Հալեպում իրավիճակը կայուն է, քաղաքը վերադառնում է բնականոն կյանքին
ՔաղաքականությունՀալեպում իրավիճակը կայուն է, քաղաքը հետզհետե վերադառնում է բնականոն կյանքին։ Քրիստոնյա համայնքները պատրաստվում են Ամանորին, նույնիսկ սկսել են փողոցները զարդարել։ Այս մասին Բերիո հայոց թեմի լրատվության պատասխանատու Մարիա Գաբրիելյանը հայտնել է Sputnik Արմենիային։
Նա պատմել է նաև, որ զինված անձանց ներկայությունը բավականին քչացել է, պարետային ժամ հասկացություն այլևս չկա։
«Այսօր որոշում կայացվեց երկուշաբթի բացել կրթական կենտրոնները՝ համալսարանները, դպրոցները, մանկապարտեզները»։
Գաբրիելյանը նշել է նաև, որ իրենց խոստացել են, որ առաջիկայում և՛ Դամասկոսի, և՛ Հալեպի օդանավակայանները կսկսեն աշխատանքը։ Այժմ բոլոր ավտոճանապարհները բաց են, հասարակական տրանսպորտը որոշ չափով աշխատում է։