Լրահոս
Կարևոր


«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի հովանավորությամբ հիմնանորոգվել է Երևանի N3 ՏՄԱԿ-ը

Հասարակություն

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի հովանավորությամբ հիմնանորոգված Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնը նոր շունչ է ստացել։ 1956 թ-ին շահագործման հանձված շենքը մինչ այժմ լայնածավալ վերանորոգման չէր ենթարկվել։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը ՊՈԱԿ-ի ամբողջական վերանորոգման համար 45 միլիոն դրամ է տրամադրել։ Կենտրոնի հիմնական գործառույթն իր սպասարկման տարածքի ուսումնական հաստատություններում սովորողների կրթության կազմակերպմանը և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանն աջակցելն է։ Հիմնանորոգման աշխատանքների շրջանակում շենքում կատարվել են անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները, տեղադրվել են եվրոպական արտադրության ջերմամեկուսիչ դռներ ու պատուհաններ, կենտրոնի դահլիճը համալրվել է ամբողջական գույքով։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանը որակյալ կրթությունը զարգացման առաջնահերթ նախապայմանն է համարում։

«Բադալյան եղբայրներ ընկերությունների խումբը մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանում կրթության զարգացմանը, ամրապնդմանը և ուրախ է աջակցել կենտրոնի վերանորոգման և բարեկարգման աշխատանքներին։ Կարծում եմ, որ միջավայրն իրոք մեծ ազդեցություն ունի կրթության որակի վրա, հուսով ենք, որ սաները և մանկավարժները սիրով կայցելեն և հաճելի միջավայրում կկազմակերպեն ուսումնական գործընթացը», - նշել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանը:

Մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Գոռ Մսրիկյանի խոսքով կենտրոնն ուսումնաօժանդակ դեր է տանում․

«Կենտրոնում ոչ թե սովորում են, այլ աջակցություն են ստանում այն երեխաները, որոնք ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, երեխաներ, որոնց հետ աշխատում են, անհատական պարապմունքներ են անցկացնում հատուկ մանկավարժները, լոգոպեդները, սոցիալական մանկավարժները նաև հոգեբանները։ Եվ այդ պարապունքների արդյունքում մենք կարողանում ենք երեխաների մոտ առկա որոշակի դժվարությունները կրթության մեջ շտկել, կանոնակարգել։ Իհարկե, չափազանց ուրախալի է, որ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը՝ հանձին Վահագն Բադալյանի, հանձ առավ այս կարևոր առաքելությունը՝ հիմնանորոգում կազմակերպելու և այստեղ աջակցություն ստացող երեխաների համար բարեկարգ միջավայր ապահովելու գործառույթը։ Նմանատիպ բարեգործական միջոցառումներն ի շահ և ի նպաստ երեխաների են։ Իհարկե, շատ կարևոր է նաև բարեկարգ աշխատանքային պայմաններ մեր 90-ից ավելի աշխատակիցների համար», - նշել է Գոռ Մսրիկյանը:

Կենտրոնի վերաբացման արարողությանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Միջոցառման ընթացքում կենտրոնի տնօրեն Գոռ Մսրիկյանը շնորհակալագիր է հանձնել Վահագն Բադալյանին՝ բարձր սոցիալական պատասխանատվություն ցուցաբերելու և կարևորագույն նշանակություն ունեցող հիմնանորոգման խնդրի լուծումը հանձն առնելու համար։

Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք Չալաբյան