ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2024 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին։
Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով.
ա) 2025 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 10։00-ին ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական կոմիսարիատների զորակոչիկներից,
բ) 2025 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 10։00-ին ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի մարզային զինվորական կոմիսարիատների զորակոչիկներից։
Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող, զորակոչի ենթակա քաղաքացիները դիմումների ներկայացման կամ այլ հարցերի համար կարող են դիմել հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ: