Լրահոս
Կարևոր


Լիահույս եմ, որ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններում նոր հնարավորություններ կընձեռվեն, հատկապես՝ Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղության հաստատման պարագայում. Փաշինյանը՝ Թրամփին

Քաղաքականություն

Այս մասին ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում:

«Մեծարգո պարոն Թրամփ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ ընտրվելու առիթով։

Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձը, գիտելիքները և կարողությունները լավագույն կերպով կծառայեն ԱՄՆ ժողովրդի բարեկեցության ապահովմանը, ԱՄՆ շահերի առաջմղմանը և ԱՄՆ համաշխարհային դերակատարության ամրապնդմանը:

Անցած տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները, որոնք խարսխված են մեր երկրների պատմական բարեկամության, ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա, գրանցել են աննախադեպ առաջընթաց: Անշուշտ, այդ գործընթացում դեր ունի նաև ամերիկահայ համայնքը։

Բարձր եմ գնահատում մեր երկրների միջև առկա արդյունավետ համագործակցությունը Հարավային Կովկասում ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղության և կայունության հաստատման, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի, անվտանգային սպառնալիքների կանխարգելման գործում:

Մեր բազմաշերտ օրակարգում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության զարգացումը, ինչպես նաև առկա զգալի ներուժի լիարժեք օգտագործումը: Այս կապակցությամբ ուրախ եմ արձանագրել այն համատեղ ջանքերը, որոնք ուղղված են խթանելու Հայաստանի տնտեսական և էներգետիկ դիմակայունությունը: Համոզված եմ, որ Ձեր նախագահության օրոք ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն, և կշարունակենք արձանագրել նորանոր ձեռքբերումներ՝ իրագործելով ռազմավարական գործընկերության մակարդակին հասնելու մեր տեսլականը:

Մեծարգո պարոն նախագահ,

Լիահույս եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում նոր հնարավորություններ կընձեռվեն, հատկապես՝ Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղության հաստատման, տարածաշրջանային տնտեսական և հաղորդակցային ուղիների ապաշրջափակման պարագայում, որի վերաբերյալ ՀՀ Կառավարության առաջարկներն ամբողջացած են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում:

Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով՝ մաղթելով քաջառողջություն, հաջողություն և նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդի բարօրության և առաջընթացի»:

Մանկապարտեզներում բացառվում է անառողջ և անորակ սնունդըՄայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Ի՞նչ նպատակով է Նիկոլը իր կաբինետը կանացի դարձնում, արդյոք դա ֆեմինիստական շարժում կարելի՞ է կոչել»․ Մարգարիտ ԵսայանԹուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը «Սա լինելու է ներքին համերաշխության, միասնական աջակցության ու անմոռանալի տպավորություններով հարուստ մարզական երեկո». Հրաչյա Ռոստոմյան6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան Ամիօ բանկը ԵԴԹ «Երեք ընկեր» ներկայացման գլխավոր գործընկերն էՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի երեխաները՝ IDBank-ումԵրևան քաղաքի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ)Ադրբեջանում COP29-ի անցկացումը կբարձրացնի Բաքվի հեղինակությունը միջազգային ասպարեզում. ԶախարովաՌուսաստանը բալիստիկ հրթիռով հարվածել է ՈւկրաինայինՀՀ պետական պարտքը 2024 թվականի 9 ամիսներին աճել է 5.5%-ով3 եղբայր էին, 3-ն էլ մահացան. ավտովթարից մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի եղբայրը Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել․ «Հետք»«Ի՞նչ մարտահրավերներ են ծառացած երկրի արջև». Էդուարդ Շարմազանովի մամուլի ասուլիսըՀրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակիցՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ Աղազարյանին «Պարզվում է՝ ամբողջ «բազարի» պատասխանատուն Սանոսյանն էր». Արմեն Հովասափյան Հաագայի դատարանը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալման օրդեր է տվելՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար Փաշինյանը բացահայտել է բուհերից իր վախերը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԻրանում երկրաշարժ է եղել«Սպայկա»-ն բացարձակ առաջատարն էՄահացել է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն ՊրեսկոտըԻնչու՞ պետք է քաղաքացիները ֆինանսապես հաշվետու լինեն պետությանը․ Նաիրի Սարգսյանը խոսում է դժվարությունների, վտանգների մասինՁմռանն արևային մարտկոցները կարող են կորցնել արդյունավետությունը. խնդրի լուծումը գտել են Լեհաստանում Արցախցիների վերադարձի իրավունքի ուղղությամբ Եվրախորհրդարանի արդեն մի քանի բանաձևեր կան․ «Հայաքվե»Վտանգված է Ստեփանակերտի հուշահամալիրը․ «Հայաքվե»Պետք է ոչ թե փրկչի, այլ փոփոխության սպասում ձևավորել․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիսի որոշում. «Փաստ» «Այս քայլերը միտված են հայ հասարակությանն ավելի աղքատացնելու. եկող տարվա բյուջեն Հայաստանի զարգացման հետ որևէ աղերս բացարձակ չունի». «Փաստ» Կադրային շարժերի ավանտյուրիզմը. «Փաստ» Հայաստանի օրվա իշխանությունը՝ հակահայկական օրակարգի ջահակիր. «Փաստ» Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ» «Երկրում կա մեծ կոռուպցիա, որի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը». «Փաստ» Ուշագրավ առաջարկ. անհատները՝ 1 միլիոն, իսկ հասարակական կազմակերպությունները 3 միլիոն ռուսական ռուբլի դրամաշնորհ կարող են ստանալ. «Փաստ» Աջափնյակում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագիծը համալիր փորձաքննության փուլում է ԱՄՆ-ն և Իսպանիան ավիահարձակման սպառնալիքի ֆոնին փակել են Կիևում դեսպանատները. գիշերը Կիևի մարզում օդային տագնապը տևել է ավելի քան 11 ժամ Շիրակում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. տուժածներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են Խոշոր հրդեհ՝ Մխչյան գյուղում. տունն ամբողջությամբ այրվել է Շիրակում հայտնաբերվել են ալկոհոլային խմիչքի ընդհատակյա արտադրամասեր (տեսանյութ) Հայաստանում կգործարկվի արտահանման խթանման նոր ծրագիր՝ մաքսատուրքերի փոխհատուցման միջոցով Որոշակի ՄՕԳ և ավելի ապահովող ուսանողներն ընդհանրապես ուսման վարձ չպետք է վճարեն. Փաշինյան