Ուկրաինան 5 երկրի խնդրել է իրեն էլեկտրաէներգիա մատակարարել
ՔաղաքականությունՈւկրաինայում էլեկտրաէներգիայի սուր պակաս կա, էներգետիկայի նախարարությունը 5 երկրի խնդրել է էներգիա մատակարարել իրեն։ Այս մասին հայտնել են էներգետիկայի նախարարությունից։
«Լեհաստանից, Ռումինիայից, Սլովակիայից, Հունգարիայից և Մոլդովայից սպասում ենք ներմուծված էլեկտրաէներգիային՝ ժամում 5215 ՄՎտ ընդհանուր ծավալով»,- հայտնել են նախարարությունից։
Կոչ է արվել խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան, չմիացնել կենցաղային մի քանի տեխնիկա՝ միաժամանակ, որպեսզի ցանցը դիմանա։
Գարնանից սկսած՝ Ուկրաինան էներգետիկ ոլորտում մեծ դժվարություններ ունի․ վնասվել են Կանևսկայա հիդրոէլեկտրակայանը, Դնեպրի հիդրոէլեկտրակայանը, Զմիևսկայա ՋԷԿ-ը, ոչնչացվել է Կիևի շրջանի էներգիա արտադրող ամենամեծ կայանը՝ Տրիպոլյան ՋԷԿ-ը, շատ հաճախակի, գրեթե ամենօրյա ռեժիմով էլեկտրաաէներգիայի անջատումներ են տեղի ունեցել ամռանը, իսկ օգոստոսի 26-ին Ուկրաինան կրկին հայտնել է էներգետիկ ենթակառուցվածքների, այդ թվում՝ Կիևի հիդրոէլեկտրակայանի կրած հսկայական վնասների մասին։