Լրահոս
Կարևոր


«Քաղաքական առումով կապիտուլյանտական դիրքորոշում ունեն, իրենց համար չկա արժեք, որը չի կարելի հանձնել հանուն իշխանության». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այն, ինչ տեղի ունեցավ և դեռևս տեղի է ունենալու Գյումրիում, դա Նիկոլ Փաշինյանի ժամանակաշրջանին բավականին տիպիկ գործելաոճ է: Այս իշխանությունը, որն իրեն համարում է ժողովրդավար իշխանություն և հայտարարում է, թե Հայաստանում այլևս ընտրություններ չեն կեղծում, ընտրել է բավականին յուրահատուկ մի մոդել»,- «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն՝ անդրադառնալով Գյումրու քաղաքապետի հրաժարականին:
 
Կարծիքներ են շրջանառվում, որ գործող իշխանությունը ցանկանում է լիակատար քաղաքական ներկայություն ունենալ նաև Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքում, և սրանք նրա որոշակի գործողությունների հետևանքներն են: Քաղտեխնոլոգը կարծում է՝ ընտրությունների ընթացքը, բուն ընտրությունները, նույնիսկ արդյունքների հրապարակումը տեղի են ունենում առանց շատ տեսանելի կամ լուրջ ընտրախախտումների: «Բայց, ըստ էության, որևէ նշանակություն չունի՝ Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ են լինում, թե ոչ, իրենց ընթացակարագով կարող են և ժողովրդավար լինել, բայց եթե արդյունքը չի բավարարում իշխանություններին, ապա այն չեն ճանաչում, տարբեր ուժային մեթոդներով այն վերանայում են, եթե հաղթած թեկնածուն չի կոտրվում, ապա իրեն ձերբակալում են կամ ինչ-որ մեխանիզմներով՝ տարբեր տիպի կաշառքներով, վախեցնելով, փոխում են հարաբերակցությունն ավագանիի կազմում, և ընտրությունների արդյունքները փոխում են իրենց կողմ:
 
Հայաստանում կապ չունի, թե ընտրություններն ինչպես են անցել, և ով է հաշվել արդյունքները: Կապ ունի, թե ով է ընտրվել: Եթե ընտրվել է ոչ իշխանական թեկնածու կամ քաղաքական ուժ, ապա այն ենթարկվում է հալածանքների, հաղթած թեկնածուն դառնում է քաղբանտարկյալ, ինչպես եղավ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի դեպքում, տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Ալավերդիում և այլուր: Երևանի ընտրություններում էլ քաղաքական ուժերի հարաբերակցությունը փոխվեց տարբեր մանիպուլյացիաների և ուժային գործողությունների արդյունքում: Այսինքն, ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո գործի է դրվում մամլիչ մեխանիզմը, իշխանության են բերվում ուժեր, որոնք Նիկոլ Փաշինյանի սրտի թեկնածուներ են»,-նշում է մեր զրուցակիցը:
 
Նա չի բացառում՝ սա կարող է լինել արտահերթ ընտրությունների նախապատրաստություն: «Տարեսկզբից իշխանությունը պատրաստվում է թե՛ հերթական, թե՛ հնարավոր արտահերթ ընտրությունների՝ կախված քաղաքական իրավիճակից, աշխարհաքաղաքական կոնյուկտուրայից: Նիկոլ Փաշինյանը հունվարի առաջին օրերից սկսել է մարզեր այցելել, ենթակաների նվաստացման, կախիչների ու ցնցուղների շոուներ էին կազմակերպվում և այլն: Սա արվում է հատկապես մարզերում, որտեղ բնակչությունն ավելի ապաքաղաքականացված է և քիչ տեղեկացված, քանի որ միայն «Առաջին ալիքով» է ինֆորմացիա ստանում, թե ինչ է տեղի ունենում երկրում: Ուստի, նա մարզեր է այցելում, փորձում է ամրապնդել իր վարչական ռեսուրսը, կառույցները, քաղաքական թիմը: Նա նախապատրաստվում է հերթական կամ արտահերթ զարգացումների: Սկսած կառավարության անդամներից մինչև ՏԻՄ-եր՝ փորձում է պաշտոններում նշանակել իրեն հլու-հնազանդ և նվիրված կադրերի:
 
Գյումրին կարևոր հանգույց է, և իրենց համար շքեղություն կլիներ այնտեղ ունենալ տեղական իշխանություն, որոնց լոյալության մեջ կասկածներ ունեն: Եթե մի իշխանություն նախկինում պրոհանրապետական էր, հիմա դարձել է պրոքպական, նույն հաջողությամբ ցանկացած պահի կարող է գույնը փոխել: Դրա համար չէին կարող թույլ տալ, որ Գյումրու պես կարևոր օղակում նախընտրական շրջանում իրենց կողմից ոչ 100 տոկոսանոց վստահելի ուժ լինի: Կփորձեն այդ ընտրություններն էլ անցկացնել, որպեսզի ամրապնդվեն այնտեղ: Դա կլինի նաև համապետական ցանկացած ընտրություններից առաջ «գլխավոր փորձը»: Դա փորձադաշտ կլինի ինչ-որ տեխնոլոգիաների, թե ինչպես կպահեն իրենց քաղաքական ուժերը, ավանդական և արտախորհրդարանական ընդդիմությունները: Սա մոնիտորինգ կլինի, թե արտահերթ կամ հերթական ընտրություններից առաջ քաղաքական ուժերն ինչ վիճակում են գտնվում, ներառյալ իշխանությունը»,-հավելում է քաղտեխնոլոգը:
 
Հակոբյանը վստահ է՝ Հայաստանում ընտրություններն աշխատող կլինեն միայն այն դեպքում, երբ դրանք արտացոլեն փողոցում եղած իրավիճակը: Ընդգծում է՝ ցավոք, Հայաստանում հետընտրական զարգացումները ոչ թե ընդդիմությունն է իրականացնում, այլ իշխանությունը՝ փոխելով իրավիճակն այն տեղերում, որտեղ նա պարտվել է: Մեր երկրի շուրջը՝ հարևանների տեսանկյունից, պարբերաբար կրքեր են բորբոքվում, բայց ստացվում է, որ այս իրավիճակում Հայաստանում գործող քաղաքական թիմը զբաղված է բացառապես իր սեփական իշխանությունն ամրապնդելու և շարունակական դարձնելու գործով, նրան, օրինակ՝ չի հուզում, որ տնտեսությունն ազատ անկման մեջ է, անվտանգային բազմաթիվ խնդիրներ կան, ոլորտ չկա, որտեղ գեթ մեկ խնդիր չենք գտնի:
 
«Հայաստանի իշխանություններն իշխանության գալու հաջորդ պահից սկսած մի խնդիր են ունեցել: Ենթադրվում էր, որ իրենց այդ իշխանությունը ժամանակավոր էր տրվում աշխարհաքաղաքական կոնսենսուսի արդյունքում, որպեսզի Մադրիդյան սկզբունքների շրջանակում խաղաղ եղանակով Արցախի հարցը լուծեին բարձր լեգիտիմության քողի տակ: Հայաստանի իշխանությունը դա գիտեր, դրա համար Նիկոլ Փաշինյանը և իր մերձակա շրջապատն իր առջև խնդիր էր դրել այդ ժամանակավոր ստատուսից ձերբազատվել: Վերջիններիս խնդիրն էր «քցել» նրանց, ովքեր իրենց ժամանակավոր բերել էին իշխանության, և իշխանությունը ժամանակավորից դարձնել մշտական: Իրենց խնդիրն էր տարածքային զիջումների, թե այլ զոհաբերությունների գնով, պահպանել իշխանությունը որքան հնարավոր է երկար: Արդյունքում Արցախը ոչ թե խաղաղ ճանապարհով հանձնվեց, այլ պատերազմի եղանակով: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն է ասել՝ նույն արդյունքը կլիներ, բայց առանց զոհերի»,-ասում է քաղտեխնոլոգը:
 
Նրա խոսքով, ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական իրավիճակը ևս այսօր բավականին բարդ է: «Ընդ որում՝ այն այս կամ այն չափով առնչվում է Հայաստանի հետ: Մերձավոր Արևելքում հնարավոր պատերազմն ուղղակիորեն առնչվելու է Հայաստանի հետ, այն որպես տարածք ներգրավված է լինելու դրա մեջ: Հայաստանը դառնալու է փոխանցիկ դրոշ շահագրգիռ տարբեր ուժերի համար՝ որպես տարածք, գործոն և մանրադրամ: Չեմ կարծում, թե Վրաստանի մասով լուրջ զարգացումներ են սպասվում: Եթե ընտրություններից հետո ընդդիմությունը չի կարողացել այդքան ռեսուրս գեներացնել, որպեսզի վիճարկի ընտրությունների արդյունքները, եթե լուրջ աջակցություն այդ ընդդիմությունը չի ստացել Արևմուտքից, և փաստորեն չի ստացել, քանի որ հայտարարությունները բավականին մեղմ էին, և այլն, ուստի չեմ կարծում, որ այնտեղ հետընտրական զարգացումները նոր թափ կստանան: Այնտեղ ուժերի որոշակի բալանս կա, կարծում եմ՝ բավականին ակտիվ ընթանում են հետկուլիսային պրոցեսներ, բանակցություններ իշխանության, ընդդիմության մեկ կամ երկու բևեռի հետ: Կա նաև Արևմուտքի միջամտությունը, ինչ-որ կոնսենսուսի գալու են: Կա նաև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների անորոշության գործոնը: Այդ նույն գործոնն ազդում է նաև Մերձավոր Արևել յան գործընթացների, մասնավորաբար՝ Իրանի և Իսրայելի միջև հնարավոր կոնֆրոնտացիայի էլ ավելի սրման վրա»,-նշում է մեր զրուցակիցը:
 
Կարծիք է հայտնում՝ այս իրավիճակում ինչպե՞ս Հայաստանի իշխանությունները զբաղվեն նույն տնտեսության զարգացմամբ, երբ կոմպետենտ չեն: «Քաղաքական առումով կապիտուլ յանտական դիրքորոշում ունեն, իրենց համար չկա արժեք, որը չի կարելի հանձնել հանուն իշխանության: Կոմպետենտ չեն որևէ հարց լուծելու՝ թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ կամային, թե՛ մարդկային որակներով: Ադեկվատ չեն այսօր աշխարհում տեղի ունեցող զարգացումներին: Նույն տնտեսության պարագայում այսօր այն, ինչ ունենք, ինքնահոսով, անկախ իշխանությունների կամքից տեղի ունեցող գործընթացներ են: Այսօր տնտեսությունն անկման մեջ է: Արտաքին գործոնների վրա հիմնված իբր «տնտեսական աճն» ինչպես եկել է, այնպես էլ գնում է: Այս իշխանությունը կոմպետենտ չէ հարցեր լուծելու, առավել ևս՝ բարդ իրավիճակներում, քանի որ այսօրվա կառավարությունը պատահական մարդկանց հավաքածու է, որովհետև նրանց ընտրել են ոչ թե բանիմացության, այլ իշխանական այս կամ այն կլանին մոտիկ լինելու հանգամանքով:
 
Հիմա զտումը շարունակվում է, և փորձում են կառավարություն մտցնել միայն նրանց, ովքեր ուղն ու ծուծով նվիրված են ՔՊ-ին ու վերնախավին: Ինձ չի զարմացնում, որ Նիկոլ Փաշինյանը և մնացածները միայն հեծանիվ քշելով են զբաղվում, որովհետև որևէ այլ բան անել չեն կարող, հասկանում են, որ իրենցից որևէ բան կախված չէ, արտաքին աշխարհում որևէ մեկը բանի տեղ չի դնում իշխանությունների ասածը: Կարող են ուսին խփել, գլուխը շոյել, մի երկու քաղցր բան ասել, սուրճ հյուրասիրել, բայց երբ գործը հասնում է, օրինակ՝ ֆինանսական, քաղաքական աջակցության, թշնամուն զսպելուն, խոսքերից այն կողմ չի արվում: Նրանք, ովքեր փորձում են ապրել սողալով, արժեհամակարգ, կարմիր գծեր չունեն, չեն կարող հարգանք վայելել որևէ տեղ: Այսօր քաղաքականություն են վերադառնում «альфа-самец» քաղաքական լիդերներ: Հիմա պատկերացրեք, թե ինչպես պետք է իրենք նայեն Հայաստանի այսօրվա իշխանությունների կեցվածքին»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն ՀովասափյանԴիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակիցՀայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվեՈ՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա ՍողոմոնյանԳլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքումԸնթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ ՄամիջանյանԱրմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ«2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերումԱմիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն«Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակըԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է