որը վերաբերում է հայկական պետության առաջիկա 15 տարվա զարգացմանը: Դա իրագործելու ենք, գիտենք, թե ինչ քայլեր պետք է անենք արտաքին քաղաքականության մեջ, որտեղից պետք է մեր ստորագրությունները հետ կանչենք, որ փաստաթղթերում կրկին պետք է լինի մեր ստորագրությունը, գիտենք, թե ինչպես պետք է զարգանա մեր տնտեսությունը: Ունենք մասնագետների կողմից մշակված հստակ ծրագիր: Գիտենք, թե իշխանություն դառնալու պարագայում ովքեր են լինելու կառավարության մեր անդամները»,-ասում է Կարապետյանը:
 
Վատթար է վիճակը նաև տնտեսության ոլորտում: Մարդիկ սկսել են վատ ապրել, սոցիալական բեռն ավելացել է, բարձրանում են հարկերն ու տուրքերը: «Եթե մի կառավարություն չունի երկարաժամկետ ծրագիր, ապա վիճակն այսպիսին պետք է լինի: Ցածր օղակի մասնագետների շնորհիվ առայժմ չունենք պայթյուն տնտեսության ոլորտում: Գնաճի շարանը և ժողովրդի սոցիալական վիճակի անկումը սխալ քաղաքականության հետևանք է: Ինչպե՞ս կարող է անգրագետը ռեֆորմ իրականացնել: Եթե մարդուն առաջարկում են զբաղեցնել նախարարի պաշտոն, բայց նա որևէ պատկերացում չունի այդ ոլորտի մասին, ապա, եթե նա սիրում է իր երկիրը, պետք է հրաժարվի այդ առաջարկից: Տարբեր ոլորտներից տարբեր լուրեր եմ լսում և ապշում եմ:
 
Մենք մեր տարածաշրջանում սոցիալապես ամենավատ ապրող ժողովուրդն ենք և ամենաշատ պարտք ունեցող երկիրը: Սա խոսում է այն մասին, որ չկա պետական ծրագիր, ընդամենը իրավիճակային որոշումներ են անգրագետների կողմից: Մշակել ենք «Հայաստանի Հանրապետության քաղաքացու սոցիալական փաթեթ» հասկացություն: Այն մոտ ժամանակները կհրապարակենք, կկազմակերպենք տարբեր կոնֆերանսներ, կլոր-սեղաններ, այդ ժամանակ էլ դրա մասին ավելի մանրամասն կխոսենք: Հիմնական շեշտադրումը դրված է առողջապահական համակարգի վրա, կան կարևոր նախաձեռնություններ ևս: Օրինակ՝ ֆիզիկական անձանց ազատելու ենք հարկերից: Օրերս խորհրդարանում ելույթ էին ունենում իրավապահ համակարգի ներկայացուցիչները, խոսում այն մասին, թե բյուջե որքան փող «բերեցին»: Տպավորություն էր, որ ոչ թե իրավապահ, այլ հարկային համակարգի ներկայացուցիչներ էին: Միևնույն ժամանակ ասում էին, որ 60 տոկոսով հանցագործությունների թվի աճ ունենք: Այսօր չկա հանցագործությունների կանխարգելիչ գործողությունների ծրագիր: Զբաղված են ոչ թե ռեալ աշխատանքով, այլ այս կամ այն քաղաքական գործչի վրա քրեական գործեր նկարելով: Բայց սա պետք է անի մի քաղաքական ուժ, որը դավաճանե՞լ է սեփական ծրագիրը: Իսկ իրենք դավաճանել են իրենց ծրագիրը, որի համար մարդիկ ընտրել էին իրենց: Թող ասեն, թե իրենց ծրագրի ո՞ր կետն են կատարել»,-նշում է մեր զրուցակիցը:
Զրույցն ավարտում ենք լավատեսական դիտարկմամբ. «Մեր հաղթանակն առջևում է, որովհետև մենք պայքարում ենք: Ժողովուրդները, որոնք հանձնվում են, կորչում են, իսկ նրանք, ովքեր միշտ պայքարում են, հաղթում են»,-եզրափակում է գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան