Լրահոս
Կարևոր


Բաքվի գագաթնաժողովը ձախողման եզրին. ի՞նչ ռիսկեր կան

Քաղաքականություն

Ադրբեջանում երեկ մեկնարկել է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը։ Որքան էլ պաշտոնական Բաքուն փորձել է շուք հաղորդել այդ գագաթնաժողովին, այն օգտագործել միջազգային ասպարեզում իր դիրքերի բարձրացման համար, փաստացի կարելի է արձանագրել, որ գագաթնաժողովը ձախողվել է։ Ինչը, իհարկե, ռիսկեր է պարունակում, նաև Հայաստանի համար։

Գագաթնաժողովին հրաժարվել են մասնակցել ԱՄՆ, Ֆրանսիայի նախագահները, Գերմանիայի կանցլերը։ Ռուսաստանը միայն վարչապետին է ուղարկել, հարևան Իրանն էլ, թեև հաստատել էր նախագահ Փեզեշքիանի մասնակցությունը, վերջին պահին ուղարկել է փոխնախագահներից մեկին։ Ընդ որում, Թեհրանից պարզ ասել են, որ անիմաստ է մեկնել, քանի որ համաշխարհային հիմնական առաջնորդները չեն գալու։ Արևմտյան երկրներից շատերն էլ մասնակցությունը «ժամանակի անիմաստ վատնում» են համարել։

Միայն Մեծ Բրիտանիայի վարչապետն է ներկայացել, այն էլ՝ բրիտանական կողմը հասցրել է մինչ այդ զգալի տհաճ պահեր պարգևել Բաքվին։ BBC-ն սկանդալային բացահայտումներ էր արել գագաթնաժողովի վերաբերյալ, Guardian-ը հատուկ նշել էր այն փաստը, որ առանց Հայաստանի համաձայնության այս երկիրը չէր կարող հյուընկալել COP29-ը, իսկ Հայաստանը վետոն չի կիրառել, բացառապես գերեվարված իր քաղաքացիների ազատ արձակման դիմաց:

Ոչ պակաս տհաճ պահեր Ալիևին պարգևել էր էկոակտիվիստ Գրետա Թունբերգը, որը ոչ միայն ուղերձով կոչ էր արել հրաժարվել մասնակցությունից, այլև աշխարհի տարբեր անկյուններում բողոքի ակցիաներ է նախաձեռնել Ադրբեջանի դեմ։

Գագաթնաժողովին չի մասնակցում նաև Հայաստանը, թեպետ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտարարում է, թե դեռ վերջնական որոշում չունեն, բայց արտգործնախարար Միրզոյանը երեկ Շվեդիա է մեկնել։ Բնական է, որ այս իրավիճակում Ալիևի նյարդային կծկումներն ակնհայտ պետք է լինեին։ «Հայաստանը COP-29 համաժողովին հրավիրված երկրների թվում էր։ Կմասնակցի՞, սակայն, այդ երկիրն այս հավաքին, թե՞ ոչ, իրենք պետք է որոշեն»,- Բաքվում Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը։

Այդուհանդերձ, փորձագետները չեն բացառում, որ COP29-ից հետո Ադրբեջանը գնա ռազմական էսկալացիայի, իսկ գագաթնաժողովի ձախողումը կարող է նրան մղել նման արկածախնդրության։

Շաքե Ոսկանյան

Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը