Լրահոս
Կարևոր


ԵԱՏՄ-ն ապահովում է մասնակից երկրների տնտեսությունների զարգացման դինամիկան. Փաշինյան

Քաղաքականություն

ԵԱՏՄ-ի գործունեությունը լրացուցիչ ազդակ է հաղորդել անդամ երկրների տնտեսական համագործակցության զարգացմանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ:

«Ժամանակակից իրողությունների պայմաններում ԵԱՏՄ գործունեությունը լրացուցիչ խթան է հաղորդել անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության զարգացմանը՝ ապահովելով տարբեր մասշտաբներով ներդրում մեր պետությունների տնտեսական աճի դինամիկայում»,-հայտարարել է Փաշինյանը։

Նրա խոսքով ՝ ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատությունը հիմնարար սկզբունք է։ Համագործակցության արդյունավետության գնահատման առանցքային չափանիշներից է մնում փոխադարձ առևտրում խոչընդոտների բացահայտումն ու վերացումը, ինչն ամրագրված է հայկական նախագահության առաջնահերթ ուղղություններով:

«Այս համատեքստում մենք դրական ենք գնահատում հանձնաժողովի (Եվրասիական տնտեսական-խմբ.) ջանքերը դինամիկայի վերլուծության և խոչընդոտների առաջացման և վերացման առանցքային միտումների բացահայտման ուղղությամբ», - նշել է Փաշինյանը:

Նա հավաստիացրել է, որ շարունակական աշխատանքը մշտապես մնում է Հայաստանի ուշադրության կենտրոնում, և դրա վերջնական նպատակը միության երկրների բիզնեսի զարգացման համար նոր հնարավորությունների ստեղծումն է:

Փաշինյանը նշել է, որ կարևորում է նաև էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման ճանապարհային քարտեզի արդյունավետ իրականացումը:

Հայաստանի վարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ նպատակների և խնդիրների իրականացման տեսանկյունից առանցքային տարր է դարձել կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության մեխանիզմի գործարկումը:

«Սա նշանակալի քայլ է մեր պետությունների արդյունաբերության մրցունակության բարձրացման ուղղությամբ և ճիշտ մոտեցման դեպքում կարող է նպաստել բարձր տեխնոլոգիական արտադրությունների ստեղծմանը և արդյունաբերական կոոպերացիայի ընդլայնմանը։ Մենք աջակցում ենք այս մեխանիզմի հնարավորությունների մասին տեղեկացվածությանը՝ նպատակ ունենալով Հայաստանից ձեռնարկությունների մասնակցությունը հեռանկարային կոոպերացիոն նախագծերին։ Մեր երկրի արդյունաբերական ներուժը, ներառյալ ոսկերչությունը և դեղագործությունը, ինչպես նաև ագրովերամշակումը, զարգացման զգալի հեռանկարներ ունի այլ պետությունների գործընկերների հետ համագործակցության շրջանակներում», - ասել է Փաշինյանը։

Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Նիկոլ Փաշինյանն ապու՞շ է, դավաճա՞ն, թե՞ թշնամի․ Հովհաննես ԻշխանյանԱրևային մարտկոցներ օդապարիկների վրա. Գիտնականները գտել են ավանդական արևային մարտկոցների օգտագործման սահմանափակումները շրջանցելու միջոց Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքներըՏեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին Գլոբան նշել է կենդանակերպի նշաններ, ովքեր հարստանալու են 2025 թվականին. նրանք լողալու են փողի մեջ Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում «Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում Անհիմն առաջարկների ներկայացումը կարող է առաջացնել տնտեսական ու հասարակական ցնցումներ Ադրբեջանում սուգ է հայտարարվել Cat 6040-ի ու Բելազի համարդրությունը դարձնում է անհնարինը հնարավորՈւնենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին․ Վահե ՀովհաննիսյանԱյս վարչախումբը պետք է հասկանա, որ մեզ անվերջ խաբել չի կարող․ ՀայաՔվեԻնչի՞ մասին է իրական կրթությունը․ Մենուա ՍողոմոնյանԱնցնող տարվա տնտեսական խութերը․ «Փաստ» Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում․ «Փաստ» «Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ» Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ» Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ» Աննախադեպ ցուցանիշ. «Թիմի» նորագույն մանրաթելային ցանցն արդեն հասանելի է Հայաստանի 350 հազար ընտանիքի. «Փաստ» Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Զախարովան Սանդուին համեմատել է Զելենսկու հետ Ֆանտաստիկ է. Ունայ Էմերին՝ Էդի Հաուի աշխատանքի մասին Առանց մաքսատուրքի էլեկտրամոբիլների ներկրման կարգի մեջ փոփոխություններ են եղել. ինչու են դժգոհում ֆիզիկական անձինք կառավարության որոշումից Մեր հայ գործընկերները չեն մասնակցում ՀԱՊԿ-ին, սակայն Հայաստանը շարունակում է շատ կարևոր մասնակից լինել և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում. Պեսկով Իմ համար իմ անունն ու արժանապատվությունը որևէ գումարով հնարավոր չէ փոխհատուցել․ Լիաննա Մանուկյան Քրդերը կա՛մ պետք է վայր դնեն զենքերը, կա՛մ նրանց կթաղեն սիրիական հողերում. Էրդողան «Ավելի է երիտասարդացել». Լուիզա Ներսիսյանը՝ նոր ու անսովոր կերպարում ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ) «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը նախաձեռնել է տոնական միջոցառումների շարք՝ ուշադրության կենտրոնում պահելով արցախցի երեխաներինՊուտինը ԱՊՀ երկրների ղեկավարներին հրավիրել է Մոսկվա նշելու Հաղթանակի օրը Մհեր Ավետիսյանի Ամանորյա ուղերձը Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվում Goal.com-ը ներկայացրել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցուցակը Ազատաշեն գյուղի ճանապարհին բեռնատարը կիսակողաշրջվել և հայտնվել է ջրատարում Հայտնի են հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը Fastex-ը հայկական սպորտի ներկայացուցիչներին պարգևատրել է ևս 132 000 FTN-ովԱմիօ բանկի հայտարարած մրցույթը շարունակվում է Մրցանակը՝ շքեղ weekend Աբու Դաբիում Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին Ցանկալի ամանորյա նվեր բոլորի համար Արևմուտքը բոլորիս համոզել է, որ ժողովրդավարությունը, դեմոկրատիան դա այն է, երբ ժողովուրդը ընտրությունների միջոցով ինքն է որոշում, թե ով պետք է ղեկավարի իր երկիրը․ Մհեր ԱվետիսյանՆիկոլն Ալիևին առիթ է տվել ՀՀ 20 տարվա բյուջեի չափ փող պահանջելու․ Ավետիք ՉալաբյանԳագիկ Ծառուկյանի բարձրաձայնած բոլոր խնդիրները անհապաղ լուծումների կարիք ունեն․ Մարիամ ՆերսիսյանԵրեք նախագահներն արհամարհեցին պատեպատ զարկվող Փաշինյանին Փաշինյանը վերջնականապես փչացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Պատմականորեն ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որ ոչ միայն մե՛ր, այլ ամբողջ տարածաշրջանի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է․ Մհեր Ավետիսյան