Փաշինյանի առջև խնդիր է դրված փակելու անցյալի էջը և բացելու նորը․ «Հայաքվե»
ՔաղաքականությունՓաշինյանի առջև խնդիր է դրված փակելու անցյալի էջը և բացելու նորը:
Նրան մեղադրում էին չսափրված լինելու և արխայիկ արտաքին ունենալու համար. նա սափրվեց և դա արեց տեսախցիկների առաջ։
Անհեթեթ է սափրվել տեսախցիկների առաջ, բայց նա դա արեց միտումնավոր՝ փորձելով ուղերձ հղել։ Ասում էին՝ նա լավ տեսք չունի. նա սկսեց հեծանիվ վարել առավոտյան, որպեսզի ցույց տա, թե ինչ լավ մարզավիճակում է: Ասում էին՝ նա անփույթ է հագնվում, սկսեց ավելի լավ հագնվել: Այսինքն՝ ռեբրենդինգ է ընթանում։ Եվ այս ամենը «իսկական Հայաստան» գարշահոտ կարգախոսի ներքո՝ «Ապագա կա ապագա»-ի երկրորդ սերիան։
Նույն կերպ աշխատանքից հեռացվեցին նախկին թիմի անդամները։ Նման կերպ էին վարվում նաև Մուսոլինին ու Հիտլերը: