Jaguar-ը ներկայացրել է Type 00 կոնցեպտուալ կուպեն (լուսանկարներ)
ՖոտոԲրիտանական Jaguar մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է Type 00 կոնցեպտուալ կուպեն: Անվանման մեջ երկու 0-ներն ընդգծում են բրիտանական ապրանքանիշի պատմության նոր դարաշրջանի սկիզբը:
Կուպեն ապագայում կդառնա GT Type 01 անվանումով սերիական արտադրության մոդել: Մեքենայի պրեմիերան կկայանա հաջորդ տարի, գրում է РБК-ն:
Նոր արտադրանքը կառուցված է նոր Jaguar Electric Architecture (JEA) հարթակի վրա: Բոլոր տեխնիկական մանրամասները գաղտնի են պահվում։
Ընկերությունից պարզաբանել են, որ արտադրական մոդելը կստանա էլեկտրական ուժային համակարգ և մեկ լիցքավորմամբ կկարողանա անցնել մինչեւ 770 կմ։ Իհարկե, մեքենան կստանա արագ լիցքավորման գործառույթ։
Չորս տարի առաջ ընկերությունը ներկայացրել էր նոր ռազմավարություն՝ Reimagine: Ըստ այդմ, Jaguar-ը պետք է դառնա էլեկտրական մեքենաների շքեղ ապրանքանիշ մինչև 2025 թվականը։ 2024 թվականի նոյեմբերին ներկայացվել է նոր տարբերանշանը։