«Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ)
Ֆոտո«Աղա Խան» կոչվող հազվագյուտ քառակուսի 37 կարատանոց զմրուխտը նոյեմբերի 12-ին Ժնևում Christie's-ի աճուրդում վաճառվել է շուրջ 9 միլիոն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը:
Զմրուխը տեղադրված է Cartier ապրանքանիշի ադամանդե և զմրուխտե կրծքազարդի մեջ, գրում է luxurylaunches.com-ը:
1960 թվականին արքայազն Սադրուդին Աղա Խանը Cartier-ին պատվիրել է քարը տեղադրել 20 հատընտիր ադամանդով երիզված կրծքազարդում, որը նվիրել է սիրելիին՝ Նինա Դայերին: