Չեչնիայում գործարկվել է Ռուսաստանում առաջին արևին հետևման համակարգով արևային էլեկտրակայանը
Հասարակություն«Հևել» ընկերությունների խումբը Չեչնիայում գործարկել է Ռուսաստանի Դաշնությունում առաջին արևային էլեկտրակայանը, որն ունի արևի շարժմանը հետևելու հետագծային համակարգ, գրում է sdelanounas.ru-ն:
Նախագծի իրականացման համար ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 1 միլիարդ ռուբլի։ Արեգակնային մոդուլները փոխում են իրենց դիրքը՝ հետևելով Արևին, ինչը թույլ է տալիս 9,2 ՄՎտ հզորությամբ կայանին ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը միջինը 20-25 %-ով՝ համեմատած ավանդական մեթոդով դասավորված մոդուլային էլեկտրակայանների հետ: Ընդհանուր Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը կանխատեսվում է տարեկան 13 մլն կՎտժ։
Արևային էլեկտրակայանը գտնվում է Սամաշկի գյուղի մոտ՝ մոտ 18 հա տարածքում և հագեցած է ռուսական արտադրության արևային մոդուլներով։ Դա Չեչնիայում գործարկված թվով երկրորդ արևային էլեկտրակայանն է։
«Հևել» ընկերությունների խումբը հիմնադրվել է 2009 թվականին և հանդիսանում է Ռուսաստանի արևային էներգիայի արդյունաբերության ամենամեծ ինտեգրված ընկերությունը։ Ընկերության կառուցվածքը ներառում է երեք ստորաբաժանումներ՝ Չուվաշիայում արևային մոդուլների արտադրության գործարան, զարգացման բաժին և Սանկտ Պետերբուրգում բարակ թաղանթային տեխնոլոգիաների գիտատեխնիկական կենտրոն:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]