ԱՄՆ-ը Ուկրաինային «ահռելի քանակությամբ զենք» է մատակարարելու մինչև Բայդենի հեռանալը․ CNN
ՔաղաքականությունԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է մեծացնել Ուկրաինային զենքի մատակարարման տեմպերը՝ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից առաջ Կիև «հսկայական քանակությամբ զենք» մատակարարելու համար, հաղորդում է CNN-ը։
Մինչև հունվարի կեսերը Միացյալ Նահանգները Ուկրաինային կմատակարարի «հարյուր հազարավոր հրետանային արկեր, հազարավոր հրթիռներ, հարյուրավոր զրահատեխնիկա և այլ անհրաժեշտ սարքավորումներ»։ Խոսքը ոչ թե նոր օգնության փաթեթի մասին է, այլ նախապես ծրագրված մատակարարումների, որոնք Վաշինգտոնը ցանկանում է փոխանցել Կիև՝ նախքան Բայդենի պաշտոնավարումը։ Այս աշխատանքի միջգերատեսչական համակարգումը վստահված է Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է, որ Ուկրաինային նոր զենք մատակարարելը չի փոխի իրավիճակը ճակատում, այլ միայն կհանգեցնի հակամարտության երկարացմանը։