Լրահոս
Կարևոր


Փնթի կռուտիտը չի օգնելու. Հայաստանից հստակ դիրքորոշում են ակնկալում

Հասարակություն

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը ֆիննական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, թե Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ Հայաստանն իրական աջակցություն չի ստացել այդ դաշինքից, երբ վերջին տարիներին Հայաստանը ենթարկվել է հարձակումների, խախտվել են երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանները։

Ընդ որում, ֆիննական լրատվամիջոցներն ուղիղ հարց էին տվել՝ որքանո՞վ է Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը համատեղելի եվրոպական նպատակների հետ։ Միրզոյանը, որը հայտնել էր, թե Հայաստանն ու Եվրոպական միությունը բանակցություններ են վարում «Նոր գործընկերության օրակարգ» կոչվող փաստաթղթի շուրջ, պատասխանել է՝ ֆորմալ առումով Երևանը ՀԱՊԿ-ի մաս է կազմում, բայց հայտարարել է, որ սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպության գործունեությանը:

«Ֆորմալ առումով, մենք դեռևս ՀԱՊԿ-ի մաս ենք կազմում, բայց հայտարարել ենք, որ սառեցրել ենք մեր մասնակցությունը կազմակերպության գործունեությանը: Տասնամյակներ շարունակ մտածել ենք, որ ռազմական առումով պետք է լինենք այս ռազմական դաշինքում, քանի որ ունեցել ենք ընդհանուր սպառնալիքներ, որոշ մտահոգություններ՝ կապված Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և անկախության դեմ հնարավոր ագրեսիայի հետ: Մենք կարծում էինք, որ այս կազմակերպությունը կօգնի մեզ պաշտպանել մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Ցավոք, վերջին տարիներին մենք ականատես ենք եղել մի քանի հարձակումների և խախտվել են մեր միջազգայնորեն ճանաչված սահմանները: Երբ դա տեղի է ունեցել, մենք երբեք իրական աջակցություն չենք ստացել: Այդպիսի պարտավորություններ ունեցող դաշնակիցները պետք է օգնեն միմյանց, ռազմական դաշինքի իմաստը հենց դա է»,- ասել է նա։

ՀԱՊԿ-ի մասով ՀՀ իշխանությունների այսպիսի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան փնթի կռուտիտ։ Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից բազմիցս նշել են, թե նման հայտարարություններին զուգահեռ Հայաստանն այդպես էլ չի ներկայացնում դաշինքը լքելու որոշում։ Մինչդեռ առողջ տրամաբանությունը հուշում է, որ եթե դեմ ես ինչ-որ բանի, դրան պետք է կոնկրետ գործողություններ հետևեն։ Մի կողմից առկախելով մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին՝ Փաշինյանի իշխանությունը փորձում է այդ կառույցին պահել կախման մեջ, մյուս կողմից ակտիվորեն գործակցում է արևմտյան կառույցների հետ, բայց ոչ այնքան, որ վստահելի գործընկեր դառնա: Ի վեջո, Ռուսաստանն ու Արևմուտքը բացահայտ դիմակայության մեջ են, և յուրաքանչյուրից պահանջվելու է հստակ դիրքորոշում, իսկ մի ձեռքով երկու ձմերուկ պահելու՝ ՀՀ իշխանությունների փորձերը կարող են առավել վտանգավոր հետևանքներ ունենալ։

Դիանա Վարդումյան

Ձուկը թանկացել է 18.3 տոկոսով, բանջարեղենը՝ 14.6, միրգը՝ 7.8. պաշտոնական թվեր Թուրքիայում մարդատար ավտոբուսի բեռնատարի հետ բախման հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 11-ըՀրաձգություն ՀԱՀ-ի հանրակացարանում. զոհվել է 11 մարդ, այդ թվում ՝ 3-ամյա երեխա Չի լինելու նման բան, որ օդանավակայանից Վեհափառին տանեն. Հրայր Կամենդատյան Վրաստանում Թուրքիայի քաղաքացու են ձերբակալել, որը փորձել է կոկաինի խոշոր խմբաքանակ ներկրել երկիրՆարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնի հետ քննադատել են միայն ՔՊ-ականներն ու Ալիևի օգնական Հիքմեդ Հաջիևը. Մարիաննա ՂահրամանյանԲաքվի սուպերմարկետում «Ձմեռ պապեր» են կռվել (տեսանյութ)Դուբայի ամենաոճային նոր հյուրանոցի ներսում. Jumeirah Marsa Al Arab-ը դարձել է քաղաքի գլխավոր տեսարժան վայրըԻշխանությունները Գյումրիի վաղվա պատարագի մարդաշատությունն ապահովելու համար գործի են անցելՎեհափառ Հայրապետը վերադարձավ հայրենիք Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությnւնը մոտենում է հնարավոր շրջադարձային կետի՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև առկա պառակտման ֆոնին. BloombergՎրաստանի պետական բուհերը դադարեցնում են օտարերկրյա ուսանողների ընդունելությունըԱդրբեջանը գործադրում է բոլոր ջանքերը Հայաստանի հետ հարաբերություններում խաղաղ օրակարգ առաջ մղելու համար. Հաջիև«Ձյունանուշ լինելու մասին երազում էի 2-րդ դասարանից»․ Ջուլիետա Ստեփանյանը կմարմնավորի Սնեգուրաչկա ՎլադիմիրովնայինՀայաստանի ավտորիտար շրջադարձը. Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հետապնդումները․ Ռոբերտ ԱմստերդամՔաղաքականությունը, որը մտադիր է իրականացնել Թրամփը, համընկնում է Թուրքիայի շահերի հետ․ ՖիդանՄբապեն արձագանքել է ԱԱ-2026-ի վիճակահանությանը Ինչպե՞ս փոխել երկրի զարգացման դինամիկան Ադրբեջանի նախագահը այսօր կրկին զգուշացրեց մեզ, որ հանկարծ, ինչպես ժողովուրդն է ասում, «արխային չընկնենք»․ Արևմտյան Ադրբեջանի թեման փակված չէ, և իրենք վերադառնալու են Հայաստան․ Էդմոն ՄարուքյանՀայաստանում քաղբանտարկյալների թիվը գերազանցում է 70-ը․ Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ն աջակցում է CaseKey ուսանողական մրցույթին. տեսանյութ Կյանքից հեռացել է պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը Մենք պետք է դառնանք պետական հետաքրքրություններով առաջնորդվող ժողովուրդՄեր խնդիրը Հայաստանի և Սփյուռքի միջև ամուր կամուրջներ կառուցելն է․ Մենուա Սողոմոնյան Հայ թոշակառուն չպետք է ապրի աղքատ, երբ հարևան երկրներում արժանապատիվ ծերություն կա․Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» միավորումը խորապես վշտացած է հայտնի բժիշկ և հասարակական գործիչ Արտավազդ Սահակյանի անժամանակ մահովՎայոց Ձորում «Մեր ձևով» ժողովրդական շարժումը ջերմ ընդունելության է արժանացելՔՊ-ում դեռ որոշում են՝ ինչպես կազմել ընտրացուցակըԱլիևը նոր պահանջներ է դնում, իսկ Փաշինյանը ձկան պես լուռ էՀՀ Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետԵվս մեկ անգամ ուզում ենք շեշտել, որ փորձ է կատարվում խեղաթյուրել իրական տեղեկությունները. ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեԵրևանում տեղի է ունեցել «ԵԱՏՄ. ինտեգրացիա և հնարավորություններ» կրթական մարաթոնը Կենսաթոշակային համակարգը պետք է համապատասխանեցվի սպառողական զամբյուղին և գնաճին․ Ցոլակ ԱկոպյանՏավրիչեսկի Պալատում ելույթ ունենալը մեծ պատիվ է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը փորձում է խափանել Եպիսկոպոսաց ժողովը Բրիտանական ազդեցությունը աճում է Հարավային Կովկասում Tesla-ի արևային վահանակներ. Ընկերությունը վերադառնում է բիզնեսին և ԱՄՆ-ում թողարկում է նոր մոդել Կճոյան-Փաշինյան եղբայրություն, Եկեղեցին ԿԳԲ-ական մեղադրանքների լույսի ներքո Այն մասին, թե ինչպես կեղծ «ժողովրդավարության բաստիոնը» Եվրոպայի լրիվ իրական հակառեկորդ է սահմանել. Ավետիք ՉալաբյանԱյս անձնավորության համար մարդիկ կարծես պարզապես վիճակագրական ցուցանիշ են․ Հրայր Կամենդատյան Խոստացան ինքնիշխանություն, բերեցին ավելի մեծ կախվածություն և վտանգներՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկումը՝ քաղաքական ճնշման և գույքի բռնազավթման վտանգավոր նախադեպ Եկեղեցու վրա նոր ճնշումը՝ պետության ներգործության վտանգավոր սահմանում Ի՞նչն է Հայաստանում խանգարում կինոինդուստրիայի զարգացմանը. «Փաստ» «Հրապարակված փաստաթղթերով իշխանության՝ մինչ այժմ առաջ քաշած թեզերը հօդս են ցնդել». «Փաստ» Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ» Վտանգավոր հուշագիր. ինչի՞ց է իրականում տուժում Հայաստանը. «Փաստ» Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից. «Փաստ» Կալորիականության սահմանափակումը դանդաղեցնում է ուղեղի բջիջների ծերացումը․ Aging Cell