Լրահոս
Կարևոր


ՀՀ մշակույթի, արվեստի և գիտության գործիչներն ուղերձ են հղել ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի նախագահներին, միջազգային կառույցներին

Հասարակություն

Հայաստանի մշակույթի, արվեստի և գիտության գործիչները ուղերձ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին: Ուղերձում նշվում է, որ ռազմական գործողությունների հետևանքով Արցախում (Լեռնային Ղարաբաղ) և շրջակա տարածքներում ստեղծված իրավիճակում, երբ, մանավանդ, Արցախի Հանրապետության որոշ տարածքներ Ադրբեջանի Հանրապետության տիրապետության տակ են գտնվում, Հայաստանի մշակույթի, արվեստի և գիտության գործիչներն իրենց խորին համոզմունքն են արտահայտում այն մասին, որ լրջորեն վտանգվում են Արցախում գտնվող հայկական բազմաթիվ պատմամշակութային հուշարձանները, որոնք վկայությունն են տարածաշրջանում հայկական բազմադարյա պատմության և ներկայության:

«Այս համոզմունքի համար հիմք է հանդիսանում այն, որ այս պատերազմի 45 օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը դիտավորյալ թիրախավորել են հայկական պատմամշակութային կոթողները: Անօդաչու թռչող սարքերի միջոցով միտումնավոր ռմբակոծության է ենթարկվել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին՝ 19-րդ դարի եզակի մի հուշարձան, որը մեծ արժեք ունի հայ ժողովրդի համար: 2000-ամյա հելլենիստական և վաղ միջնադարյան Հայաստանի քաղաքակրթությունները ներկայացնող խոշոր քաղաք Տիգրանակերտի հնագիտական վայրը նույնպես ռմբակոծվել է։ Մինչդեռ, հայկական կողմը թե՛ պետական, թե՛ անհատական ու հասարակական ուժերով ոչ միայն պահպանել, այլև վերանորոգել է իսլամադավան ժողովրդի պատմամշակութային հուշարձանները: Միաժամանակ, մտահոգությունը պայմանավորված է նաև հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից անցյալում իրականացված ոճրագործություններով»,-ասված է ուղերձում։

Նշվում է, որ տասնամյակներ շարունակ Ադրբեջանը համակարգված կերպով իրականացրել է մշակութային ցեղասպանություն՝ ոչնչացնելով իր տիրապետության տակ եղած հայկական մշակութային կոթողները:

Մշակութային ցեղասպանության թերևս ամենացայտուն դրսևորումը Նախիջևանում գտնվող Հին Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատան տասնյակ հազարավոր հսկա փորագրված խաչքարերի և տապանաքարերի ոչնչացումն էր, որոնք հողին են հավասարեցվել Ադրբեջանի կողմից 1998-2006 թթ. ընթացքում։ Միայն Նախիջևանում, ընդհանուր առմամբ, ոչնչացվել են միջնադարյան շուրջ 89 եկեղեցիներ, 5.840 խաչքարեր և 22.000 պատմական տապանաքարեր։ Այս ոճրագործության մասին առկա են բազում փաստական ապացույցներ, այդ թվում՝ լուսանկարներ և տեսանյութեր: Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ICOMOS) 16-րդ Գլխավոր համաժողովը 2008 թ. հոկտեմբերին ընդունած իր բանաձևում իր խորին մտահոգությունն է հայտնել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված այս վանդալիզմի առնչությամբ՝ ափսոսանքով նշելով, որ՝ «այս ժառանգությունը, որը ժամանակին վայելում էր իր արժանի տեղը համաշխարհային ժառանգության գանձերի մեջ, այսօր այլևս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին»:

«Հայկական մշակութային ժառանգության կոթողների գլխին սրի պես ճոճվում է ոչ միայն ֆիզիկական ոչնչացման վտանգը, այլև իրականություն է, որ տարիներ շարունակ Ադրբեջանի գիտական շրջանակներն ամեն տեսակի կեղծարարություններով փորձում են ջնջել հայկական հուշարձանների ինքնությունը, շատ հաճախ նաև՝ հեղինակային պատկանելությունը վերագրելով այլ ժողովրդի (հիմնականում ներկայացնելով որպես աղվանական կոթողներ): Ադրբեջանի ղեկավարությունը, ժամանակ չկորցնելով, հրադադարի ստորագրումից անմիջապես հետո ձեռնամուխ եղավ հայկական պատմության յուրացման և կեղծման իր այս քաղաքականությանը։ Ինչը ևս մեկ ապացույց է հայկական մշակութային հուշարձանների առջև ծառացած իրական սպառնալիքի։ Դիմում ենք Ձեզ խորին վստահությամբ, որ Դուք՝ Ձեր հեղինակությամբ և ջանքերի գործադրմամբ, աջակից կլինեք, որպեսզի միջազգային կոնվենցիաներում ամրագրված սկզբունքների համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետությունն ստանձնի պատասխանատվություն անվնաս ու անխաթար կերպով պահպանելու հայկական հուշարձանները: Տեսանելի է և փաստավավերագրված, որ դրանցից շատերը տարիների ընթացքում վերանորոգվել են, բարեզարդվել, ինչպես նաև որոշ վանքեր ու եկեղեցիներ դարձել են գործող կրոնապաշտամունքային վայրեր: Ուստիև ծայրահեղ անհրաժեշտություն է, որ միջազգային համապատասխան կառույցները՝ համագործակցաբար Հայաստանի և Ադրբեջանի պատկան գերատեսչությունների հետ, կատարեն պատմամշակութային հուշարձանների արդի վիճակի արձանագրում և ապահովեն հետագա մոնիտորինգների իրականացումը՝ արդյունքների հրապարակայնացմամբ: Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի պետությունն ամենայն պատասխանատվությամբ կապահովի անվտանգությունն ու անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների քաղաքացիները, այլև օտարերկրյա հայերն ազատորեն ել և մուտ ունենան Ադրբեջանական տարածքում հայտնված հայկական պատմական սրբավայրեր և այլ կոթողներ, որոնք, հիրավի, համաշխարհային մշակութային ժառանգության անհերքելի ու անբաժանելի մասն են կազմում»,-ասված է ուղերձում:

Կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժող. Արտիստ Տիգրան Մանսուրյան

Կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյան

Օպերային երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյան

Կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երկանյան

Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյան

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյան

Օպերային երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Լիպարիտ Ավետիսյան

«Հովեր» պետական կամերային երգչախմբի խմբավար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյան

Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյան

Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյան

Երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Արևշատյան

Երաժշտագետ-միջնադարագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյան

 «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյան

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյան

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենՆիկոլայ Կոստանդյան

 Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյան

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյան

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Ղազարյան

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Արարատ Աղասյան

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ, ՀՀ  արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյան

«Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»հիմնադրամի տնօրեն, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Հարություն Մարության

Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյան

Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Զաքյան

Օպերային երգչուհի Արաքս Մանսուրյան

Օպերային երգչուհի Սիրանուշ Գասպարյան

«Երևանյան Հեռնկարներ» փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյան

Օպերային երգիչ Հովհաննես սարկավագ Ներսեսյան

Օպերային երգչուհի Ալինա Փահլեւանյան

դերասանուհի  Նազենի Հովհաննիսյան

ՀՀ վաստակավոր արտիստ Նելի Խերանյան

դիրիժոր, երգիչ Վահե Բեգոյան

ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյան

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարո Վարդանյան

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի տնօրեն Դավիթ Թերզյան

Ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հրաչ Քեշիշյան

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյան

Օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Բարսեղ Թումանյան

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյան

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյան

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, Ֆրանսիայի Հանրապետության արվեստի և գրականության շքանշանի ասպետ Ռուզան Սարյան

Գրող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ Մովսես Խորենացու և ՌԴ Ալեքսանդր Պուշկինի մեդալակիր Ավետիք Իսահակյան

Երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունի

Պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր, Արամ Խաչատրյանի տուն֊թանգարանի տնօրեն, Լեհաստանի Հանրապետության վաստակավոր գործիչ Արմինե Գրիգորյան

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյան:

Ուղերձի ստորագրումը բաց է, միանում են տարբեր գործիչներ և մտավորականներ

Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ը