Լրահոս
Կարևոր


Ժնևի ՄԱԿ-ի գրասենայկում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակ

Հասարակություն

Հոկտեմբերի 31-ին Ժնևում՝ Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում, տեղի է ունեցել Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակի հանդիսավոր բացումը։ ՄԱԿ-ի աշխատանքային սենյակներից մեկը, որտեղ անցկացվում են միջազգային հանդիպումներ ու միջոցառումներ այսուհետ կրելու է այս անունը։ Այդ կապակցությամբ սենյակում զետեղվել են գեղանկարիչ Ժան Պողոսյանի մեծադիր ստեղծագործությունները, որոնցից մեկը խորհրդանշում է Հայաստանը, մյուսը՝ Ֆրանսիան։ Սենյակի մուտքին տեղադրվել է Ժան Պողոսյանի հեղինակած հուշակոթողը, որի պատվանդանին հայերեն ու ֆրանսերեն լեզուներով արձանագրվել է, որ այն ձոնված է Հայաստանի ու Ֆրանսիայի բարեկամությանը։ Արվեստի բոլոր ստեղծագործությունները նվիրվել են Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակին՝ մնայուն ցուցադրության համար։   

Հանդիսավոր արարողությանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, հայ-ֆրանսիական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, սենատոր Ժիլբեր-Լուկ Դեվինան,  Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերոմ Բոնաֆոնը, ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան և արվեստագետ Ժան Պողոսյանը։

Բանախոսները, շնորհավորելով այս նշանակալի իրադարձության կապակցությամբ, ընդգծել են, որ ՄԱԿ-ի շենքում նման սենյակի անվանակոչումը Հայաստանի ինքնիշխանության կարևոր խորհրդանշանն է։ Անդրադարձներ են կատարվել Հայաստանի պատմությանը, անկախությանը, հայ-ֆրանսիական դարավոր կապերին ու ընդլայնվող համագործակցությանը։ 

Ելույթներից հետո տեղի է ունեցել Ժնևում Հայաստանի մշտական ներկայացուցչության կազմակերպած Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձին նվիրված ընդունելություն։

Միջոցառմանը ներկա էին Ժնևում հավատարմագրված բազմաթիվ դեսպաններ, դիվանագետներ, շվեյցարահայ համայնքի անդամներ, հասարակական գործիչներ, մշակույթի և գիտության ոլորտի ներկայացուցիչներ:

501 գրամ «Մեթամֆետամինի» մաքսանենգություն (տեսանյութ)Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության նոր վկայականների տրամադրման գործընթացը Գիտության խթանում. Գ․Վ․ Պլեխանովի անվան համալսարանի Երևանյան մասնաճուղում տեղի ունեցավ «Սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներ» գիտական հանդեսի 10-րդ համարի շնորհանդեսը ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը նշեց հիմնադրման 90-ամյա, վերաբացման 40-ամյա հոբելյանը «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունը ես եմ դադարեցրել. ովքեր ասում են, որ ես ՌԴ-ի բարեկամն եմ, հիվանդ են. Թրամփ Արագածոտնում սպանության փորձ կատարած անձի վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնական Փաշինյանը կարևորել է Ոստիկանության բարեփոխումների արդյունավետ իրականացումը Ինչ կերպարներով են Դեմի Մուրն ու Քիմ Քարդաշյանը ներկայացել Հելոուինի տոնին Կոնվերս Բանկ. Հասանելի դարձնել ֆինանսները բոլորի համար Ինչպես բարելավել դեմենցիայով հիվանդների կյանքը․ գիտնականներՆոր ու ժամանակակից․ վերաբացվել է IDBank-ի Արաբկիր մասնաճյուղը ԱՄՆ-ում կարող է քաղաքացիական պատերազմ բռնկվել․ Լուկաշենկո«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված Իրանի քաղաքացուն պիստակներ էին բերել, որոնցում թաքցված թմրամիջոց է հայտնաբերվելՀատուկ առիթ և անակնկալներ. վերաբացվել է Ամիօ բանկի «Մասիս» մասնաճյուղը ԱրարատԲանկ․ 14.5%-ից սկսած սպառողական վարկավորման աննախադեպ առաջարկ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույցներ է ունեցել Հակոբ Սիմիդյանի և Արարատ Միրզոյանի հետԿանոնակարգի նպատակը ոչ թե սահմանազատումն է, այլ Արցախից հրաժարումը․ Ավետիք ՉալաբյանԲիշքեկում քննարկվել են տրանսպորտի ոլորտում Հայաստանի և Ղրղզստանի միջև համագործակցության հեռանկարներըՊետության կենսունակության գրավականը կայանում է կառավարման ապարատի մասնագիտական պատրաստվածության մեջ․ Մհեր Ավետիսյան Fastex-ն արժանացել է «Մշակույթի պահպանում․ բիզնեսի աջակցությունն արվեստներին և համայնքին» մրցանակին Այսօրվանից տրանսպորտից օգտվելու համար պարտադիր է 100 դրամանոց մետաղադրամ կամ QR ունենալըՍաուդյան Արաբիան արևային վահանակներ կարտադրի Ժնևի ՄԱԿ-ի գրասենայկում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակՕդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ«Տորմակ». գյուղական տուրիզմի նոր անկյունը Լոռիում Միրզոյանը թուրքական նարատիվներ է առաջ տանում Ստամբուլի հանդիպումից հետո 83 անօդաչու թռչող սարք է խոցվել Ռուսաստանի շրջանների վրա․ ինչ իրավիճակ է ռուս-ուկրաինական ճակատում Կոնվերս Բանկը տեղաբաշխում է պարտատոմսերի երկրորդ տրանշը «Մասթերս»․ Ալկարասը դուրս մնաց պայքարիցԿրթական ուղևորություն դեպի ԴուբայԵրևանում հայրն ու որդիները վիճաբանել են հարևանների հետ, վիրավnրներ կան․ Shamshyan Վարչախումբն անարգում է Հայոց ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակը․ «ՀայաՔվե»Ինչպես հարևանի տան պայթյունը վախեցրեց գեներալ ՔՊ-ականին. Ցուցմունքներ. «Ժողովուրդ»Ադրբեջանի կեղծիքն Ամբերդի վերաբերյալ․ «Գեղարդ» հիմնադրամՊատմության մեջ առաջին անգամ մեր երկիրն ընդունելու է հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը․ Գագիկ ԾառուկյանՍրբազանը մեկնել է Մոսկվա. «Հրապարակ» Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ազատ արձակվեցՄԻՊ-ը անհրաժեշտ պարզաբանումներ է պահանջել դատախազությունից 9 քաղաքացիների ձերբակալության վերաբերյալԻնչ հիմնական սկզբունքներով պետք է կողմնորոշվի ժամանակակից հանքարդյունաբերական ընկերությունը. Տիմուր Օդիովի մեկնաբանությունըՀայաստանը կհյուրընկալի COP17-ը՝ կենսաբազմազանության միջազգային կլիմայական համաժողովըՖասթ Բանկը վերաբրենդավորել է «Էրեբունի» մասնաճյուղը Մադրիդյան սկզբունքներով Արցախը, ներառյալ Քարվաճառն ու Քաշաթաղը, լինելու էին հայկական այնքան ժամանակ, մինչև տեղի չունենար Արցախի կարգավիճակի հանրաքվեն․ «ՀայաՔվե»Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի ընթրիքինUcom-ը գործարկել է 5G ցանցն առաջին ինը քաղաքներում Ինչու չեն հաջողում (առայժմ) շարժումները. Վահե ՀովհաննիսյանԻնչո՞ւ չեն նախատեսում թոշակառու գեներալների, գնդապետների վերադարձը ծառայություն․ «Հրապարակ»Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և մարզերում Հայաստանը՝ հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին