Բենզին եմ լցրել վրես, ինձ կվառեմ. Գումի շուկայում պայթունավտանգ իրավիճակ է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեւանի Գումի շուկայում իրավիճակն այս պահին խիստ լարված է: ՍԱՏՄ աշխատակիցները կարմիրբերետավորների հետ թույլ չեն տալիս մսավաճառներին բացել իրենց կրպակները եւ առեւտուր սկսել:
Մսավաճառներից մեկը իրավիճակն ներկայացնելով ասաց. «Մեզ մոտ չկա սպանդանոց, որպեսզի սպանդանոցում մորթենք: Միսը մորթել, բերել եմ Երեւան, հիմա միսը առգրավում են՝ ասելով, որ սպանդանոցի թուղթը չունեմ: Էս հարցին լուծում եմ ուզում, եթե ոչ՝ բենզին եմ լցրել վրես, ավելի լավ է ինձ վառեմ, քան էս միսը իմ ձեռքից տանեն: Սա արդեն երկրորդ անգամ է, որ իմ միսը առգրավում են»։
Հետևեք մեզ՝ այստեղ