«Մենք այլ ելք չունենք». Իրանը կփոխի մայրաքաղաքը
ՔաղաքականությունԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կառավարության նիստում հայտարարել է Հանրապետության մայրաքաղաքը տեղափոխելու ծրագրի մշակման մեկնարկի մասին։
Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։
Նրա խոսքով, նախագահը պլանի պատրաստման պատասխանատու է նշանակել իր առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին։
«Մենք ցանկանում ենք շարունակել առաջնային ռեսուրսները բերել հարավից: Երկրից ու ծովից դեպի կենտրոն և դրանք վերածենք արտադրանքի և հետո արտահանենք, եթե ուղարկենք հարավ, դա լրջորեն կարժեզրկվի և կնվազեցնի մեր մրցունակությունը։ Մենք այլ ելք չունենք, քան երկրի տնտեսական եւ քաղաքական կենտրոնը տեղափոխել հարավ և ծովի մոտ»,- նշել է Փեզեշքյանը։
Ըստ Իրանի նախագահի՝ խնդիրը չլուծելու դեպքում աօագայում բնապահպանական խնդիրների առաջ ևս կկանգնեն։