Լրահոս
Կարևոր


Արցախից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցություն կտրամադրվի ևս երեք ամիս, դրանից հետո այն կտրամադրվի բացառապես առանձին խմբերի. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել կառավարության 2023 թ.-ի հոկտեմբերի 12-ի N 1763Լ որոշման մեջ, որով հաստատվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կեցության այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Նախագծի նպատակը տեղահանված անձանց կեցության այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցությունը տրամադրելու շարունակականության ապահովումն է, ինչպես նաև բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց օժանդակելու համար սոցիալական աջակցություն տրամադրելը:
 
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 100000 անձ, որոնք նշված որոշման շրջանակներում օգտվում են սոցիալական աջակցությունից, առկա իրավակարգավորմամբ օգտվելու են դրանից մինչև տարեվերջ, սակայն ձմռան եղանակային պայմաններում սոցիալ-տնտեսական վիճակի հնարավոր վատթարացման կանխարգելման հանգամանքով պայմանավորված, դեռևս ունեն սոցիալական աջակցության կարիք: Սրանից բացի, բռնի տեղահանված ավելի քան 100000 անձանցից մեծամասնություն են կազմում առանձին խմբերի անձինք, որոնց դեպքում անհրաժեշտություն է առաջացել սոցիալական աջակցության շարունակականության ապահովում՝ պայմանավորված վերջիններիս կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու հանգամանքով:
 
Նախագծով նախատեսվում է որոշմամբ սահմանված սոցիալական աջակցության տրամադրման ժամկետի երկարացում ևս 3 ամսով: Որոշման շրջանակներում 2025 թ.-ի հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50000 դրամ: Որոշմամբ տրամադրվող սոցիալական աջակցության ավարտից հետո 2025 թ.-ի ապրիլ ամսվանից առաջարկվում է սոցիալական աջակցություն տրամադրել բռնի տեղահանված անձանց առանձին խմբերի՝ փաստացի Հայաստանի Հանրապետությունում բնակվող, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձանց, 63 և ավելի տարեկան անձանց, կերակրողին կորցնելու դեպքում՝ նպաստ ստացող անձանց (կերակրողին կորցրած անձ) և մինչև 18 տարեկան երեխաներին:
 
Նախագծով առաջարկվող միջոցառման շրջանակներում սոցիալական աջակցության ամսական չափը յուրաքանչյուր շահառուի համար նախատեսվում է՝ 2025 թ.-ի ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ՝ 40000 դրամ, 2025 թ.-ի հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ 30000 դրամ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը «Սա լինելու է ներքին համերաշխության, միասնական աջակցության ու անմոռանալի տպավորություններով հարուստ մարզական երեկո». Հրաչյա Ռոստոմյան6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան Ամիօ բանկը ԵԴԹ «Երեք ընկեր» ներկայացման գլխավոր գործընկերն էՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի երեխաները՝ IDBank-ումԵրևան քաղաքի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ)Ադրբեջանում COP29-ի անցկացումը կբարձրացնի Բաքվի հեղինակությունը միջազգային ասպարեզում. ԶախարովաՌուսաստանը բալիստիկ հրթիռով հարվածել է ՈւկրաինայինՀՀ պետական պարտքը 2024 թվականի 9 ամիսներին աճել է 5.5%-ով3 եղբայր էին, 3-ն էլ մահացան. ավտովթարից մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի եղբայրը Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել․ «Հետք»«Ի՞նչ մարտահրավերներ են ծառացած երկրի արջև». Էդուարդ Շարմազանովի մամուլի ասուլիսըՀրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակիցՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ Աղազարյանին «Պարզվում է՝ ամբողջ «բազարի» պատասխանատուն Սանոսյանն էր». Արմեն Հովասափյան Հաագայի դատարանը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալման օրդեր է տվելՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար Փաշինյանը բացահայտել է բուհերից իր վախերը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԻրանում երկրաշարժ է եղել«Սպայկա»-ն բացարձակ առաջատարն էՄահացել է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն ՊրեսկոտըԻնչու՞ պետք է քաղաքացիները ֆինանսապես հաշվետու լինեն պետությանը․ Նաիրի Սարգսյանը խոսում է դժվարությունների, վտանգների մասինՁմռանն արևային մարտկոցները կարող են կորցնել արդյունավետությունը. խնդրի լուծումը գտել են Լեհաստանում Արցախցիների վերադարձի իրավունքի ուղղությամբ Եվրախորհրդարանի արդեն մի քանի բանաձևեր կան․ «Հայաքվե»Վտանգված է Ստեփանակերտի հուշահամալիրը․ «Հայաքվե»Պետք է ոչ թե փրկչի, այլ փոփոխության սպասում ձևավորել․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիսի որոշում. «Փաստ» «Այս քայլերը միտված են հայ հասարակությանն ավելի աղքատացնելու. եկող տարվա բյուջեն Հայաստանի զարգացման հետ որևէ աղերս բացարձակ չունի». «Փաստ» Կադրային շարժերի ավանտյուրիզմը. «Փաստ» Հայաստանի օրվա իշխանությունը՝ հակահայկական օրակարգի ջահակիր. «Փաստ» Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ» «Երկրում կա մեծ կոռուպցիա, որի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը». «Փաստ» Ուշագրավ առաջարկ. անհատները՝ 1 միլիոն, իսկ հասարակական կազմակերպությունները 3 միլիոն ռուսական ռուբլի դրամաշնորհ կարող են ստանալ. «Փաստ» Աջափնյակում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագիծը համալիր փորձաքննության փուլում է ԱՄՆ-ն և Իսպանիան ավիահարձակման սպառնալիքի ֆոնին փակել են Կիևում դեսպանատները. գիշերը Կիևի մարզում օդային տագնապը տևել է ավելի քան 11 ժամ Շիրակում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. տուժածներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են Խոշոր հրդեհ՝ Մխչյան գյուղում. տունն ամբողջությամբ այրվել է Շիրակում հայտնաբերվել են ալկոհոլային խմիչքի ընդհատակյա արտադրամասեր (տեսանյութ) Հայաստանում կգործարկվի արտահանման խթանման նոր ծրագիր՝ մաքսատուրքերի փոխհատուցման միջոցով Որոշակի ՄՕԳ և ավելի ապահովող ուսանողներն ընդհանրապես ուսման վարձ չպետք է վճարեն. Փաշինյան Մեսսին և ընկերները մնացին առանց գլխավոր մարզչի. «Ինտեր Մայամի»-ի գլխավոր մարզիչը անսպասելիորեն հրաժարական է տվել. աղբյուր Իրանում մեկնարկել է մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու ծրագրի մշակումը «Մտեք ռեստորաններ, տեսեք՝ ինչ է կատարվում։ Էդքանն ուտելու՞ ես, որ պատվիրել ես». Դավիթ Հակոբյան