Աշխարհի ամենաառեղծվածային արևային մարտկոցը՝ ջեռուցմամբ և օդորակիչով
ՀասարակությունKuuler ընկերությունը մշակել է պասիվ ճառագայթային հովացման տեխնոլոգիա։ Նպատակը արևային մարտկոցների սառեցման ծախսերն էապես նվազեցնելն է, գրում է Ecoticias.com-ը, գրում է Focus.ua-ն։
Kuuler տեխնոլոգիան օգտագործում է արևի լույսի արտացոլումը տեսանելի և ինֆրակարմիր սպեկտրում (7-10 մկմ): Նրա ինֆրակարմիր ճառագայթումը անցնում է օդով՝ առանց այն տաքացնելու, ինչը բարելավում է ջերմության փոխանցումը և թույլ է տալիս վահանակի մակերեսը սառեցնել շրջակա միջավայրի ջերմաստիճանից ցածր: Էֆեկտը ձեռք է բերվում որոշակի շերտի BaSO4 (բարիումի սուլֆատ) մոլեկուլների միջոցով։
Հարկ է նշել, որ այս տեխնոլոգիան ունի երեք հիմնական տարր: Առաջինը ցածր լույսի կլանման ներկն է: Երկրորդը` կառուցվածքի թեթևությունը, այն կարելի է տեղադրվել տանիքին: Սարքն ունի հեղուկի (ջուր) մուտք, որտեղ հեղուկի ջերմաստիճանը մուտքի մոտ ավելի բարձր է, քան ելքում, նույնիսկ չափավոր կամ ցածր արևի ազդեցության դեպքում: Այդ արևային մարտկոցի երրորդ առանցքային կետը օդորակումն է: Ֆոտոսելը միացված է հովացման սարքին, որը թույլ է տալիս այն չտաքանալ օրվա ընթացքում։
Ներկայումս նախատիպի արդյունավետությունը ստվերում 58 Վտ/մ2 է, իսկ արևի ուղիղ ճառագայթների դեպքում 38 Վտ/մ2։ Kuuler-ի ինժեներները դեռ փորձարկում են հայեցակարգի նախատիպը և նախատեսում են շարունակել հետազոտությունները: Երբ նախատիպը վերջնական տեսքի բերվի, նրանք հույս ունեն այն առևտրայնացնել` շուկա ներմուծելով արևային ջեռուցման և օդորակման համակարգեր:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]