«Nissan»-ը հայտարարել է զանգվածային կրճատումների մասին
ԱպրելակերպՃապոնական ավտոարտադրող «Nissan» ընկերությունը մտադիր է աշխատանքից ազատել մոտ 9 հազար աշխատակցի, ինչպես նաև 20 տոկոսով կրճատել արտադրական հզորությունները, հայտնում է Bloomberg-ը:
Պարբերականի տվյալներով ՝ ճապոնական ապրանքանիշի խնդիրները պայմանավորված են վաճառքների նվազմամբ, ինչպես նաև էլեկտրամոբիլների շուկայում Tesla-ի և BYD-ի հետ մրցակցությամբ:
«Nissan»-ը կանխատեսում է այս ֆինանսական տարվա գործառնական շահույթի կրճատում՝ 3,23 մլրդ դոլարից հասնելով 972 մլն դոլարի:
Ընկերությունը նաև որոշել է վաճառել մեկ այլ ավտոարտադրողի՝ «Mitsubishi Motors Corp»-ի բաժնետոմսերի 10%-ը, որն այժմ կազմում է 34%: