Լրահոս
Կարևոր


Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բաքվում երեկ ավարտվեց ՄԱԿ-ի՝ կլիմայական փոփոխությունների համաժողովը՝ COP-29-ը: Թե ինչու էր ադրբեջանական հանցավոր իշխանությունը, Իլհամ Ալիևի գլխավորությամբ, այդքան փափագում հասնել համաշխարհային նշանակության հերթական համաժողովը հենց Բաքվում անցկացնելուն, մեկ անգամ չէ, որ արդեն նշել ենք: Ինքնին հասկանալի է, որ Իլհամ Ալիևն այդպիսով ցանկանում էր նախ ընդգծել իր ղեկավարած պետության՝ Ադրբեջանի կարևորությունը, բարձրացնել իր երկրի միջազգային հեղինակությունը:
 
Զուգահեռաբար, նման միջազգային ու ներկայացուցչական համաժողով հյուրընկալելով՝ Ալիևը ձգտում էր «ջրել» կամ օրինականացնել մարդկության դեմ գործած հանցագործությունները, մասնավորապես՝ Արցախի բնիկ հայության դեմ ռազմական ագրեսիայի զուգորդմամբ ու ֆիզիկական բնաջնջման սպառնալիքով ուղեկցված էթնիկ զտումը, Արցախի քաղաքական ու պետական գործիչների պատանդառումն ու ապօրինի կալանավորումը, Արցախի հայության պատմամշակութային ժառանգության հուշարձանների ոչնչացումը կամ ձևախեղումը: Սա, եթե չխոսվի Ադրբեջանի նման դինաստիական բռնապետությունում առկա խայտառակ վիճակը՝ մարդու իրավունքների ու ժողովրդավարության տեսանկյունից:
 
Այդուամենայնիվ, նկատենք, որ այդ համաժողովով Ալիևը լիարժեքորեն չհասավ այն ամենին, ինչին ձգտում էր. համաժողովը այնքան էլ ներկայացուցչական չստացվեց, քանի որ բազմաթիվ երկրների ղեկավարներ զանազան պատրվակներով հրաժարվեցին Բաքու մեկնել: Ի լրումն, հայության հանդեպ Ալիևի ու նրա ռեժիմի գործած հանցանքների, նաև՝ հենց Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների մասին բազմաթիվ հայտարարություններ ու անդրադարձեր եղան: Բայց, ավելի շատ՝ «հասարակական սեկտորից»: Մասնավորապես, կարելի է հիշատակել միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերի հայտարարությունը. «Մենք, որպես աշխարհի քաղաքացիներ, պարտավոր ենք ուշադրություն դարձնել մարդու իրավունքների կոպիտ խախտումների վրա, որոնք իրականացվում են Ադրբեջանի կողմից ոչ միայն Արցախի ժողովրդի դեմ՝ էթնիկ զտումների տեսքով, այլև հայկական ու ադրբեջանական քաղբանտարկյալների շարունակվող ազատազրկման եղանակով: Անկասկած, Իլհամ Ալիևը բռնապետ է: ՄԱԿ-ի կողմից դա ցավալի որոշում էր՝ Բաքվին ու Ալիևին թույլատրելը, որ անցկացնեն COP-29 համաժողովը...
 
Մենք պետք է հասկանանք, թե ինչպիսին են հասանելի քաղաքական տարբերակները՝ Ալիևի վրա տարաբնույթ ճնշումներ իրականացնելու համար: Բռնապետները քաղբանտարկյալներին երբեք իրենց հոժար կամքով ազատ չեն արձակում: Նրանք դա անում են միայն այն ժամանակ, երբ ստիպված են լինում անել, երբ գիտակցում են, որ բացասական հետևանքների կբախվեն, եթե դա չանեն: Այդ իսկ պատճառով, մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն է, ինչպիսին էլ որ չլինի մեր դերը, անել ամենը, ինչ կարող ենք՝ Ալիևի վրա ճնշում գործադրելու համար, ինչը նրան կստիպի փոխել ուղղությունը»: Իսկ Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ և հայ ժողովրդի բարեկամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը հայտարարել է. «Մենք գիտենք, որ Ադրբեջանն ապօրինաբար գերության մեջ է պահում բավականին մեծ թվով հայերի: Նրանք ոչ մի հանցանք չեն գործել, և նրանց շարքում են Ղարաբաղի հայտնի շատ առաջնորդներ, որոնք ներկայում Ադրբեջանում գտնվում են ճաղերի ետևում: Դա շատ լուրջ պատճառ է՝ մտահոգվածության համար: Ես հուսով եմ, որ միջազգային հանրությունը կարող է շատ ավելի նշանակալի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի ազատի այն մարդկանց, որոնք ապօրինի պահվում են գերության մեջ, և որոնք, ակնհայտորեն, մեծ տառապանքների են ենթարկվում»:
 
Ընդհանուրի մեջ, կարծում ենք, արժե առանձնացնել նաև Ադրբեջանից վտարված լրագրող և բլոգեր Մահամադ Միրզալիի հայտարարությունը. «Ամոթ է, որ եվրոպական գործիչները, հանուն գազ ստանալու, շարունակում են համագործակցել Ադրբեջանի հետ և այն համարել հուսալի գործընկեր: Ամոթ է, երբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը Ալիևի ձեռքն է սեղմում այն ժամանակ, երբ Եվրոպայից բազմաթիվ կոչեր են ուղղվում Ադրբեջանին՝ մարդու իրավունքները հարգելու պահանջով: Շատ եվրոպական լիդերներ, ինչպես օրինակ Շառ Միշելը, շնորհավորում են Ալիևին: Ինչի՞ կապակցությամբ են շնորհավորում: Այն բանի առթի՞վ, որ Ալիևը ադրբեջանական ու ավելի քան 300 և բազմաթիվ հայ քաղաքական բանտարկյալնե՞ր է պահում բանտերում»: Էլի կարելի է շարունակել: Բայց այստեղ մի կարևոր նրբերանգ էլ կա. թե՛ այդ համաժողովը, թե՛ այն Բաքվում անցկացնելը յուրօրինակ «բաց դաս» կարելի է համարել:
 
Դաս, որի առանցքային ունկնդիրները պետք է լինեն բոլոր նրանք, մասնավորաբար՝ հայրենի հասարակական-քաղաքական դաշտում, ովքեր անդադար խոսում են այն մասին, որ Եվրոպան կգա, կօգնի, աշխարհը դա թույլ չի տա, այս, այն: Ոչ մի Եվրոպա, ոչ մի Արևմուտք ու աշխարհ ոչ մեկին էլ ոչ մի դեպքում չի օգնի: Ու հենց եվրոպական, արևմտյան քաղաքական գործիչների պահվածքը դրա ցցուն վկայությունն է. իրենք ունեն նավթի, գազի հետ կապված շահեր ու հետաքրքրություններ, այդ հարցում իրենց Ալիևը պե՞տք է, ուրեմն՝ կգովաբանեն էլ, կշնորհավորեն էլ, կողջագուրվեն էլ, նույնիսկ եթե 150 տոկոսով վստահ լինեն, որ Ալիևը նախաճաշին մարդ է ուտում: Արևմուտքի համար նավթը, գազը, շահը, քեշ փողը միշտ հազարապատիկ ավելի կարևոր են, քան ինչ-որ հայերի արյունն ու կյանքը: Ավելին, «նաղդ շահն» Արևմուտքի (ու ոչ միայն) համար բազմապատիկ ավելի կարևոր է, քան իրենց իսկ քարոզած «արժեքները»:
 
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Քանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը