Լրահոս
Կարևոր


«Թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին տարածաշրջանն անհրաժեշտ է իր ամբողջության մեջ. մեր տարածաշրջանում մշտապես լինելու է պայքար». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Յուրաքանչյուր պետության կայացվածությունը, ուժը, ինստիտուցիոնալիզմը դրսևորվում է իր թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության դոկտրինալ բնույթով: Նման կարծիք է հայտնում քաղաքագետ Արա Պողոսյանը, երբ առաջարկում ենք մեկնաբանել Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը: «Դոկտրինալ բնույթ նշանակում է տվյալ պետության հստակ ռազմավարությունն իր ապագայի նկատմամբ հինգ, տասը, քսան, հարյուր տարի հետո: Հայկական իրականության մեջ բավականին դժվար ընկալելի է հնչում երկարատև ժամանակահատվածով երկրի թե՛ տնտեսական, թե՛ արտաքին քաղաքականությունը դիտարկելը: Սա արդյունքն է նրա, որ Հայաստանի յուրաքանչյուր իշխանություն իր ժամանակահատվածով է միայն դիտարկել երկրի ֆունկցիոնալ գործառույթները: Սա պատճառներից մեկն է, թե ինչու չունենք դոկտրինալ արտաքին քաղաքականություն:
 
Քանի որ դա չունենք, ապա տրամաբանական է, որ ունենք ռեակտիվ և ցայտնոտային արտաքին քաղաքականություն: Ռեակտիվ արտաքին քաղաքականությունն այն է, որ մեր երկրի իշխանություններն արտաքին մարտահրավերներին արձագանքում են վերջին պահին՝ տվյալ իրավիճակից կախված, իսկ դոկտրինալ արտաքին քաղաքականության պարագայում կունենայինք բոլորովին այլ իրավիճակ: Հստակ բանաձև կունենայինք, թե ցանկացած ճգնաժամ կամ մարտահրավեր տվյալ բանաձևի մեջ ինչպես ենք հաղթահարելու, և տվյալ մարտահրավերը մեզ ուր է հասցնելու: Դոկտրինալ արտաքին քաղաքականությունը հնարավորությունների արտաքին քաղաքականություն է, երբ յուրաքանչյուր մարտահրավերի լուծման հստակ բանաձևն ունես, յուրաքանչյուր մարտահրավերից քաղում ես առավելագույն օգուտը, ոչ թե այդ մարտահրավերը քեզ համար դառնում է մահացու հարված»,-նշում է մեր զրուցակիցը:
 
Հայաստանի այժմյան արտաքին քաղաքականությունը, ըստ Պողոսյանի, կարելի է բնորոշել որպես ռեակտիվ և ցայտնոտային: «Մեր բոլոր քայլերը կախված են տվյալ պահից, իրավիճակից և իշխանության ընկալումներից: Ինչպես կընկալի տվյալ իշխանությունը, ինչպիսի կապերով կապված կլինի այս կամ այն կենտրոնի հետ, ինչպիսի ազդեցություն կտեսնի երկրի ներսում ապագա ընտրությունների, իր իշխանության դիրքերն ամրապնդելու համար, այդպիսին էլ կլինի արտաքին քաղաքականությունը:Այս իշխանությունները խոստացել են տնտեսական աճ, որը վերջին շրջանում ակնհայտորեն նվազում է: Թե՛ ԲՐԻԿՍ-ը, թե՛ ԵԱՏՄ-ն առաջին հերթին տնտեսական միություններ են, որտեղ խոսքն առևտրաշրջանառության, տեխնոլոգիաների փոխանակման կամ զարգացման, լոգիստիկ ուղիների մասին է: Սա նաև լրջագույն քաղաքական գործիք է: Բայց Հայաստանի իշխանությունները սա դիտարկում են որպես առևտրի, եկամուտ ստանալու միջոց: Կարծում եմ՝ սարսափելով այն մտքից, որ ինչ-որ մի օր երկիրը կկանգնի տնտեսական կոլապսի առջև, փորձում են պահել իրենց տեղը տնտեսական այս կառույցներում: Հաճախ հայտարարում են, որ ԵԱՏՄ-ն չպետք է քաղաքականացնել, բայց ցանկացած միություն առաջին հերթին քաղաքական միություն է, իսկ տնտեսությունն էլ քաղաքականություն է որ կա»,-ընդգծում է քաղաքագետը:
 
Վրաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ: Վրաստանի ԿԸՀ տվյալներով՝ ընտրություններում հաղթել է «Վրացական երազանք» կուսակցությունը, երկրի նախագահը և ընդդիմադիր կուսակցությունները չեն ճանաչում ընտրությունների արդյունքները: Դեռ շաբաթներ առաջ խոսվում էր ընտրություններից հետո երկրում հնարավոր խժդժությունների մասին: Մյուս կողմից՝ Իրանին լայնածավալ պատերազմի մեջ ներքաշելու Իսրայելի փորձերը շարունակվում են, Իրանը «համառում» է, չի ցանկանում պատերազմի կողմ դառնալ: Ինչպիսի՞ իրավիճակում է այսօր մեր տարածաշրջանը, և ինչպե՞ս պետք է իրեն դիրքավորի Հայաստանը:
 
«Ինչպես քաղաքագետ և պետական գործիչ Զբիգնև Բժեզինսկին էր իր հայտնի աշխատության մեջ նշում, եկեք տարածաշրջանը դիտարկենք որպես շախմատի տախտակ, որտեղ յուրաքանչյուր կողմ դիրքավորվում է ըստ իր հեռագնա ռազմավարության: Այս տարածաշրջանային պայմանական շախմատի տախտակի վրա այս պահին փորձում են դիրքավորվել երկու հիմնական բևեռներ և դրանցից ածանցյալ նաև այլ ուժային կենտրոններ: Խոսքն Արևմուտքի և Ռուսաստանի, տարածաշրջանային տերությունների մասին է, ընդ որում՝ Արևմուտք ասելով պետք է բաժանում մտցնենք Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև, Եվրոպական Միության մասին խոսելիս պետք է նաև առանձնացնենք նրա մի շարք անդամ երկրներ և մնացյալ ԵՄ-ը, նկատի ունեմ Ֆրանսիան, Նիդերլանդները և այլն՝ ավանդական այն պետությունները, որոնք ունեն պրոհայկական կեցվածք, և պետություններ, որոնք տնտեսական և այլ շահերով պայմանավորված կախում, գուցե համակրանք ունեն Ադրբեջանի նկատմամբ: Պետություններ կան, որոնք, լինելով ՆԱՏՕ-ի գծով գործընկեր Թուրքիայի հետ, ունեն թե՛ ռազմական, թե՛ լոգիստիկ փոխշաղկապվածություն Թուրքիայի հետ: Այս ամենի համայնապատկերում տեսնում ենք, որ Վրաստանում ակտիվ նախընտրական քարոզչությունը սկսվեց «դեպի Ռուսաստան» և «դեպի Եվրոպա» լոզունգներով:
 
Արևմուտքը և պրոարևմտյան ուժերը Վրաստանում իշխանությանը ներկայացնում էին որպես դեպի Ռուսաստան գնացող ուժ, թե սա ինչքանով է հիմնավորված, քննարկման հարց է, իսկ հակառակ ուժերը կամ իշխանությունը մեղադրում էր հակառակ ճամբարին Վրաստանը դեպի ուկրաինացման, պատերազմ տանողի կամ, այլ կերպ ասած, «պատերազմի կուսակցություն» էր անվանում: Այսպիսի բավականին ռադիկալ մթնոլորտում էր անցնում նախընտրական քարոզչությունը, ակնհայտ էր, որ այստեղ Արևմուտքի ուժերի ամրապնդման և նրա դիրքերի թուլացման պայքար էր շարունակվում: Ընդ որում՝ իշխանությունն այս պարագայում պրագմատիկ քաղաքականության միջոցով փորձ էր անում Վրաստանը հնարավորինս հեռու պահել բախումների թատերաբեմ, հակամարտության կողմ լինելուց, հակառակը՝ հատկապես վերջին շրջանում իշխանությունների քարոզչության մեջ նկատվում էին 2008 թ.-ին Ռուսաստանի կողմից սկսված պատերազմի արդյունքում Վրաստանից անջատված տարածքների՝ Վրաստանին խաղաղ ճանապարհով միանալու թեզերը»,-ասում է մեր զրուցակիցը:
 
Հավելում է՝ Հայաստանի իշխանությունը պարտավորված է աշխատել Վրաստանում ընտրված իշխանության հետ: «Այլ ճանապարհ չունենք: Հայաստանի իշխանությունները, հատկապես մերձիշխանական շրջանակները, որոնք այս կամ այն կերպ քննադատում էին, իսկ հիմա էլ սկսել են մեղադրել Վրաստանի իշխանություններին կեղծիքների և այլնի մեջ, մեծագույն վնաս են հասցնում Հայաստանի Հանրապետությանը: Ով էլ լինի իշխանություն Վրաստանում, պարտավորված ենք աշխատել նրա հետ: Դա վրացի ժողովրդի ընտրությունն է: Ինչ վերաբերում է քաղաքական այս կամ այն բլոկի իշխանություն լինելուն, կարծում եմ՝ բոլոր կենտրոններին՝ թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին, տարածաշրջանն անհրաժեշտ է իր ամբողջության մեջ և ոչ թե առանձին Վրաստան, Ադրբեջան կամ Հայաստան: Որ կողմի դիրքերն էլ ուժեղ լինեն Վրաստանում, սա դեռ չի նշանակի, որ տարածաշրջանն այդ կողմինն է: Տարածաշրջանում մշտապես լինելու է պայքար: Կարծում եմ՝ մեր տարածաշրջանի ապագան հավասարակշռված քաղաքականությունն է, ինչպես հատկապես Վրաստանի այսօրվա քաղաքականությունը, որն, իմ կարծիքով, բավականին հավասարակշռված է»,-ընդգծում է քաղաքագետը:
 
Շեշտում է՝ Իրանը, որպես տարածաշրջանային խաղացող, ի տարբերություն Վրաստանի, ունի բավականին մեծ ազդեցություն տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում, ռեսուրսային, նյութատեխնիկական, տեխնոլոգիական, քաղաքական բավականին լուրջ ռեսուրսների է տիրապետում: «Ցանկացած տեղաշարժ Իրանում և Իրանի շուրջ ուղիղ ազդեցություն է ունենալու մեր ողջ տարածաշրջանի և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի վրա: Անկախ նրանից՝ այդ տեղաշարժերը կլինեն դրական, թե բացասական, իրենց ազդեցությունն անպայմանորեն ունենալու են ամբողջ տարածաշրջանի վրա: Իրանական քաղաքականությունն ավանդաբար կշռադատված, երկար հաշվարկող արտաքին քաղաքականություն է: Իրանում բավականին լավ են հասկանում և՛ տարածաշրջանում, և՛ գլոբալ աշխարհում տեղի ունեցող զարգացումները: Հաճախ այն պատրանքները, որ ուր որ է Իրանը լայնամասշտաբ պատերազմ կսկսի, Իրանում շատ ավելի ադեկվատ են ընկալում: Իրանական պատասխանները ևս հուշում են այն մասին, որ Իրանն այս պահին չի ցանկանում լայնամասշտաբ պատերազմ, Իրանը պատրաստ չէ իր դիրքերը զիջել տարածաշրջանում՝ որպես ռեգիոնալ տերություն, և պատրաստ է համագործակցել կամ գնալ հարաբերությունների մեղմացման նաև Արևմուտքի հետ: Իրանն ունի ինստիտուցիոնալ, երկարատև արտաքին քաղաքականության և պետականության հիշողություն, ինչն արտահայտվում է իրանական արտաքին քաղաքականության մեջ»,-եզրափակում է Արա Պողոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. Մբապե