Իրանի սահմանին ահաբեկիչներն են ոչնչացվել. 18 զոհ կա
ՀասարակությունՏաջիկստանից և Աֆղանստանից մահապարտ-ահաբեկիչները, ովքեր ցանկանում էին «ապակայունացնել տարածաշրջանը», ոչնչացվել են Իրանի սահմանին. զոհվել է 18 մարդ. գրում են տեղական ԶԼՄ-ները։
Իրանի Պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար Մուհամադ Փոկփուրը հաստատել է Սիստան և Բելուջիստան նահանգի սահմանային շրջաններում ահաբեկիչների ոչնչացման մասին տեղեկությունը։ Նրա խոսքով՝ սպանված զինյալները Աֆղանստանի եւ Տաջիկստանի քաղաքացիներ են եղել։
«Մենք ճշգրիտ տեղեկություններ ունեինք, որ ծրագրված էր ահաբեկչություններ իրականացնել՝ տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու նպատակով։ Այդ մարդիկ իրանական տարածք են մտել վառելիքի բեռնատարների վարորդների անվան տակ»,- ասել է Փոկփուրը:
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ անցած ամսվա ընդամենը 10 օրվա ընթացքում զոհվել է 27 վարորդ, ովքեր փորձել են մտնել Իրանի տարածք, եւս 18-ը վիրավորվել են։