«ՀայաՔվեի» հայտարարած կրթաթոշակի մրցույթը շարունակվում է
Հասարակություն«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը, կարևորելով ուսանողների առաջադիմությունը և հասարակական ակտիվությունը, հայտարարում է կրթաթոշակի մրցույթ։
Կրթաթոշակի մրցույթին կարող են դիմել պետական և ոչ պետական բուհերի բակալավրի կրթական ծրագրերով սովորող ներքոնշյալ խմբին պատկանող ուսանողները․
1) առանց ծնողական խնամքի մնացած ուսանողը,
2) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամը և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցողը,
3) զոհված զինծառայողի ընտանիքի անդամը,
4) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողը,
5) հաշմանդամ ազատամարտիկ ծնող ունեցող ընտանիքի ուսանողը:
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության գրասենյակ (ՀՀ, ք․ Երևան, Աբովյան 25) կամ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 33 97 82 81 հեռախոսահամարով։
«ՀԱՅԱՔՎԵ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ