«Ռուսաստան-Հայաստան» հասարակական երկրորդ ֆորումին ընդառաջ հանդիպեցի հայ և ռուս երիտասարդների հետ․ Մհեր Ավետիսյանը
ՀասարակությունՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ռուսաստան-Հայաստան» հասարակական երկրորդ ֆորումին ընդառաջ հանդիպեցի հայ և ռուս երիտասարդների հետ։ Ունեցանք բավականին բովանդակալից և հետաքրքիր քննարկում, շատ ուրախ եմ, որ մենք ունենք փայլուն երիտասարդներ, ովքեր մտահոգված են սեփական պետությունների և ժողովուրդների ապագայով և իրենց գործունեությամբ լծվել են սեփական ժողովուրդներին ու պետություններին ծառայելու սուրբ գործին։