Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել
ՔաղաքականությունԱդրբեջանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները 4-օրյա զորավարժություններ են սկսել Իրանի Արդաբիլ նահանգում, հաղորդում է Anadolu-ն։
Այս տեղեկատվության համաձայն՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի և Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները Արդաբիլ նահանգի Ասլանդուզ շրջանում մասնակցում են «Համատեղ զորավարժություններ Արաս» կոչվող զորավարժություններին, որոնք կտևեն 4 օր։
Զորավարժությունների նպատակն է ամրապնդել հարաբերությունները երկու երկրների միջև, համատեղ պայքարել ապօրինի զինված կազմակերպությունների դեմ, ամրապնդել սահմանային անվտանգությունը և մեծացնել ռազմական ներուժը։