Լրահոս
Կարևոր


Աշխարհը մեզ ընկալում է նաև պարտությամբ հպարտացող և պարտություն բերող իշխանություններով. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի թիվ մեկ հեծանվորդ, «տիկտոկեր» ու համատեղության կարգով վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի «փիլիսոփայական» շատախոսությունները մեկնաբանելն անշնորհակալ գործ է, բայց երբեմն անհրաժեշտ: Համարյա, ինչպես խցանումը վերացնելը: Տհաճ է, բայց պետք է: Եվ այսպես. նախ՝ հատկանշական է, որ եկող տարվա պետական բյուջեի մասին օրինագծի քննարկման ժամանակ ունեցած ելույթը Նիկոլ Փաշինյանը վերածեց «փիլիսոփայության»: Իբր՝ ինքը մի նորահայտ մտածող է, նորահայտ ուսմունքի հեղինակ, 21-րդ դարի երկրորդ տասնամյակի մի տեղական Ադամ Սմիթ կամ Կարլ Մարքս (թող ներեն մեզ տնտեսագետներն ու մարքսիստները): Իրականում, հասկանալի է, ոչ մի նման բան չկա, քանզի փաշինյանական ճառաբանություններում չկա իրական բովանդակություն, իսկ նրա ձևակերպած «գաղափարները» մակերեսային են, հեղհեղուկ, դա դեռ մի կողմ, ավելին՝ ուղղակիորեն կործանարար են: Լավ, ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը:
 
Ասում է, թե «աշխարհը մեզ (հայերիս) ընկալում է որպես ազգ-նահատակ»: Փաշինյանը և՛ ստում է, ինչպես միշտ, և՛ ինչ-որ տեղ՝ ոչ: Ստում է, որովհետև աշխարհը տասնամյակներ շարունակ մեզ չի՛ ընկալել որպես «ազգնահատակ»: Ու, որ շատ ավելի կարևոր է, մենք, որպես ազգ, որպես հասարակություն, ինքներս մեզ այդպես չենք ընկալել: Հասկանալի է, որ Փաշինյանն ու նրա քպականները պարտությամբ հպարտացողներ են ու պարտություն բերողներ: Հասկանում ենք, որ նույն այդ աշխարհը մեզ, ցավոք, ճանաչում է նաև Նիկոլ Փաշինյանով: Այդուամենայնիվ, Փաշինյանի ասածը՝ «ազգ-նահատակ» ընկալվելու մասին, առավել ևս «ազգ-բանակ» կոնցեպտի համատեքստում, բացահայտ անհեթեթություն է, քանի որ նույնիսկ 1915ից հետո, 1918-ին մեր ազգն իր մեջ ուժ գտավ դիմակայել ու չմեռնել, կռվել ու հաղթել Սարդարապատում:
 
Մեզ ավելի մոտ ժամանակներում, որի ականատեսն ու ժամանակակիցներն ենք շատերս, 1988-91 թվականներին, իսկ որ ավելի էական է՝ 1991-94 թվականներին, ապա և՝ 1994-ից մինչև 2018 թիվը պետականությունը վերականգնած Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ու համայն հայությունը երբեք չեն ընկալվել որպես «ազգ-նահատակ» կամ զոհ, մատաղացու և նման մի բան: Հակառակը, հիշեք, որ թշնամական Ադրբեջանի ղեկավարներն ինչ օտար պետության ղեկավար էին գտնում կամ երբ գնում էին ՄԱԿ ու ԵԽԽՎ, լացուկոծ էին դնում ու «վատ հայերին» մեղադրում, որ ագրեսոր են, օկուպանտ, այս, այն: Ալիևը մի անգամ նույնիսկ յուրայինների մոտ էր նվնվացել, թե փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: «Ազգ-նահատակը», զոհի բարդույթով ապրող ժողովուրդը ոչ մի կերպ չէր կարող Արցախ ազատագրել ու հայրենիք պաշտպանել, չէր կարող հակահարված տալ սպառազինված ու քանակով գերազանցող թշնամուն, չէր կարող տասնամյակներով ամուր պահել ազատագրածն ու հետ նվաճածը:
 
Իսկ, այ, Փաշինյանն ու նրա նմանները ամեն կերպ թշնամու քարոզ էին տանում այդ նույն տարիներին, ամեն կերպ փնովում ու վարկաբեկում էին հաղթողներին, պետությունը ոտքի կանգնեցնողներին, բանակ ստեղծողներին: Ավելին, փորձում էին ներարկել զոհի բարդույթ և այդպես շարունակ: Բայց ամենից վատն այն է, որ 2018-ին, գրավելով իշխանությունը, Փաշինյանը հնարավորություն ունեցավ գործնականում կիրառել իր բոլոր քայքայիչ ու քանդարար «տեսությունները», «երկիրը հակառակ կողմի վրա շրջելը»: Ու շրջեց. բանակցային գործընթացի տապալում, պատերազմի հրահրում, հրահրած պատերազմի խայտառակ կառավարում, հազարավոր զոհեր, ծանր կորուստներ, դաշնակիցների հետ հարաբերությունների փչացում, թշնամիների սիրաշահում: Ո՞ր մեկը թվարկես, որը՝ ոչ: Այ, այս բոլոր չարաղետ «ձեռքբերումներից» հետո, իսկապես, հնարավոր է, որ աշխարհը հայերին ընկալում է որպես «ազգ-նահատակ», այսինքն՝ մի ազգ կամ անգամ հանրույթ, որին կարելի է կոտորել, նվաստացնել, որից կարելի է խլել տարածքները, տները, գործարանները, կանանց ու երեխաներին. միևնույնն է, ձայն չեն հանի, հանեն էլ՝ Փաշինյանի կարմիրբերետավորները այդ ձայն հանողներին «ժողովրդավարաբար» կհոշոտեն:
 
Այսինքն, եթե Փաշինյանի ասածի մեջ նույնիսկ ճշմարտության հատիկ փնտրենք, ապա դա ոչ թե «ազգ-բանակ» կոնցեպտի հետ է կապված, այլ 2018 թվականի իշխանազավթման: Այո, հիմա Փաշինյանին տեսնելիս կամ հենց Փաշինյանին տեսնելիս է, որ օտար երկրների ղեկավարները կարծում են, թե հայերը «ազգ-նահատակ» են, լլկվելու և վերացվելու ենթակա մի բան: Ամենից վատը, որ նրան տեսնելով ու նրան Հայաստանի ղեկավար տեսնելով՝ թշնամի թուրքն է ժանիքները սրած վրա տալիս: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը, իր «երևակայությամբ» ու կասկածելի թեզերով առաջնորդվելով, թե բացարձակ ապաշնորհության պատճառով, իրականացրել է մի բան, մի ահավոր ողբերգություն, հազարավոր տարիներ սեփական հողը պահած հայությանը հայրենազրկել է, դարձրել «ազգ-նահատակ», իսկ հիմա դա ուզում է կամ ավելի ճիշտ՝ պրոյեկտում է նախորդող ժամանակաշրջանի վրա:
 
Մանիպուլյացիան հո պոզով-պոչո՞վ չի լինում: Նույն ելույթում Փաշինյանը «ազգ-բանակի» հանգամանքն օգտագործեց ոչ միայն այդ բանաձևը քանդելու փորձ անելով, այլև հերթական անգամ բանակի վրա հարձակվելով: Ասում է, թե՝ լավ, մի բանակից մեր բանակն ուժեղ լինի, երկու բանակից, բա որ պարզվի, որ պետք է նաև երրորդ, չորրորդ ու հինգերորդ բանակներից էլ ուժեղ լինի՞: Հրապարակելի որակում տալը պարզապես անկարելի է: Նախ՝ մեր բանակը պետք է լինի ուժեղ ու մարտունակ: Ու այդպիսին էր: Ու այդ բանակի և նրա՝ Արցախը պահել կարողանալու շնորհիվ Հայաստանը տարածաշրջանային գործոն էր մինչև 2018 թվականը, այլ ոչ թե՝ օտարների ախորժակի բավարարման համար սեղանի տակ ընկած «օբյեկտ»: Երկրորդը. եթե երրորդ, չորրորդ, հինգերորդ և այլ բանակներին դիմակայելու խնդիր է ծագում, դա ընդամենը նշանակում է, որ տվյալ բանակի գլուխ կանգնած կառավարիչն ու քաղաքական թիմը բացարձակ զրո են, նույնիսկ զրոյից էլ ցածր են քաղաքական, դիվանագիտական կարողությունների առումներով:
 
Առավել ևս, որ դու ունես չորս հարևան, որից երկուսի հետ ռազմական կոնֆլիկտ չունես, ավելին՝ կարող ես իրապես ռազմավարական գործընկերություն ունենալ: Վերջապես, Փաշինյանի կողմից շարունակ ծեծվող 29800 քառակուսի կմ-ի մասին: Անվերջ ու անդադար իր այդ «թեզը» շեշտադրելով՝ Փաշինյանը նաև նպատակ է հետապնդում Սփյուռքը հնարավորինս օտարել Հայրենիքից, չէ՞ որ Սփյուռքն ակնհայտորեն դուրս է այդ 29800 քկմ-ից: Արժե՞ հիշեցնել, որ Սփյուռքն օտարելը Փաշինյանի սիրելի Թուրքիայի պահանջներից մեկն է: Երկար կարելի է խոսել, բայց հիմնականն այն է, որ քանի դեռ Հայաստանը ղեկավարում են Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն, ապա մենք իսկապես գտնվում ենք նահատակված ազգ դառնալու իրական սպառնալիքի առաջ, ավելի ճիշտ՝ մեջ:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանԵվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՇնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՄենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՄենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանՔաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան Հայաստանը նշում է Անկախության օրը Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըՓաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով