Լրահոս
Կարևոր


Տնտեսական ակտիվության... ազատ անկումը. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին գործոններով պայմանավորված Հայաստանի տնտեսական վերելքի ժամանակահատվածն ավարտվում է, ու տնտեսությունն այլ փուլ է թևակոխում։ Չնայած տնտեսական ակտիվությունը դեռևս որոշակիորեն բարձր մակարդակի վրա է, բայց ամիսներ շարունակ նվազման միտումներ է գրանցում։ Այս ամենն արտացոլվում է նաև Համաշխարհային բանկի զեկույցում, որտեղ նշվում է, թե օգոստոսին Հայաստանի տնտեսական աճը տարեկան կտրվածքով փոքրինչ դանդաղել է՝ 6,2 %-ից հասնելով 5,6 %-ի։ Տարվա ամիսների կտրվածքով վերլուծելու դեպքում կտեսնենք, որ ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպերը վերջին ամիսներին էականորեն դանդաղել են տարեսկզբի բարձր աճերի համեմատ։ Այնուամենայնիվ, սեպտեմբերին նկատվել է աճի տեմպի որոշակի արագացում, ինչը հիմնականում պայմանավորված է ծառայությունների և արդյունաբերության աճերի արագացմամբ։
 
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների աճին առևտրի և արդյունաբերության նպաստումները եղել են 8,3 և 2,7 տոկոսային կետով։ Աճի համար պայմաններ են ստեղծել նաև ծառայությունների և շինարարության ոլորտները՝ համապատասխանաբար 1,4 և 0,8 տոկոսային կետով: Միևնույն ժամանակ, նկատենք, որ, չնայած շինարարության ոլորտում աճը շարունակվում է, սակայն այն այս տարվա սեպտեմբերին կազմել է 14,7%, սակայն օգոստոսի համեմատ դանդաղել է 1,8 տոկոսային կետով, իսկ հունվար-սեպտեմբեր ամիսների աճը կազմել է 15,9%՝ դանդաղելով 0,3 տոկոսային կետով: Ճիշտ է, բնակարանային շինարարության նկատմամբ հետաքրքրությունը դեռևս պահպանվում է, սակայն երբ 2025թ. հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն հիփոթեքային վարկի շրջանակներում եկամտահարկի վերադարձի սահմանափակումները, ապա այն իր բացասական ազդեցությունը կունենա շինարարության ոլորտի աճի վրա։
 
Ինչպես ցույց է տալիս «Լույս» հիմնադրամի կատարած վերլուծությունը, այս տարվա վերջին ամիսներին տնտեսական ակտիվությունն ավելի է նվազելու, քանի որ նախորդ տարվա վերջին ամսիներից վերարտահանման՝ մասնավորապես ոսկերչական գործունեության արագացմամբ պայմանավորված՝ տնտեսական ակտիվության արագացումն արդեն սարերի հետևում է։ Որոշակի ամիսների միայն արտահանման մեկ երրորդը կազմում էր ոսկու և ադամանդների վերարտահանումը Ռուսաստանից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ և Հոնկոնգ։ Շատ մասնագետներ զգուշացնում էին, որ վերարտահանման վրա հիմնված տնտեսական բարձր աճի էֆեկտը խաբուսիկ է, և երկարաժամկետ արդյունքներ չի կարող ապահովել, բայց նրանց լսող չկար։ Կարևորը գեղեցիկ ցուցանիշներ ցույց տալն էր։ Ու հիմա արդեն ոսկերչական գործունեության արգելակման պայմաններում առևտրի աճի տեմպն աստիճանաբար դանդաղում է, ինչն իր արտացոլումն է գտնում առևտրի հաշվեկշռում։
 
Առևտրի ոլորտում սեպտեմբերին գրանցվել է 13,4 % աճ, որը 1,5 տոկոսային կետով ցածր է նախորդ ամսվա ցուցանիշից: Ըստ երևույթին, հաջորդ ամսվանից ավելի կդանդաղի։ Արտահանման աճը ևս դանդաղել է՝ այս տարվա սեպտեմբերին կազմելով 38,9 % և նախորդ ամսվա համեմատ իջնելով 26,1 տոկոսային կետով: Այս ցուցանիշները ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե արտահանման մեջ ինչ մեծ մասնաբաժին էին կազմում ոսկերչական ապրանքները։ Ներմուծման աճի տեմպը ևս էականորեն դանդաղել է: Այս ոլորտում աճը 2024 թ. սեպտեմբերին կազմել է 11,9%՝ էականորեն ցածր լինելով ինչպես տարեսկզբի, այնպես էլ նախորդ ամսվա ցուցանիշներից: Նման իրողությունը մի կողմից կապված է նույն ոսկերչական ապրանքների վերարտահանման ծավալների նվազման, իսկ մյուս կողմից՝ այլ ապրանքախմբերի գծով ներմուծման նվազման կամ ներքին պահանջարկի նվազման հետ:
 
Պետք է նաև հաշվի առնել, որ Հայաստանի տնտեսական խնդիրները կարող են խորանալ, քանի որ ՀՀ տնտեսությունը պատրաստ չէ կտրուկ ցնցումների, որոնք կարող են պայմանավորված լինել արտաքին տնտեսական գործոններով։ Օրինակ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին ռուսական շուկայում տեղի ունեցող տնտեսական տեղաշարժերը, Ռուսաստանի նկատմամբ խիստ պատժամիջոցները, ռուբլու արժեզրկումը, գնաճը և այլ հանգամանքներ կարող են էական բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա։ Պատահական չէ, որ զբոսաշրջությունից և տրանսֆերտներից ստացված Հայաստանի եկամուտները խիստ նվազել են; Այս երկու ոլորտն էլ էականորեն փոխկապակցված են Ռուսաստանից մարդկանց ու կապիտալի հոսքերի հետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան