Չինաստանում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի
ԱպրելակերպՉինաստանում զոհերի թիվը հասել է 35-ի, վիրավորներինը՝ 43-ի այն բանից հետո, երբ հարավային Չժուհայ քաղաքի մարզական կենտրոնում մեքենան մխրճվել էր ամբոխի մեջ:
Դեպքը տեղի է ունեցել երեկ, այն ժամանակ հաղորդվել էր 10 զոհի մասին:
Ինչպես գրում է The Guardian-ը, ղեկին եղած 62-ամյա տղամարդը ձերբակալվել է: Արարքի դրդրապատճառը հայտնի չէ: Հետաքննությունը շարունակվում է: