Լրահոս
Կարևոր


Հանքարդյունաբերությունը շատ մեծ դեր ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում. Ներսես Կարամանուկյան

Հասարակություն

Հանքարդյունաբերությունը շատ մեծ դեր ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում, և հարկերի մասով հրապարակված տեղեկությունների համաձայն՝ այս տարվա 1000 խոշոր հարկատուների շարքում առաջին պատվավոր տեղը զբաղեցնում է  մեր ամենախոշոր հանքարդյունաբերական ձեռնարկությունը՝ ԶՊՄԿ-ն։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում նշում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության առաջին փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը։

«Ցավոք սրտի, մեր տնտեսության գերակա մասը կենտրոնացված է Երևանում և նրա հարևանությամբ գտնվող փոքր քաղաքներում, և մարզերում տնտեսությունը, հատկապես արդյունաբերություն շատ զարգացած չէ, իսկ հանքարդյունաբերությունը ստեղծում է որակյալ աշխատատեղեր նաև մեր տարբեր մարզերում։

Համաձայն հրապարակված տվյալների՝ ԶՊՄԿ-ն 9 ամսվա ընթացքում 215,6 միլիոն դոլար հարկ է վճարել, իսկ իրենից հետո ամենամեծ հարկ վճարողինը կազմել է 126 միլիոն դոլար»,-նշում է նա։

Ներսես Կարամանուկյանը հիշեցնում է՝ հանքարդյունաբերությունը Հայաստանի ներքին համախառն արդյունքի 5-7 %-ն է, բայց հարկերի մասով շատ ավելի մեծ տոկոս է կազմում՝ 10-12 %-ի չափով։ 

Բացի ԶՊՄԿ-ից, Սյունիքի մարզում են գտնվում ևս 2 խոշորագույն հանքարդյունաբերական ձեռնարկություններ․ «3 կոմբինատներում բարձր աշխատավարձ ստացող բնակչություն է գոյանում, որովհետև այդ ձեռնարկությունները բավական բարձր աշխատավարձեր են վճարում՝ հարակից ստեղծելով այլ՝ միջին և փոքր ձեռնարկություններ, որոնք տարբեր տեսակի ծառայություններ են մատուցում այդ լեռնամետալուրգիական կամ լեռնահանքային ընկերություններին, մատակարարում տարբեր ապրանքներ՝ սկսած սննդից, բանվորական հագուստից, նաև տարբեր այլ ծառայություններ»։

Սյունիքի մարզում, եթե համեմատելու լինենք, բնակչության բարեկեցության աստիճանը շատ ավելի բարձր է, քան այլ մարզերում, նույնիսկ՝ հարևան Վայոց ձորում։ 

Երևանից մեկնած բնապահպանները փորձում են խոչընդոտել նոր հանքերի ձևավորմանը, նոր ձեռնարկատիրությունների ստեղծմանն այն դեպքում, երբ տեղական շատ համայնքներ, զգալով, որ այդ ձեռնարկությունը ապագայում կարող է նպաստել իրենց համայնքների զարգացմանը, աջակցում են նման գաղափարներին։

«Սա այն դեպքում, երբ երևանյան թիթեռ բռնող որոշ հանրային գործիչներ մեկնում են մարզեր՝ փորձելով մարզի կամ այն համայնքների բնակչությանը, որոնք գտնվում են հարակից, ապագա հանքարդյունաբերող ձեռնարկություններում, համոզել, որ թույլ չտան նման ձեռնարկության կառուցումը տվյալ համայնքում կամ մարզում»,-ասաց նա։

Հանքարդյունաբերության արտադրանքը գրեթե 100 %-ով արտահանվում է, վաճառվում արտարժույթով, ու Հայաստանի արտարժույթների աղբյուրներից հիմնականն է։ Արտահանումների մեծ մասը հանքարդյունաբերության կողմից վաճառվող հանքահումքային ապրանքներն են։

Մասնագետն ընդգծում է՝ այսօր զարգացած շատ երկրներում է ծաղկում հանքարդյունաբերությունը․ «Սկանդինավյան շատ երկրներում պետության օժանդակությամբ զարգանում է մետաղական հանքարդյունաբերությունը։ Ամենաորակյալ պողպատի արտադրությունը ֆիննականն է, դրանից հետո որակի իմաստով երկրորդ տեղում շվեդական պողպատն է, Նորվեգիան հայտնի է աշխարհում որպես գազ և նավթ արտահանող երկիր»։

Մեր պետությունն արդյո՞ք ուշադրություն է դարձնում հանքարդյունաբերության զարգացմանը

«Այո՛ դարձնում է, բայց հանքարդյունաբերությունը չի ներառել գերակա զարգացման ճյուղերի մեջ, այլ ոլորտներ արդեն ներառված են՝ IT ոլորտը, տուրիզմը, գիտատար այլ ոլորտներ, նույնիսկ դեղագործությունը, բայց հանքարդյունաբերությունը գերակա չի համարվում։ Մենք ունենք նոր հանքավայրերի պակաս, նաև ուսումնասիրությունների պակաս՝ նոր հանքավայրերի հայտնաբերման իմաստով»։

Մասնագետը նշում է, որ այժմ նաև մեծ է երիտասարդ երկրաբանների պակասը, մեր երկրում շատ մեծ պոտենցիալ կա նոր երկրաբանահետախուզական աշխատանքների շնորհիվ նոր հանքավայրեր հայտնաբերելու համար, այդ թվում՝ նավթի ու գազի որոնման աշխատանքներում․ «Ամուլսարի լեռնագագաթը ՀՀ անկախությունից հետո միակ խորը հանքահետախուզական աշխատանքների արդյունքում առկա հանքավայրն էր․ ընկերությունը, որ ռիսկի է դիմել և ներդրել է հսկայածավալ, տասնյակ միլիոնավոր դոլարների միջոցներ միայն հանքահետախուզական աշխատանքների մեջ, որպեսզի հայտնաբերվի, ապացուցվի, գնահատվի, միջազգային բոլոր չափանիշներով հաստատվի Ամուլսարի ոսկու պաշարների չափը»։

Այսպիսով, հանքարդյունաբերություն իրականացվում է ավելի քան 100 երկրում, ներառյալ՝ Մեծ ութնյակի առաջատար մի քանի երկիր: Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհուրդը հրապարակել է հանքանյութի արտադրության ծավալներով առաջատար 20 երկրների ցանկը, ներառյալ Մեծ քսանյակի անդամ Ավստրալիան, ԱՄՆ-ը, Կանադան, Բրազիլիան, Արգենտինան, Մեքսիկան և այլ զարգացած տնտեսություններով երկրներ:

Հանքարդյունաբերություն իրականացվում է, օրինակ, Իսպանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում կամ Չեխիայում: 

2027 թվականին մայիսի 1-ը` Սամվել Կարապետյանի հետ, այլ տեսք կունենա․ Նարեկ ԿարապետյանՍտամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել«Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչ՝ Նառա Գևորգյանի տեսաուղերձըԽաբեբաների ընտանեկան զույգը կոտրել է Նյու Յորքի արվեստի շուկան. հարյուրավոր կեղծ գլուխգործոցներ վաճառվել են որպես բնօրինակներԻրանի դեմ գործողությունն ԱՄՆ-ին արժեցել է 100 միլիարդ դոլար. Արաղչի ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ, ՀՃԿ անդամ Նառա Գևորգյանը գրառմամբ դիմել է Սուրեն ՊապիկյանինԱՄՆ-ը Եվրոպայում տեղակայել է շուրջ 80 հազար զինվnրական Էկոնմիկայի նախարարի արձագանքը Wildberries-ի խնդիրների և իմ մեկնաբանությունը ջերմոցային տնտեսությունների մասին․ Էդմոն ՄարուքյանՌոբերտ Քոչարյանը և «Հայաստան» դաշինքի պատգամավորները՝ արժանապատվության, ՔՊ-ի թեզերի և հայ-թուրքական հարաբերությունների մասին«Մամայի բալա». նոր սիթքոմ, նոր կերպարներ ու անկանխատեսելի իրավիճակներ Պատասխանել եմ մի շարք հարցերի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «ՀայաՔվե» միավորման համագործակցության անհրաժեշտության, նպատակների և համատեղ աշխատանքի տրամաբանության մասին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը կհիշի, որ Եվրոպան օգնության չհասավ Իրանի դեմ պատերազմnւմ. Թրամփ Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԻրանը մшհու չափ ուզում է գործարք կնքել․ Թրամփ Փաշինյանն իր վստահված անձանց միջոցով Ռուսաստանի հետ կապերից շահույթ է ստանումԿարիերայիս ավարտը մոտենում է. եկեք վայելենք յուրաքանչյուր հանդիպումը․ Ռոնալդու ԶՈւ պահեստազորի գնդապետ, ՀՃԿ անդամ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն Պապիկյանին«Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե». միանանք, հզորանանք, որ հաղթե´նքԱյս պայքարի մեջ ինչ ուզում է թող լինի, կարևորը գիտենք՝ ուր ենք գնում․ Նարեկ ԿարապետյանՎերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Ամենամեծ փորձն ունենք տնտեսության մեջ և դա վստահություն է տալիս մեր հայրենակիցներին. Նարեկ ԿարապետյանՄեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից. Ն. Կարապետյան Ոչ մի ապօրինի բան չենք անում, օրինական գործընթաց ենք տանելու. Լևոն ՔոչարյանԶելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի ուժը ծայրահեղ աղքատությունը վերացնելու է 6 ամսվա ընթացքում. Նարեկ Կարապետյան Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան Արտահանումը Ֆրանսիա վերջին 8 տարիների ընթացքում անկում է ապրել 20%-ով. Նարեկ Կարապետյան Թուրքիան հնարավորություն կունենա էժան ապրանքով խեղդել մեր գյուղացու ապրանքը, պետությանը պետք է նորմալ տնտեսական քաղաքականություն. Կարապետյան «ՀՀ այսօրվա առաջնորդները խոսում են սիրուն, գործում են գեշ»․ Նարեկ ԿարապետյանՄեր շատ գործընկերներ ասում են, որ այսպիսի խայտառակ նախընտրական պրոցես չեն տեսել եվրոպական և ոչ մի երկրում. Նարեկ Կարապետյան Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան Հացի խնդիր ունեցող 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան Նոր հարցումը խուճապի է մատնել «Քաղպայմանագրին» Նարեկ Կարապետյանի ասուլիսը Արարատի մարզում. ուղիղՀունիսի 7-ին պետք է որոշենք՝ ուզու՞մ ենք ունենալ ապագա, թե՞ լինել թույլ և պառակտված․ Արմեն ՄանվելյանԽոստում, որը կփոխի պատմության ընթացքը. վե՛րջ ծայրահեղ աղքատությանը. Ուժեղ Հայաստան Փաշինյանն ինքնամոռաց արդարացնում է Ստեփանակերտի եկեղեցիների քանդումը Ադրբեջանը չի էլ փորձում արդարանալ, սակայն Հայաստանի վարչապետն արդարացնում է Ադրբեջանին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են քննարկել Անվտանգության խորհրդում Ութ տարվա անգործությունը պետք է փոխարինվի վեց ամսվա վճռական աշխատանքով. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն արդեն Շենգավիթում է«Ուրախ ավտոբուսի» սրտիկները բյուջեի ճեղքվածքն են խորհրդանշում․ Արեգ ՍավգուլյանԻշխանության նախընտրական նկրտումները զավեշտալի են դարձել․ Հրայր ԿամենդատյանՉնայած առկա դժվարություններին՝ ունենք իրավիճակը փոխելու իրական հնարավորություն․ Ծառուկյան Արևային վահանակների ստվերում կարելի է հաջողությամբ կարտոֆիլ աճեցնել Արժանապատիվ աշխատանքն ուղղակիորեն կապված է երկրի զարգացման հետ. Նաիրի ՍարգսյանՀրթիռակոծություններից ավերված Սոթքը կարող էր վերածվել լքված բնակավայրի. վերականգնման համար Սամվել Կարապետյանը հատկացել է մոտ 376 մլն դրամՊետական համակարգը պետության ողնաշարն է, և նրա արդյունավետ աշխատանքը էապես կփոխի պետության հանդեպ քաղաքացիների վերաբերմունքը. Գագիկ ԾառուկյանՈւժեղ պետություն՝ ուժեղ դիվանագիտությամբ, ոչ թե կախվածություններով