«Վերին Լարս» անցակետը փակվե՞լ է բեռնատարների համար․ մանրամասներ
ՀասարակությունՀՀ ողջ տարածքում օդի ջերմաստիճանը նվազել է, մի շարք մարզերում, այդ թվում Երեւան-Սևան ճանապարահատվածում երեկ ձյուն էր տեղում, իսկ այսօր կային փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
MediaHub-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը հայտնեց, որ «Վերին Լարս» անցակետը փակվել է բեռնատարների համար։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով` Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար։ Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց»,- նշեց Հակոբյանը։
Հիշեցնենք, երեկ MediaHub-ին Հակոբյանը հայտնել էր, որ եղանակի հետ կապված, եթե վիճակը վատթարանա վրացական կողմում, ապա միգուցե Վրաստանի իշանությունները ճանապարհը փակեն։
Մարիաննա Արամյան