Գորիս-Կապան ճանապարհին «Renault»-ը կողաշրջվել է․ երթևեկությունը դարձել է միակողմանի
ՀասարակությունՀոկտեմբերի 29-ին, ժամը 20։00-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձատափ գյուղի մոտակայքում բեռնատար է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 44-րդ կմ-ին «Renault» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ն. Ջ. Ս.) կողաշրջվել է ճանապարհի երթևեկելի հատվածում՝ դարձնելով այն միակողմանի. առկա է վառելիքի արտահոսք:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ վառելիքի բաքի պարպումը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Բեռնատարն ուղղելու և երթևեկելի հատվածից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: