Լրահոս
Կարևոր


Մայրս էլ չկա, իսկ ինքը ժպիտը դեմքին Նոր տարին կդիմավորի. վրաերթ կատարած ՔՊ-ականի կինը շարունակում է վայելել կյանքը

Հասարակություն

MediaHub-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ՔՊ-ական նախկին պատգամավորի «սառնասիրտ» կնոջ արարքը։ 

Հիշեցնենք, սեպտեմբերի 19-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել, որը բուռն քննարկումների առարկա է դարձել։ Ինչպես տեղեկացրել էինք, ՔՊ-ական նախկին պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի կինը՝ գինեկոլոգ Հռիփսիմե Գրիգորյանը, Ռուբինյանց փողոցում իր վարած «Տոյոտա» 08 RG 808 ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 78-ամյա Սիլվարդ Վարդանյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Ցավոք, կինը նույն օրը մահացել էր, իսկ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

MediaHub-ին բացառիկ մանրամասներ էին հայտնի դարձել ողբերգությունից: Մեզ ասել էին, որ վրաերթի ենթարկված 78-ամյա Սիլվարդ Վարդանյանը փողոցն անցնելիս էր եղել, որպեսզի նստեր դստեր մեքենան, և մահվան ելքով վրաերթը հենց դստեր աչքի առաջ էր տեղի ունեցել:  

Մեր զրուցակիցը նշել էր, որ դեպքից հետո Սիլվարդի դուստրը շտապել էր մեքենայի մոտ, սակայն, վարորդը՝ Հռիփսիմե Գրիգորյանը, նույնիսկ մեքենայից չէր իջել, որպեսզի տեսնի, թե ինչով կարող է օգնել այն կնոջը, որին րոպե առաջ վրաերթի էր ենթարկել: Մեզ ասել էին, որ նրա այդ սառնասրտությունը հավաքված բոլոր մարդկանց ծայրահեղ զարմացրել է: 

MediaHub-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Այդպես, դեպքից անմիջապես հետո Հռիփսիմե Գրիգորյանին, որ նույնիսկ մեքենայից չի իջել, ինչ-որ անձ է մոտեցել, սկսել հանգստացնել նրան, սակայն երբ մոտեցել է Սիլվարդի դուստրը՝ տեսագրելով այդ տեսարանը, այդ անձնավորությունը սկսել  է բղավել կնոջ վրա, որի աչքի առաջ մորը վրաերթի են ենթարկել։

Մեր զրուցակիցը նշեց, որ ըստ ամենայնի՝ այդ անձը ամուսնու, Նիկոլայ Բաղդասարյանի կողմից է ուղարկված եղել և կոպիտ գոռացել է Սիլվարդի դստեր վրա․ «Անցնելու տե՞ղ ա, որ անցնում եք, ֆայմը ո՞ւր ա»։

Այս ողջ ընթացքում, երբ հիշյալ անձը վիրավորել է էմոցիոնալ ծանր վիճակում գտնվող Սիլվարդի դստերը, գլխավոր հերոս Հռիփսիմե Գրիգորյանը մեքենայից այդպես էլ չի իջել:   

MediaHub-ի հետ զրույցում Սիլվարդի դուստրը հաստատեց այդ դրվագը, ապա նշեց․
«Ամեն Նոր տարուն մամաս մեր տանն էր լինում, միասին նշում էինք, ու մամայիս ասում էի, որ միայն առողջ լինի։ Մամաս էլ ասում էր, որ միայն թե տասը տարի էլ ապրի ու տեսնի թոռներն ինչպես են տեղավորվում։ Մենք էլ ասում էինք՝ «մի երեսուն տարի էլ ապրես»։ Այս ցավն ինձ ներսից հոշոտում է, իսկ ինքն անպատիժ ապրում է, ուրախ ժպիտը դեմքին Նոր տարին կդիմավորի, երեխաներին էլ կպատմի, թե ինչ լավ մայր ա, որ անպատիժ իր կյանքն է վայելում»։

Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ ՔՊ–ականի կինն այնքան «զբաղված է», որ անգամ հրաժարվել է ներկայանալ հարցաքննության, որից հետո քննիչը ստիպված կայացրել է նրան բերման ենթարկելու որոշում, սակայն, Հռիփսիմե Գրիգորյանը դրան էլ չի ենթարկվել, և միայն տուժող կողմի փաստաբանի միջնորդությամբ մեղադրանք առաջադրելուց հետո պարտադրված ներկայացել է ՀՀ Քննչական կոմիտե: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  բացակայելու արգելքը։

Ի դեպ, ինչպես գրել էր MediaHub-ը, մեր ունեցած տեղեկություններով՝ Հռիփսիմե Գրիգորյանը պատրաստվում է սեփական կլինիկան բացել և թերևս զբաղված է հենց այդ հաճելի հոգսով:

MediaHub-ի տեղեկություններով՝ փորձաքնննությունը դեռ չի ավարտվել։

Բայց սա էլ դեռ ամենը չէ. ամենաուշագրավն այն է, որ այսքանից հետո վրաերթի ենթարկած կողմը տուժողի դստեր դեմ, ում աչքի առաջ մորը վրաերթի են երթարկել, և նա չի փրկվել, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

Մեզ մնում է հիշեցնել, որ նախկին պատգամավոր Նիկոլ Բաղդասարյանի անունը ևս կապվում է աղմկահարույց մի միջադեպի հետ: Այդպես, 2020 թվականի մայիսի 11-ին Բաղրամյան պողոտայում քաղաքացին արագ ընթացող հեծանիվով սլացել էր այն ժամանակ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի կողքով։ Եվ ընդամենը մեկ օր անց հեծանվորդ Արթուր Ալեքսանյանը դատախազի ցուցումով ձերբակալվել էր:

Մարիաննա Արամյան

Կարիերայիս ավարտը մոտենում է. եկեք վայելենք յուրաքանչյուր հանդիպումը․ Ռոնալդու ԶՈւ պահեստազորի գնդապետ, ՀՃԿ անդամ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն Պապիկյանին«Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե». միանանք, հզորանանք, որ հաղթե´նքԱյս պայքարի մեջ ինչ ուզում է թող լինի, կարևորը գիտենք՝ ուր ենք գնում․ Նարեկ ԿարապետյանՎերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Ամենամեծ փորձն ունենք տնտեսության մեջ և դա վստահություն է տալիս մեր հայրենակիցներին. Նարեկ ԿարապետյանՄեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից. Ն. Կարապետյան Ոչ մի ապօրինի բան չենք անում, օրինական գործընթաց ենք տանելու. Լևոն ՔոչարյանԶելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի ուժը ծայրահեղ աղքատությունը վերացնելու է 6 ամսվա ընթացքում. Նարեկ Կարապետյան Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան Արտահանումը Ֆրանսիա վերջին 8 տարիների ընթացքում անկում է ապրել 20%-ով. Նարեկ Կարապետյան Թուրքիան հնարավորություն կունենա էժան ապրանքով խեղդել մեր գյուղացու ապրանքը, պետությանը պետք է նորմալ տնտեսական քաղաքականություն. Կարապետյան «ՀՀ այսօրվա առաջնորդները խոսում են սիրուն, գործում են գեշ»․ Նարեկ ԿարապետյանՄեր շատ գործընկերներ ասում են, որ այսպիսի խայտառակ նախընտրական պրոցես չեն տեսել եվրոպական և ոչ մի երկրում. Նարեկ Կարապետյան Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան Հացի խնդիր ունեցող 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան Նոր հարցումը խուճապի է մատնել «Քաղպայմանագրին» Նարեկ Կարապետյանի ասուլիսը Արարատի մարզում. ուղիղՀունիսի 7-ին պետք է որոշենք՝ ուզու՞մ ենք ունենալ ապագա, թե՞ լինել թույլ և պառակտված․ Արմեն ՄանվելյանԽոստում, որը կփոխի պատմության ընթացքը. վե՛րջ ծայրահեղ աղքատությանը. Ուժեղ Հայաստան Փաշինյանն ինքնամոռաց արդարացնում է Ստեփանակերտի եկեղեցիների քանդումը Ադրբեջանը չի էլ փորձում արդարանալ, սակայն Հայաստանի վարչապետն արդարացնում է Ադրբեջանին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են քննարկել Անվտանգության խորհրդում Ութ տարվա անգործությունը պետք է փոխարինվի վեց ամսվա վճռական աշխատանքով. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն արդեն Շենգավիթում է«Ուրախ ավտոբուսի» սրտիկները բյուջեի ճեղքվածքն են խորհրդանշում․ Արեգ ՍավգուլյանԻշխանության նախընտրական նկրտումները զավեշտալի են դարձել․ Հրայր ԿամենդատյանՉնայած առկա դժվարություններին՝ ունենք իրավիճակը փոխելու իրական հնարավորություն․ Ծառուկյան Արևային վահանակների ստվերում կարելի է հաջողությամբ կարտոֆիլ աճեցնել Արժանապատիվ աշխատանքն ուղղակիորեն կապված է երկրի զարգացման հետ. Նաիրի ՍարգսյանՀրթիռակոծություններից ավերված Սոթքը կարող էր վերածվել լքված բնակավայրի. վերականգնման համար Սամվել Կարապետյանը հատկացել է մոտ 376 մլն դրամՊետական համակարգը պետության ողնաշարն է, և նրա արդյունավետ աշխատանքը էապես կփոխի պետության հանդեպ քաղաքացիների վերաբերմունքը. Գագիկ ԾառուկյանՈւժեղ պետություն՝ ուժեղ դիվանագիտությամբ, ոչ թե կախվածություններով Ահաբեկում են մարդկանց՝ վախեցնելով պատերազմով․ Աննա ԿոստանյանԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվԱշխատանքով հնարավոր է հասնել հաջողության, հնարավոր է աշխատանքով հասնել բարձունքների, և պետք է գնահատել աշխատանքը և աշխատավոր մարդուն. Մհեր Ավետիսյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ Արժանապատիվ ծերություն՝ խոստում, որը չի իրականանում 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքըԱշխատանք, որը դառնում է տնտեսության հենասյուն. «Աթենք» մսամթերք «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային և հոգևոր ցեղաuպանnւթյnւնը․ Տիգրան Աբրահամյան Պետք չէ որևէ մեկի վասալը կամ գուբերնիան լինել. Էդմոն ՄարուքյանԹշնամու փաստաբանը ՀՀ բարձր ամբիոնում. ինչո՞ւ է Փաշինյանը արդարացնում վանդալիզմը. Էդմոն Մարուքյան Այն մասին, թե Փաշինյանին ընտրելով, նրա կողմից «ասֆալտով» մոլորեցված քաղաքացին ինչ նոր աղետներ է բերելու մեր երկրի և կոնկրետ իր ընտանիքի գլխին. Ա. ՉալաբյանՈՒժեղ Հայաստանը և գործընկերները մտադիր են վերացնել ծայրահեղ աղքատությունը Հայաստանում վեց ամսվա ընթացքում. Հրայր ԿամենդատյանԵվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով Ուժեղ Հայաստանում ամսական 150,000 դրամ աջակցություն Աղքատության հաղթահարման պետական հիմնադրամից` ծայրահեղ աղքատ ընտանիքներին100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. Փաշինյան