Լրահոս
Կարևոր


Ուժեղ բանակ ունենալու փոխարեն մեր «հեղափոխականների» ԶՈՒ-ն կորցրեց իր ամենամարտունակ ստորաբաժանումը՝ Արցախի ՊԲ-ն. Արտակ Զաքարյան

Քաղաքականություն
 
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

2018թ. սեպտեմբերին, USAID-ին NDI-ի և CRRC Armenia-ի հետ համատեղ, «Հեղափոխությունից հետո. ՀՀ քաղաքացիների գերակայություններն ու սպասելիքները նոր կառավարությունից» խորագրով հետազոտություն էր հրապարակել: Հասարակական կարծիքի ուսումնասիրություններն արվել էին ամբողջ հանրապետությունում, 2018թ. օգոստոսի 22-ից 26-ը: Այսինքն՝ Նիկոլի, այսպես կոչված, «հեղափոխությունից» շուրջ երեք ամիս հետո՝ հասարակության էյֆորիայի գագաթնակետին:

Ըստ այդ հարցման, Հայաստանի քաղաքացիները հույս ունեին, որ նոր կառավարությունը, առավելագույնը հինգ տարվա ընթացքում, կլուծի հետևյալ առաջնային խնդիրները: Անցել է ավելի քան վեց տարի, և ունենք հետևայլ պատկերը:

1. Աշխատանք

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների, 2024թ. առաջին կիսամյակում գործազրկությունը կազմել է շուրջ 14.7%: Ես չգիտեմ, թե զբաղվածների քանի տոկոսն է իր աշխատանքով կարողանում լուծել նվազագույն սոցիալական կարիքները, այնուամենայնիվ ՀՀ քաղաքացիների գործազրկության հարցը, շուրջ յոթ տարի հետո լուծված չէ: 2017թ. համեմատ գործազրկությունը նվազել է ընդամենը 3,1%-ով:

2. Տնտեսական աճ

Ոչ մի մասնագետ առ այսօր, հրապարակային չի բացատրել, թե եթե չլիներ Սերժ Սարգսյանի ԵԱՏՄ մտնելու որոշումը և եթե չլիներ ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում Հայաստան ներհոսած զուգահեռ էքսպորտը, ռելոկացիոն բիզնեսներն ու վերարտահանումները, ապա ի՞նչ վիճակ կունենար Հայաստանի տնտեսությունը 44-օրյա աղետալի պատերազմի, Արցախի կորստի և կրկնակ աճած պետական պարտքի պարագայում: 2017թ. ՀՀ տնտեսական աճը կազմել է 7,5% իսկ 2024թ. ըստ կառավարության՝ տնտեսական աճը կլինի մոտ 6 %: Այսինքն՝ շուրջ 1,5%-ով պակաս, քան կար Սերժ Սարգսյանի կառավարման վերջին տարում:

3. Օտարերկրյա ներդրումներ, աշխատող գործարանների ավելացում

Ես չգիտեմ, թե քանի աշխատող գործարան է ավելացել կամ ի՞նչ են դրանք արտադրում՝ բացի գործող կառավարիչների խոստացված ու գոյություն չունեցող «Սեպուհ» ավտոմեքենայի գործարանից, Կոտայքի արևային պանելների գործարանից, Արթիկի վերելակների գործարանից, Մերձավանի հայկական հեռուստացույցների և այլ կենցաղային տեխնիկայի գործարանից, Արմավիրի աղբի վերամշակման գործարանից և այլն: Բայց որ օտարերկրյա ներդրումները 2022թ. համեմատ 2023թ. նվազել են շուրջ 30%-ով՝ դա ՀՀ վիճպետկոմիտեի հրապարակված ցուցանիշն է: 2024թ. մասին դեռ տվյալներ չկան:

4. Կոռուպցիայից զերծ երկիր

Սա իշխող ՔՊ-ի և իր ընտրողների «ամենասիրելի» թեման է: Այս գործի մասնագետը չեմ, բայց պետք է արձանագրել որ կոռուպցիայի դեմ կատաղի պայքարը թևակոխելու է շարունակվող քաղաքական հետապնդումների հերթական փուլը:

5. Կոմունալ վճարների, հարկերի, երթևեկության տուգանքների, սննդի ու վառելիքի գների իջեցում

2018թ. ապրիլին 2017թ. ապրիլի համեմատ արձանագրվել է սպառողական ապրանքների 2,4% գնաճ: 2019թ. մայիսին, 2018թ. մայիսի համեմատ սպառողական ապրանքների գներն աճել են 2,8%-ով: 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ՝ աճել են 1%-ով: 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 7,7%-ով: 2022թ. հեկտեմբերին 2021թ. հոկտեմբերի նկատմամբ գների աճը կազմել է 9,5%: 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ տեղի է ունեցել 0,6% գնանկում:

Որոշ իմաստով այս ցուցանիշները կարող են համադրելի չլինել ժամանակագրության առումով, բայց ակնհայտ է, որ 2018թ. համեմատ 2023թ.-ին տեղի է ունեցել սպառողական գների առնվազն 20,5% գնաճ (թանկացումներ): Եթե սրան գումարենք տարբեր ծառայությունների դիմաց վճարների, տարբեր հարկատեսակների և վարչական տուգանքների աճը՝ կարելի է ասել, որ աշխատավարձերի ավելացումները սովորական քաղաքացու համար գրեթե որևէ հարց չեն լուծել՝ եթե ոչ հակառակը:

6. Աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում

Այս հարցում ևս քաղաքացիների ակնկալիքները առանձնապես չեն բավարարվել: Յոթ տարվա ընթացքում նվազագույն կենսաթոշակի չափը 31600 դրամի փոխարեն սահմանվել է 36000 դրամ: Իսկ աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը 21000-ի փոխարեն սահմանվել է 24000 դրամ: Աշխատավարձերի բարձրացում իհարկե տեղի ունեցել է, բայց հիմնականում պետական և հանրային ծառայողների համար, այն էլ պագևավճարների կամ հավելավճարների տեսքով:

7. Արցախի հարցի լուծում և խաղաղություն

Այստեղ են ասել՝ խեղճ քաղաքացիներ: Ո՞ւմ հետ եք կապել հույսներդ և ի՞նչ ստացաք արդյունքում: Զոհեր, ավերածություններ, աշխարհով մեկ խայտառակություն, ծնկաչոք մուրացող «խաղաղություն», ՀՀ-ից օկուպացված ինքնիշխան տարածքներ և ամբողջությամբ կորսված հայրենիքի մի կարևոր կտոր: Այս հարցում պարզվեց, որ մեր քաղաքացիների և իշխանությունը զավթած խմբակի շահերը բոլորովին համահունչ չէին:

8. Ուժեղ բանակ

Ուժեղ բանակ ունենալու քաղաքացիների ցանկությունը «կատարվել է» շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի ընդհանուր արժեքով սպառազինությունը և տեխնիկան Ադրբեջանին թողնելու, կամ դրա որոշ մասը քաոտիկ պատերազմում կորցնելու տեսքով: Ուժեղ բանակ ունենալու փոխարեն մեր «հեղափոխականների» ԶՈՒ-ն կորցրեց իր ամենամարտունակ ստորաբաժանումը՝ Արցախի ՊԲ-ն: Ուժեղ բանակ ունենալու քաղաքացիների ցանկությունն ամենևին մարտական ուղի անցած լավագույն սպայակազմի դեմ քրեական գործեր հարուցելու, նրանց պախարակելու կամ դեմոնիազացնելու մեջ չէր: Այս հարցում ևս ՀՀ քաղաքացիների և իշխանության շահերը համահունչ չէին:

9. Կրթության որակի բարելավում

Կրթության որակի բարելավումն առանձնահատուկ կարևոր խնդիր էր, իսկ հիմա ուղղակի դարձել է ազգային անվտանգության սպառնալիք: Միայն դպրոցի կամ մանկապարտեզի շենքի վերանորոգումը դեռևս չի նշանակում կրթության որակի բարելավում: Անգրագիտությունը կարող է վխտալ նաև շքեղ պալատներում: Իսկ թե երիտասարդության շրջանում ինչ ծավալով են աճել թմրամիջոցներից կամ շահումով խաղերից կախվածությունը՝ դա արդեն առանձին թեմա է:

10. Միգրանտների վերադարձ, հայրենադարձություն

Եթե մինչև 2019թ. թույլ հույսեր կային, որ հայրենադարձությունը կարող է մոտիվացված լինել, և գրավիչ դառնալ մեր շատ հայրենակիցների համար, ապա 2020թ-ից հետո պատկերը, մեղմ ասած, տխուր է: 2021թ. ՀՀ սահմանը հատել և չի վերադարձել 73.570 մարդ, 2022թ.-ին՝ 27.940 մարդ, 2023թ.-ին՝ 36.510 մարդ:

Այսինքն՝ երեք տարում Հայաստանից հեռացել են շուրջ 138.000 քաղաքացիներ: Եթե համարենք, որ այս մարդիկ այլևս չեն վերադառնալու Հայաստան, կամ առնվազն երկար ժամանակ հետ չեն գալու, ապա ցավով պետք է արձանագրել, որ Նիկոլի իշխանության երեք տարիներին Հայաստանից ամբողջությամբ հեռացել է օրինակ Գյումրու չափ մի քաղաք:

Մեկնաբանություններն ավելորդ են: Իշխանությունների ստերն ու կեղծիքը՝ շարունակվում են: Հայաստանը ծայրահեղ լուրջ մարտահրավերների ու սպառնալիքների առջև է կանգնած։

 

Եթե դու չես կարողանում քո երկրի սահմանը պաշտպանել, այդ խնդիրը ուրիշի վրա մի գցի. Հայկ Նահապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) Ucom-ը կարևորում է արդար մրցակցությունը Այսուհետ չեղարկում ենք Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը. ԱՄՆ նախագահՀավասար պայմաններ բոլորի համար․ Team Telecom Armenia-ն ընտրում է արդար շուկան«Սերը ճակատագրից ուժեղ է». 7 հայկական սիրո պատմություն՝ Սուրբ Սարգսի օրվան ընդառաջՓաշինյանը, փոխելով երկրի արտաքին ուղեծիրը Ռուսաստանից դեպի Արևմուտք, քանդեց մեր անվտանգային համակարգը. Սուրենյանց (տեսանյութ) Աստղագետների միջազգային խումբը հայտնաբերել է պոտենցիալ բնակելի մոլորակ Արցախի 63/1 հասցեում իր հյուրընկալ դռներն է բացել Դեկորա խանութ-սրահի նոր մասնաճյուղը 5 տարվա մեջ 300.000 աշխատատեղ ստեղծելու մասին հարցեր ունե՞ք․ Նարեկ ԿարապետյանՈվքեր և ինչպես կարող են 2026-ին հետ ստանալ ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները․ Արսեն ԹորոսյանՎաղարշապատում գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են65+ տարիքի 50 հազար 73 թոշակառու ստացել է 4,3 մլրդ դրամի առողջապահական ծառայություն պետբյուջեից. ՓաշինյանԻդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն ՀայաստանումԵս բանակցություններ եմ ունեցել վերջին օրերին Իրանի հետ և պլանավորում եմ շարունակել դրանք. ԹրամփԷդմոն Մարուքյանը բանախոսել է Եվրոպական լիբերալ ֆորումի կողմից կազմակերպված կանանց առաջնորդության և քաղաքականությունում նրանց դերի բարձրացման թեմայով ինտենսիվ դասընթացում0% շրջանառության հարկ փոքր բիզնես համար․ Ռոբերտ ԿադարյանԿառուցել՝ նշանակում է ավելի շատ աշխատատեղ ստեղծել. «Մեր Ձևով» ժողովրդական շարժումՈրո՞նք են երաշխիքները, որ տարվա կեսին առողջության ապահովագրության համար նախատեսված բյուջեն չի սպառվի. Նաիրի ՍարգսյանԱմփոփվեց «Դոմուս»-ի ամենասպասված խաղարկությունը Մինչև 200․000 դրամ աշխատավարձ ստացողները զրկված են առողջության ապահովագրությունից․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ում մասնագիտական վերապատրաստումները դիտարկվում են որպես շարունակական գործընթաց և ռազմավարական ներդրում«Հայաստանի 100 լավագույն ուսանողները» մրցույթի հայտադիմումների ընդունումը կավարտվի 3 օրից. Գոհար ՂումաշյանՓաշինյանի զգուշացումը Հայկ Սարգսյանին Բանակի դերը պետք է մշտապես բարձր լինի, սակայն այսօր հակառակն ենք տեսնում․ Ավետիք Հարությունյան Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ վեհաժողովի շրջանակներում իմ դիտարկումները ներկայացրեցի համազեկուցողներ Բորիանա Օբերգին և պարոն Ֆասինոյին. Է. ՄարուքյանՓաշինյանն ամեն ինչ անում է՝ Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը խափանելու համար Սամվել Կարապետյանը 3 տասնամյակ շարունակ շենացրել է Հայաստանը. տեսանյութՌուսաստանը բարձրացնում է կոշտ զգուշացումների դոզան TeamPay-ն առաջին էլեկտրոնային դրամապանակն է Հայաստանում, որտեղ կարելի է մեկ քայլով նույնականացվել imID-ովՀաջորդ իշխանության հավակնորդները պետք է ճիշտ ձևակերպեն հաջորդ իշխանության առաքելությունը, և այդ պարագայում կհաջողեն․ Հովհաննիսյան Նույնիսկ այս ծանր պայմաններում բանակը կատարում է իր առաքելությունը․ Արամ ՊետրոսյանԱրևային էներգիա՝ մթության մեջ. Չինաստանը գործարկել է «հրաշք աշտարակը» Դատարանի միջամտությունը եկեղեցու կառավարմանը հարուցում է սահմանադրականության և իրավունքի գերակայության հետ կապված լուրջ մտահոգություններ. «Amsterdam & Partners» Շերամի փողոցում բռնկված հրդեհը մարվել է Բանակը չի պարտվել, պարտվել են իշխանությունները․ Գրիգոր Գրիգորյան «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական ծրագիրը համակարգված մոտեցմամբ անդրադառնում է երիտասարդությանը հուզող առանցքային խնդիրներին. Շաքե ԻսայանՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Պարգևավճար ստացող պետական պաշտոնյան պարտավոր է պարգևի տաս տոկոսը ծախսել վերապատրաստման վրա. Հրայր ԿամենդատյանԱրևմտյան եկեղեցիների աճող մտահոգությունը Հայաստանի իշխանությունների քաղաքականության շուրջ «Շու՛նչդ տուր, հոգի՛դ տուր, բայց Հայրենիքդ մի՛ տուր թշնամուդ»․ երբ երիտասարդները խոսում են Հայրենիքի մասին․․․ «Մեր Ձևով» շարժումը ներկայացնում է ուժեղ Հայաստանի իր տեսլականը 300 000 նոր աշխատատեղերը բերելու են նաև բարձր կենսաթոշակներ. Աշոտ ՄարկոսյանՇիրակի մարզը բարեգործություն չի ուզում. Շիրակի մարզը աշխատանք է ուզում. Ռուբեն Մխիթարյան Բժշկական հաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածԿիևը կարող է լուրջ տարածքային զիջումների գնալ Մոսկվայի հետ բանակցություններում՝ անվտանգության երաշխիքների դիմաց. ԿալլասՀայտնի քաղաքական գործիչներն ու փորձագետները քննարկել են Հայաստանի անվտանգության նոր մարտահրավերները Ջրային պարեկները ապօրինի որսած սիգ են հայտնաբերել Անկախ ՍԴ-ի դիրքորոշումից՝ հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործերը զուգորդված են կալանքներով. Արամ ՎարդևանյանՀայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ. ՓաշինյանՍա երազանք չէ․ սա քո ապագա աշխատանքն է․ «Մեր ձևով»