Լրահոս
Կարևոր


COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Օրերս Երևանում հրավիրվել էր ասուլիս, որտեղ ներկայացվեցին ինչ-որ ուսումնասիրությունների արդյունքներ՝ «Հանքարդյունաբերության ազդեցությունը կանանց կյանքի որակի վրա»: Նպատակը պարզ էր. ցույց տալ, թե հանքարդյունաբերությունը ինչքան «քըխ» բան է: Սակայն ուշագրավ է, որ մասնագիտական որևէ լուրջ ուսումնասիրության մասին խոսք չկար, տպավորություն էր, որ փողոցներում մարդկանց հարցրել են՝ ո՞նց եք, ու եթե մարդիկ նշել են, որ երբեմն վատ են զգում, գլուխները ցավում է, դա համարել են հանքարդյունաբերության բացասական ազդեցություն: Այսինքն, բացառապես ենթադրությունների հիման վրա արված եզրակացությունների հետ գործ ունենք:
 
Ավելին, ասուլիսի մասնակիցներից մեկն ինքն է ասում, որ Հայաստանում կա գիտական հետազոտությունների պակաս: Բացի նրանից, որ նման քննարկումները, «ուսումնասիրությունները» վնասից բացի այլ բան չեն տալիս մեր երկրին, կա նաև մեկ այլ ուշագրավ հանգամանք: Այս ասուլիսը հրավիրվել է Ադրբեջանում անցկացված ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի՝ COP29-ի ավարտից անմիջապես հետո, որը Ադրբեջանի համար հերթական «առիթն» էր հանդես գալու ընդդեմ Հայաստանի: Առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ Ադրբեջանը դիմել է Հաագայի դատարան՝ Հայաստանի կողմից էներգետիկ ռեսուրսների իբր «անօրինական շահագործման» մեղադրանքով:
 
Ավելին, այդ երկրի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այդ հարցի վերաբերյալ ու նշել, թե «Բաքուն կշարունակի միջոցներ ձեռնարկել Հայաստանի կողմից իր էներգետիկ ռեսուրսների նկատմամբ ինքնիշխան իրավունքների խախտման համար փոխհատուցում ստանալու համար»: Ընդհանրապես, Ադրբեջանը, որը միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից որակվում է որպես էկոլոգիական լուրջ սպառնալիք ներկայացնող պետություն, պարբերաբար փորձում է Հայաստանը ներկայացնել որպես բնությանը վնասող երկիր: Ընդ որում, նրանց հարձակման թիրախը ոչ միայն Հայաստանի ատոմակայանն է, այլև մեր երկրի հանքարդյունաբերությունը: Հասկանալի է, որ Ադրբեջանը փորձում է հարվածել Հայաստանի տնտեսությանը, որի ողնաշարը հանքարդյունաբերությունն է, ու էներգետիկ անկախությանը, որը մեծապես ապահովում է Մեծամորի ԱԷԿ-ը:
 
Այս նպատակների համար Ադրբեջանը մեծապես օգտագործեց նաև COP29-ը: Ու ոչ միայն այս նպատակների համար: COP29-ը Բաքվի համար դարձել է հարթակ՝ իր հակահայկական, հակահայաստանյան քարոզչությանը նոր թափ հաղորդելու համար: Մասնավորաբար տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված «անդրսահմանային ջրերի» կառավարմանը, համաժողովի «Կանաչ գոտում» անցկացվել է «Ադրբեջանական Երևան» միջոցառումը, ցուցադրվել է արհեստածին, բացահայտ կեղծիքներով, ստահոդ ֆիլմ Արցախում և «Արևելյան Զանգեզուրում» տեղի ունեցած «էկոցիդի» մասին, կազմակերպվել է ցուցահանդես, որի ժամանակ ներկաներին են ներկայացրել դարձյալ շինծու թվեր իբր «հայկական ագրեսիայի» ու դրա հետևանքով ադրբեջանական զոհերի հետ կապված: Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակի ղեկավարը COP29-ի շրջանակներում մասնակցել է «Երեխաների առողջության իրավունքի ապահովումը կլիմայի փոփոխության համատեքստում» թեմայով կողմնակի միջոցառմանը, որի ընթացքում խոսել է նաև Հայաստանի կողմից երկար տարիներ Ադրբեջանի «օկուպացված» տարածքներում իրականացվող «բնապահպանական հանցագործությունների» մասին։
 
Նա չի մոռացել նաև Հայաստանի ատոմակայանի մասին՝ նշելով, թե այն «շահագործման համար ոչ պիտանի է և լրջորեն աղտոտում է շրջակա միջավայրը, պոտենցիալ վտանգի աղբյուր է դարձել ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար»։ Հակահայաստանյան արշավից, բնականաբար, անմասն չի մնացել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Ու ընդհանրապես, համաժողովի օրերին թե՛ ադրբեջանական մամուլը, թե՛ հասարակական սեկտորը ակտիվորեն ձայնակցել են պաշտոնական տեղեկատվական կեղծիքներին՝ ընդդեմ Հայաստանի: Թվում էր՝ գոնե նման պայմաններում հայաստանյան հասարակությունը, ավելի ճիշտ՝ գոնե հասարակության այն մասը, որը տեղեկատվական հակամարտության կոնտեքստում կոնտենտ ու հասարակական կարծիք ձևավորելու, մասնագիտական տեղեկատվություն վերլուծելու և փոխանցելու, ճշմարտությունը թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի, թե՛ միջազգային հանրություններին հասցնելու առաքելություն ունի, առավել միակամ պետք է լինեն:
 
Սակայն, ցավոք, մեր իրականության մեջ որոշ շրջանակներ շարունակում են «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» ձևանալ ու փաստացի Ադրբեջանի ջրաղացին ջուր են լցնում: Արդեն նշեցինք դրանցից մեկի մասին՝ ասուլիսի և «հարցումների» տեսքով: Կրկնում ենք, նման քայլերը միայն վնասում են մեր երկրին: Այդ դեպքում ինչո՞ւ է նման աղմուկ բարձրացվում, ո՞ւմ է ձեռնտու այս ամենը: Բնականաբար, ոչ Հայաստանին ու Հայաստանի բնակչությանը: Ավելին, նման կերպ ուղղակի հարված է հասցվում Հայաստանի տնտեսությանը, որը մեծապես կախված է հենց հանքարդյունաբերությունից: Ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք նշելու, որ սա իրապես ազգային անվտանգության խնդիր է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի դեմ գործողությունն ԱՄՆ-ին արժեցել է 100 միլիարդ դոլար. Արաղչի ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ, ՀՃԿ անդամ Նառա Գևորգյանը գրառմամբ դիմել է Սուրեն ՊապիկյանինԱՄՆ-ը Եվրոպայում տեղակայել է շուրջ 80 հազար զինվnրական Էկոնմիկայի նախարարի արձագանքը Wildberries-ի խնդիրների և իմ մեկնաբանությունը ջերմոցային տնտեսությունների մասին․ Էդմոն ՄարուքյանՌոբերտ Քոչարյանը և «Հայաստան» դաշինքի պատգամավորները՝ արժանապատվության, ՔՊ-ի թեզերի և հայ-թուրքական հարաբերությունների մասին«Մամայի բալա». նոր սիթքոմ, նոր կերպարներ ու անկանխատեսելի իրավիճակներ Պատասխանել եմ մի շարք հարցերի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «ՀայաՔվե» միավորման համագործակցության անհրաժեշտության, նպատակների և համատեղ աշխատանքի տրամաբանության մասին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը կհիշի, որ Եվրոպան օգնության չհասավ Իրանի դեմ պատերազմnւմ. Թրամփ Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԻրանը մшհու չափ ուզում է գործարք կնքել․ Թրամփ Փաշինյանն իր վստահված անձանց միջոցով Ռուսաստանի հետ կապերից շահույթ է ստանումԿարիերայիս ավարտը մոտենում է. եկեք վայելենք յուրաքանչյուր հանդիպումը․ Ռոնալդու ԶՈւ պահեստազորի գնդապետ, ՀՃԿ անդամ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն Պապիկյանին«Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե». միանանք, հզորանանք, որ հաղթե´նքԱյս պայքարի մեջ ինչ ուզում է թող լինի, կարևորը գիտենք՝ ուր ենք գնում․ Նարեկ ԿարապետյանՎերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Ամենամեծ փորձն ունենք տնտեսության մեջ և դա վստահություն է տալիս մեր հայրենակիցներին. Նարեկ ԿարապետյանՄեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից. Ն. Կարապետյան Ոչ մի ապօրինի բան չենք անում, օրինական գործընթաց ենք տանելու. Լևոն ՔոչարյանԶելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի ուժը ծայրահեղ աղքատությունը վերացնելու է 6 ամսվա ընթացքում. Նարեկ Կարապետյան Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան Արտահանումը Ֆրանսիա վերջին 8 տարիների ընթացքում անկում է ապրել 20%-ով. Նարեկ Կարապետյան Թուրքիան հնարավորություն կունենա էժան ապրանքով խեղդել մեր գյուղացու ապրանքը, պետությանը պետք է նորմալ տնտեսական քաղաքականություն. Կարապետյան «ՀՀ այսօրվա առաջնորդները խոսում են սիրուն, գործում են գեշ»․ Նարեկ ԿարապետյանՄեր շատ գործընկերներ ասում են, որ այսպիսի խայտառակ նախընտրական պրոցես չեն տեսել եվրոպական և ոչ մի երկրում. Նարեկ Կարապետյան Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան Հացի խնդիր ունեցող 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան Նոր հարցումը խուճապի է մատնել «Քաղպայմանագրին» Նարեկ Կարապետյանի ասուլիսը Արարատի մարզում. ուղիղՀունիսի 7-ին պետք է որոշենք՝ ուզու՞մ ենք ունենալ ապագա, թե՞ լինել թույլ և պառակտված․ Արմեն ՄանվելյանԽոստում, որը կփոխի պատմության ընթացքը. վե՛րջ ծայրահեղ աղքատությանը. Ուժեղ Հայաստան Փաշինյանն ինքնամոռաց արդարացնում է Ստեփանակերտի եկեղեցիների քանդումը Ադրբեջանը չի էլ փորձում արդարանալ, սակայն Հայաստանի վարչապետն արդարացնում է Ադրբեջանին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են քննարկել Անվտանգության խորհրդում Ութ տարվա անգործությունը պետք է փոխարինվի վեց ամսվա վճռական աշխատանքով. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն արդեն Շենգավիթում է«Ուրախ ավտոբուսի» սրտիկները բյուջեի ճեղքվածքն են խորհրդանշում․ Արեգ ՍավգուլյանԻշխանության նախընտրական նկրտումները զավեշտալի են դարձել․ Հրայր ԿամենդատյանՉնայած առկա դժվարություններին՝ ունենք իրավիճակը փոխելու իրական հնարավորություն․ Ծառուկյան Արևային վահանակների ստվերում կարելի է հաջողությամբ կարտոֆիլ աճեցնել Արժանապատիվ աշխատանքն ուղղակիորեն կապված է երկրի զարգացման հետ. Նաիրի ՍարգսյանՀրթիռակոծություններից ավերված Սոթքը կարող էր վերածվել լքված բնակավայրի. վերականգնման համար Սամվել Կարապետյանը հատկացել է մոտ 376 մլն դրամՊետական համակարգը պետության ողնաշարն է, և նրա արդյունավետ աշխատանքը էապես կփոխի պետության հանդեպ քաղաքացիների վերաբերմունքը. Գագիկ ԾառուկյանՈւժեղ պետություն՝ ուժեղ դիվանագիտությամբ, ոչ թե կախվածություններով Ահաբեկում են մարդկանց՝ վախեցնելով պատերազմով․ Աննա ԿոստանյանԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվԱշխատանքով հնարավոր է հասնել հաջողության, հնարավոր է աշխատանքով հասնել բարձունքների, և պետք է գնահատել աշխատանքը և աշխատավոր մարդուն. Մհեր Ավետիսյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ