Լրահոս
Կարևոր


Անդրանիկ Քոչարյանի գլխին կուտակված «սև ամպերը» խտանում են

Քաղաքականություն

Մամուլում երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք անդամներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նախօրեին նախատեսված նիստում ցանկացել են քննարկման դնել Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին պաշտոնից հեռացնելու հարցը։ Նիստը, սակայն, չեղարկվել է խորհրդարանում բյուջեի քննարկումների պատճառով։

Ինքը՝ Քոչարյանը կտրականապես հերքում էր տարածված տեղեկությունները, բայց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հաստատեց, որ Անդրանիկ Քոչարյանի նկատմամբ կարգապահական վարույթ կա, որը դեռ քննության առիթ է լինելու։ Այն, որ Անդրանիկ Քոչարյանի գլխին սև ամպեր են կուտակվում, ներկլանային, թայֆայական պայքարում նրա ակտիվացումն անհանգստացնում է մյուս կլաններին, ակնհայտ է շատ վաղուց։ Մյուս կլաններն էլ ձեռքները ծալած չեն նստել, ակտիվ աշխատում են նրա դեմ։ Պարզ է, որ այդ դժգոհությունները պայմանավորված են ներկլանային խիստ պայքարով, փող և ազդեցության գոտիներ կիսելու՝ Անդրանիկ Քոչարյանի պահանջով։

Մեր տեղեկություններով, Անդրանիկ Քոչարյանի դեմ կուսակցությունում զանգվածային դժգոհությունների համար որպես տրիգեր է հանդես եկել այն տեղեկությունը, որը հասել է Նիկոլ Փաշինյանին, թե Քոչարյանը կուսակցության հետ չհամաձայնեցրած հանդիպումներ է սկսել ունենալ արևմտյան որոշ շրջանակների, դեսպանների, փոխդեսպանների հետ, բանակցություններ է վարում, կարծիքների փոխանակում է անում, որոնց մասին իշխանությունները տեղյակ չեն եղել, իսկ Փաշինյանը բավական զգայուն է դրսի հետ շփումների մասով։

Խնդիրն այն է, որ ՔՊ-ում ավելի շատ են սկսում զգացվել Քոչարյանի ամբիցիաները, իսկ նա իր ծառայություններն է առաջարկում արևմտյան որոշ շրջանակների, որպեսզի խաղադրույք դնեն իր վրա, եթե Նիկոլ Փաշինյանին փոխելու հարց առաջանա։

Ի դեպ, արդարադատության նախարարի հարցն էլ, որ երեկ ՔՊ վարչությունը քննարկեց և որոշեց առաջադրել գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանին, ևս կապ ունի Անդրանիկ Քոչարյանի հետ։ Մեր տեղեկություններով, ի սկզբանե Փաշինյանը հակված է եղել այդ պաշտոնում առաջադրել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին։ Վերջինս Գալյանի, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի, ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի, արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանի հետ միասին մասնակցել է թեկնածուների ստուգատեսին, գրեթե վստահ լինելով, որ հենց ինքն է առաջադրվելու։ Ջհանգիրյանին դեմ են քվեարկել՝ հիշատակելով նրա չափազանց ուժգին մտերմությունն Անդրանիկ Քոչարյանի հետ։

Հասմիկ Լևոնյան

Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ» Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Փաստ» Մենք Դոնբասը և Զապորոժյեի ԱԷԿ-ը չենք հանձնի ռուսներին առանց պայքшրի. Ուկրաինայի նախագահԳրենլանդիայի ժողովրդին ինքնորոշման իրավունք տալով և Դոնբասինն ու Ղրիմինը մերժելով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ստանձնում է ճակատագրերի դատավորի դերը. ԶախարովաԵս հրապարակավ հրավիրում եմ Պուտինին Կիև, եթե նա, իհարկե, համարձակվի. Զելենսկի Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 67 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 121 քաղաքացուՔրիստինա Ագիլերայի ադամանդի շերտեր. մերկ կուրծք և 50 կարատ Եթե դու չես կարողանում քո երկրի սահմանը պաշտպանել, այդ խնդիրը ուրիշի վրա մի գցի. Հայկ Նահապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) Ucom-ը կարևորում է արդար մրցակցությունը Այսուհետ չեղարկում ենք Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը. ԱՄՆ նախագահՀավասար պայմաններ բոլորի համար․ Team Telecom Armenia-ն ընտրում է արդար շուկան«Սերը ճակատագրից ուժեղ է». 7 հայկական սիրո պատմություն՝ Սուրբ Սարգսի օրվան ընդառաջՓաշինյանը, փոխելով երկրի արտաքին ուղեծիրը Ռուսաստանից դեպի Արևմուտք, քանդեց մեր անվտանգային համակարգը. Սուրենյանց (տեսանյութ) Աստղագետների միջազգային խումբը հայտնաբերել է պոտենցիալ բնակելի մոլորակ Արցախի 63/1 հասցեում իր հյուրընկալ դռներն է բացել Դեկորա խանութ-սրահի նոր մասնաճյուղը 5 տարվա մեջ 300.000 աշխատատեղ ստեղծելու մասին հարցեր ունե՞ք․ Նարեկ ԿարապետյանՈվքեր և ինչպես կարող են 2026-ին հետ ստանալ ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները․ Արսեն ԹորոսյանՎաղարշապատում գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են65+ տարիքի 50 հազար 73 թոշակառու ստացել է 4,3 մլրդ դրամի առողջապահական ծառայություն պետբյուջեից. ՓաշինյանԻդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն ՀայաստանումԵս բանակցություններ եմ ունեցել վերջին օրերին Իրանի հետ և պլանավորում եմ շարունակել դրանք. ԹրամփԷդմոն Մարուքյանը բանախոսել է Եվրոպական լիբերալ ֆորումի կողմից կազմակերպված կանանց առաջնորդության և քաղաքականությունում նրանց դերի բարձրացման թեմայով ինտենսիվ դասընթացում0% շրջանառության հարկ փոքր բիզնես համար․ Ռոբերտ ԿադարյանԿառուցել՝ նշանակում է ավելի շատ աշխատատեղ ստեղծել. «Մեր Ձևով» ժողովրդական շարժումՈրո՞նք են երաշխիքները, որ տարվա կեսին առողջության ապահովագրության համար նախատեսված բյուջեն չի սպառվի. Նաիրի ՍարգսյանԱմփոփվեց «Դոմուս»-ի ամենասպասված խաղարկությունը Մինչև 200․000 դրամ աշխատավարձ ստացողները զրկված են առողջության ապահովագրությունից․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ում մասնագիտական վերապատրաստումները դիտարկվում են որպես շարունակական գործընթաց և ռազմավարական ներդրում«Հայաստանի 100 լավագույն ուսանողները» մրցույթի հայտադիմումների ընդունումը կավարտվի 3 օրից. Գոհար ՂումաշյանՓաշինյանի զգուշացումը Հայկ Սարգսյանին Բանակի դերը պետք է մշտապես բարձր լինի, սակայն այսօր հակառակն ենք տեսնում․ Ավետիք Հարությունյան Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ վեհաժողովի շրջանակներում իմ դիտարկումները ներկայացրեցի համազեկուցողներ Բորիանա Օբերգին և պարոն Ֆասինոյին. Է. ՄարուքյանՓաշինյանն ամեն ինչ անում է՝ Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը խափանելու համար Սամվել Կարապետյանը 3 տասնամյակ շարունակ շենացրել է Հայաստանը. տեսանյութՌուսաստանը բարձրացնում է կոշտ զգուշացումների դոզան TeamPay-ն առաջին էլեկտրոնային դրամապանակն է Հայաստանում, որտեղ կարելի է մեկ քայլով նույնականացվել imID-ովՀաջորդ իշխանության հավակնորդները պետք է ճիշտ ձևակերպեն հաջորդ իշխանության առաքելությունը, և այդ պարագայում կհաջողեն․ Հովհաննիսյան Նույնիսկ այս ծանր պայմաններում բանակը կատարում է իր առաքելությունը․ Արամ ՊետրոսյանԱրևային էներգիա՝ մթության մեջ. Չինաստանը գործարկել է «հրաշք աշտարակը» Դատարանի միջամտությունը եկեղեցու կառավարմանը հարուցում է սահմանադրականության և իրավունքի գերակայության հետ կապված լուրջ մտահոգություններ. «Amsterdam & Partners» Շերամի փողոցում բռնկված հրդեհը մարվել է Բանակը չի պարտվել, պարտվել են իշխանությունները․ Գրիգոր Գրիգորյան «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական ծրագիրը համակարգված մոտեցմամբ անդրադառնում է երիտասարդությանը հուզող առանցքային խնդիրներին. Շաքե ԻսայանՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Պարգևավճար ստացող պետական պաշտոնյան պարտավոր է պարգևի տաս տոկոսը ծախսել վերապատրաստման վրա. Հրայր ԿամենդատյանԱրևմտյան եկեղեցիների աճող մտահոգությունը Հայաստանի իշխանությունների քաղաքականության շուրջ «Շու՛նչդ տուր, հոգի՛դ տուր, բայց Հայրենիքդ մի՛ տուր թշնամուդ»․ երբ երիտասարդները խոսում են Հայրենիքի մասին․․․ «Մեր Ձևով» շարժումը ներկայացնում է ուժեղ Հայաստանի իր տեսլականը 300 000 նոր աշխատատեղերը բերելու են նաև բարձր կենսաթոշակներ. Աշոտ ՄարկոսյանՇիրակի մարզը բարեգործություն չի ուզում. Շիրակի մարզը աշխատանք է ուզում. Ռուբեն Մխիթարյան