Էրդողանը դեկտեմբերի 19-ին կմեկնի Կահիրե, որպեսզի ցրի Եգիպտոսի մտավախությունը Սիրիայի առիթով. Middle East Eye
ՔաղաքականությունԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է հանդիպել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ Կահիրեում, Սիրիային նվիրված բանակցությունների համար, քանի որ Եգիպտոսը դիմում է Անկարային՝ խնդրելով ցրել մտավախությունները Սիրիայի նոր կառավարության առիթով։
Էրդողանը կմասնակցի զարգացող երկրների գագաթաժողովին, որը կոչվում է D8, Եգիպտոսի մայրաքաղաքում դեկտեմբերի 19-ին, տեղեկացրել է Middle East Eye-ը՝ հղում կատարելով եգիպտացի պաշտոնյաներին։
Պարբերականի տեղեկացմամբ՝ Եգիպտոսը նախապես հրավեր է ուղարկել Էրդողանին նախքան Բաշար Ասադի տապալումը «Հայաթ Թահրիր-աշ-Շամի» հարձակման հետեւանքով, ուրբաթ Middle East Eye-ին ասել է թուրք պաշտոնյան։
Այդ ժամանակվանից եգիպտացի պաշտոնատար անձինք փորձել են հասնել Էրդողանի այցին, քանի որ Սիսին ձգտում է ուղիղ բանակցությունների Թուրքիայի ղեկավարի հետ Սիրիայի վերաբերյալ, ասել է եգիպտացի պաշտոնյան։
Այցն ընդգծում է, թե որքան է ընդլայնվել Էրդողանի տարածաշրջանային ազդեցությունը Ասադի կառավարության անկումից եւ Դամասկոսում սիրիացի ապստամբների անցումային կառավարության ստեղծումից հետո։