Ո՞րն է եղել Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառը․ նոր տեղեկություններ
ՀասարակությունԱդրբեջանի կառավարությունը հաստատել է, որ «Ադրբեջանական ավիաուղիներ» կազմակերպության ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել ռուսական հրթիռի պատճառով։
Ադրբեջանական կառավարության աղբյուրը Euronews-ին հայտնել է, որ խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել ռուսական օդանավակայաններում։
Նախաքննության տվյալները հաստատել են, որ Գրոզնիի վրայով ռուսական հրթիռը Ակտաուում ողբերգության պատճառ է դարձել։
Հրթիռը արձակվել է 8432 չվերթի ուղղությամբ Գրոզնիի վրայով ԱԹՍ-ի թռիչքի ժամանակ, և բեկորները հարվածել են ինքնաթիռին՝ թռիչքի կեսին պայթելով ինքնաթիռի մոտակայքում, հայտնել են կառավարության աղբյուրները։