Time ամսագիրը Թրամփին ճանաչել է տարվա մարդ
ՖոտոԱմերիկյան Time ամսագիրը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ճանաչել է տարվա մարդ։ Այդ մասին է վկայում ամսագրի շապիկը, որի վրա տեղադրվել է քաղաքական գործչի լուսանկարը՝ համապատասխան վերնագրով։
Հայտնի է, որ հանրապետական գործիչը 2016 թվականին ևս արժանացել էր այս տիտղոսին՝ պոպուլիզմի ոլորտում արած հեղափոխության համար։
Նշենք, որ Թրամփը նախագահի պաշտոնը կստանձնի 2025-ի հունվարի 20-ին: