Լրահոս
Կարևոր


«Կրթական համակարգում փորձում են իրականացնել արժեքների տրանսֆորմացիա, դրանք գլխիվայր շուռ են տալիս». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ակադեմիական քաղաք ստեղծելու ճանապարհին մարզային բուհերի փակման հեռանկարն անհանգստացնող է: Զուգահեռաբար կան ահազանգեր, որ տարբեր գյուղերում դպրոցներ են փակվելու՝ աշակերտների թվի սակավության և այլ պատճառաբանություններով: Նշված գործընթացները չե՞ն նպաստի արտագաղթին՝ գյուղից գյուղ, գյուղից մարզկենտրոն, մարզերից՝ Երևան, իսկ մարզերի ու մայրաքաղաքի համաչափ զարգացման հեռանկարը կշարունակի մնալ որպես ցանկություն: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն ասում է՝ յուրաքանչյուր երկրում, առավել ևս՝ Հայաստանում կրթական հաստատությունները՝ գյուղերի համար՝ դպրոցները, մարզային քաղաքների համար՝ բարձրագույն ուսումնական հաստատությունները, ունեն համայնքաստեղծ նշանակություն:
 
«Գյուղի կյանքը, որտեղ դպրոց չկա, տարիների առումով կարելի է հաշվել մատների վրա: Գյուղը երկար չի կարող գոյատևել առանց սեփական ուսումնական հաստատությունն ունենալու, որը հանրակրթական դպրոցն է, թեկուզ մինչև իններորդ դասարան: Բուհերի մասին: Աշխարհի որևէ երկրում չկա նորմալ մեծ քաղաք, առավել ևս՝ մայրաքաղաք, որն ուսանող չունենա: Չի կարող լինել նորմալ մարզային կենտրոն, քաղաք կամ մայրաքաղաք, որտեղ գոնե մեկ բարձրագույն ուսումնական հաստատություն չգործի: Դրանք շատ կարևոր նշանակություն ունեն տվյալ տարածաշրջանի մտավորականության ձևավորման, այն տեղում պահելու, մասնագետներ պատրաստելու, նաև սոցիալական խնդիրներ լուծելու համար: Եթե մարդիկ հնարավորություն չունենան Կապանում բարձրագույն կրթություն ստանալու, բայց ունենան շատ մեծ ցանկություն, պետք է զուգահեռաբար նաև հնարավորություն ունենան իրենց երեխաներին բարձրագույն կրթություն ստանալու համար ուղարկել Երևան, այսպես կոչված, «Ակադեմիական քաղաք»:
 
Սա առաջին խնդիրն է, ենթադրելի է, որ շատերը չեն կարողանալու դա անել: Երկրորդ խնդիրը կառաջանա այն ժամանակ, երբ Երևան տեղափոխվածները կավարտեն բուհերը: Նրանք կցանկանա՞ն վերադառնալ իրենց ծննդավայր: Շատ քչերը: Այս քայլերով կենտրոնացնում են առանց այն էլ գերկենտրոնացված տնտեսությունը: Հայաստանի տնտեսության 80 տոկոսից ավելին Երևանում է: Այս քայլին գնալով՝ էական վնաս է հասցվելու Հայաստանի տնտեսությանը, ամեն ինչ կկենտրոնացվի Երևանում, և դրանից որևէ մեկը հաստատ չի շահելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:
 
Զուգահեռաբար ունենք նաև ուսանողների թվի նվազում: Պատճառները մի քանիսն են: Շատ տղաներ զինվորական ծառայությունից հետո պետք է շարունակեին ուսումը բուհերում, սակայն անմահացան պատերազմներում: Շատ ընտանիքներ ի զորու չեն վճարել տարեցտարի աճող վարձավճարները: Նվազում է հետաքրքրությունը բարձրագույն կրթության հանդեպ: Այս պարագայում իշխանությունները կրթական հաստատությունները տեղում «ամրացնելու» փոխարեն «Ակադեմիական քաղաք» են կառուցում, որը կարող է կիսադատարկ լինել ուսումնական պրոցեսի ընթացքում: Մխիթարյանը հարցի հետ կապված Հայաստանի և Լիտվայի օրինակն է բերում:
 
«Սրանից 10 տարի առաջ էլ, հիմա էլ երկու երկիրն ունեն բնակչության նույն թիվը: 10 տարի առաջ ուսանողների թիվը երկու երկրի բուհերում նույնն էր՝ 100-ից 105 հազար: Լիտվայում հիմա էլ այդ թիվը մնում է 100-ից 105 հազար, իսկ Հայաստանում 70 հազարից քիչ է: Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում ուսանողների թիվը կրճատվել է 30 տոկոսով, վերջին 5 տարվա ընթացքում՝ 15 տոկոսով: Դրան զուգահեռ կրճատվել է նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի թիվը՝ վերջին 5 տարում ավելի քան 12 տոկոսով: Բուհերում, որոնք 100 հազար ուսանող էին տեղավորում, հիմա 70 հազար էլ չկա, սրանից էլ բխում է, որ 30 տոկոսով ավելի շատ տարածք կա: Վերադառնամ Լիտվայի օրինակին: Վիլնյուսի համալսարանն առանձին մասնաշենքեր կառուցել է քաղաքից դուրս՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտ են նոր ենթակառուցվածքներ, պետք է օտարերկրյա ուսանողներ ներգրավել, ունենալ համապատասխան լաբորատորիաներ: Բայց նա իր հին ֆակուլտետները, ինչպիսիք են Փիլիսոփայության, Լիտվերենի, Պատմության, Մշակույթի և այլն, թողել է քաղաքի կենտրոնում, բայց Կենսաբանության, Ֆիզիկայի ֆակուլտետները գործում են քաղաքից դուրս հարմարեցված պայմաններում, որովհետև ավելի շատացել է ուսանողների թիվը, և քաղաքից դուրս ենթակառուցվածքներ են ստեղծել:
 
Հայաստանում հակառակն է՝ 30 տոկոսով պակասել է ուսանողների թիվը, տարածքներ են ազատվել, միևնույնն է, ուզում են ծախսել գումար՝ նախնական հաշվարկներով առնվազն 3 մլրդ դոլար, և կառուցել ինչ-որ ենթակառուցվածքներ՝ մարդկանց առումով առանց այն էլ «աղքատացած» համալսարաններն այնտեղ տեղափոխելու համար: Տարակուսելի է նաև այն, որ այդ «Ակադեմիական քաղաքը» լավագույն դեպքում կարող է գործել 8-ից 10 տարի հետո, բայց բուհերի «քանդման», փակման գործընթացը սկսվում է հենց այս օրվանից: Չեղած բանի մասին խոսելով՝ թույլ չեն տալիս, որ բուհերը ներքին վերանորոգումներ իրականացնեն, ենթակառուցվածքներ ստեղծեն, լաբորատորիաներ բացեն: Հրաման կա՝ որևէ բան չի ֆինանսավորվում, որը կապված է ենթակառուցվածքների հետ:
 
Բոլորի համար ակնհայտ է, որ «Ակադեմիական քաղաքը» «Նոր Վասյուկին» է՝ այստեղ այսպես կլինի, տիեզերք կթռչենք և այլն: Իրականում սա ինչոր մեկի, ընդ որում՝ բարձրագույն կրթություն չունեցողի գլխում ծագած գաղափար է, որին ցանկանում են օրենքի տեսք տալ: Օրենքի նախագիծ են մշակել, որի մեջ գրված է՝ լինելու է «Ակադեմիական քաղաք», այսքան հեկտար տարածք է ունենալու, և չի թույլատրվում դրանից դուրս բուհական որևէ ենթակառուցվածք ստեղծել»,-նշում է մեր զրուցակիցը: Խնդրահարույց է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը, որն այնքան անգամ է ներկայացվել հանրային քննարկման, ուղարկվել լրամշակման, որ հաշիվը սկսում ես կորցնել: Այժմյան օրինագծի հետ կապված ահազանգ է հնչեցնում Մխիթարյանը՝ այն Գիտությունների ազգային ակադեմիան կազմաքանդելու մասին է: «Այս օրինագիծը ենթադրում է, որ գոյություն չի ունենալու ԳԱԱ-ի մասին օրենքը:
 
Այն գործում է 13-14 տարի, դրանով ԳԱԱ-ն ունի հատուկ կարգավիճակ, օրենքով ստեղծված կազմակերպություն է: Նախատեսվում է նոր օրենքում ակադեմիայի մասին գրել ընդամենը մեկ հոդված, իսկ ակադեմիան դառնում է գիտնականների ակումբ, որովհետև դրա կազմից դուրս են գալու 30-ից ավելի գիտահետազոտական ինստիտուտներն ու կազմակերպությունները, վերացվելու են թղթակից անդամի և ակադեմիկոսի կոչումները, նախագծով խոսվում է սոսկ ակադեմիայի անդամների մասին: Որևէ գործառույթ ակադեմիան չի ունենալու, ուղղակի կարելի է հավաքվել գիտնականներով և ինչ-որ բան քննարկել: Որևէ մեկը շահագրգռված չի լինելու դառնալ ակադեմիայի անդամ, որովհետև իրենից, ըստ էության, որևէ բան կախված չի լինելու:
 
Այդպիսի փորձ հետխորհրդային տարածքում եղել է Ղազախստանում, Վրաստանում, դրանից հետո ակադեմիաները վերածվել են գիտնականների փոքր ակումբների: Այն պահից, երբ այս օրինագիծը դառնա օրենք և սկսի գործել, բոլոր գիտահետազոտական ինստիտուտներն ու կազմակերպությունները դուրս կգան ակադեմիայի ենթակայությունից, դրանք պարտադիր կերպով ենթարկվելու են ԿԳՄՍ նախարարությանը: Դրանից հետո նա կորոշի, թե որ ինստիտուտը փակի, որ ինստիտուտը որի հետ միավորի և որ ինստիտուտը որ բուհին բռնակցի, որպեսզի վերջինիս անունը լինի համալսարան: Այն բուհերը, որոնք իրենց կազմում չեն ունենա գիտական կազմակերպություն, չեն կոչվի համալսարան, կկոչվեն բուհ: Այսինքն՝ եթե բուհ ես և ուզում ես համալսարան կոչվել, քո կազմի մեջ պետք է առնվազն մեկ գիտական կազմակերպություն ունենաս»,-հավելում է կրթության փորձագետը: Այսպիսով, ի՞նչ են փորձում անել մեր կրթական համակարգի հետ: «Կրթական ողջ համակարգում, որքան հնարավոր է արագ տեմպերով, փորձում են իրականացնել արժեքների տրանսֆորմացիա: Արժեքները գլխիվայր շուռ են տալիս, այն, ինչ լավ էր 10 տարի առաջ, հիմա ամենավատ բանն է: Այն, ինչ վատ էր 10-15 տարի առաջ, հիմա դառնում է լավ բան: Այն արժեքները, որոնց դավանում էր մեր սերունդը, մեզանից ավագ սերունդը, չպետք է դավանի եկող սերունդը, և դա արվում է հանրակրթական համակարգի և դասագրքերի միջոցով: Արդյունքում ունենում ենք քաոս»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոնները