Լրահոս
Կարևոր


«Այս ֆիլմը և՛ հիշողության վերականգնում է, և՛ անթաքույց «մեսիջ», որ պատմությունից դասեր քաղենք». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թ. հունվարի 11-ին տեղի կունենա «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան, իսկ հունվարի 14-ից այն կցուցադրվի կինոթատրոններում։ Ֆիլմի պրոդյուսեր, «Հինգերորդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանի հետ զրուցել ենք դրա ստեղծման մասին: Նշում է՝ ապրիլին տեղեկացել է, որ Հայաստանում օտարերկրյա դրամաշնորհի միջոցով ֆիլմ է նկարահանվում 1918 թ. հայ-թուրքական հարաբերությունների մասին: «Հասկացա, որ պատրաստվում են նոր բան փաթաթել մեր գլխին: Թեման ինձ հետաքրքրեց, որոշեցինք ուսումնասիրել այդ ժամանակաշրջանը, և արխիվներից այնքան ցցուն ու հետաքրքիր փաստեր հավաքեցինք, որ այս շրջանի իրադարձություններին, թեմային չանդրադառնալն ուղղակի սրիկայություն կլիներ մեր կողմից: Չունեինք բյուջե, բայց ունեինք թիմ: Հավաքեցի մարդկանց և ասացի՝ նման գաղափար կա, կարո՞ղ ենք իրագործել: Ներկայացրեցի իմ պատկերացումները՝ նշելով, որ նվազագույն ծախսերը կապահովենք: Թիմի անդամները որոշեցին, որ անպայման պետք է իրագործել այս գաղափարը: Եվ անցանք գործի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հարությունյանը:
 
Նշում է՝ պրեմիերայի օրը ֆիլմը մոտավորապես դառնում է ինն ամսական: «Սա երեխայի ծննդի պես մի բան է: Ինն ամիս այս ֆիլմի վրա անդադար աշխատել ենք: Կարող եմ հպարտորեն ասել՝ Հայաստանում նման ֆիլմ չի եղել, նման որակի՝ պատմական փաստավավերագրական խաղարկային ֆիլմ չի արվել: Սա փաստավավերագրական ֆիլմ է, որտեղ չկա հեղինակային տեքստ: Բոլոր տեքստերը վերցված են մեկնություններից ու տարբեր աղբյուրներից, դրանք դարձրել ենք սցենար: Ֆիլմը հանդիսատեսի հետ խոսելու է ժամանակաշրջանի ներկաների շուրթերով: Սա ֆիլմի առավելությունն է, չենք ցանկացել, որ հեղինակային տեքստ լինի, հնարավոր է՝ լինեին անհամապատասխանություններ, ինչը կարող էր դիտվել որպես քարոզչական հնարք և այլն: Եթե հղումներ չանենք աղբյուրներին, դիտողը կմտածի, թե դա հատուկ գրված սցենար է: Բայց ֆիլմը հիմնված է տվյալ ժամանակաշրջանի մարդկանց, մամուլի հուշերի ու հրապարակումների վրա», հավելում է մեր զրուցակիցը: Ընդգծում է՝ ֆիլմում օգտագործվել են եռաչափ անիմացիայի բարձր տեխնոլոգիաներ, արհեստական ինտելեկտի նորարարական լուծումներ և տեխնիկական այլ հնարքներ, ինչը համադրվել է խաղարկային կադրերի հետ:
 
Ֆիլմը 1918 թ. ապրիլի 11-ից մինչև մայիսի 25-ն ընկած կարճ ժամանակահատվածի մասին է: «Ներկայացվում է, թե ինչ է տեղի ունեցել այդ օրերին Հայաստանում, ինչպես և ինչու է հանձնվել Կարսը, ինչ տրամադրություններ էին տիրում Հայաստանում, և հետո ինչ կատարվեց Ալեքսանդրապոլի հետ: Երբ Սարդարապատի ճակատամարտից հետո Հայաստանը հռչակեց իր անկախությունը, Ալեքսանդրապոլն արդեն Հայաստանի կազմում չէր: Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները Գյումրիում ընդամենը հյուպատոսություն ունեին: Ֆիլմի ամենակարևոր «մեսիջը» հետևյալն է՝ հիմա պատերազմ է հիշողության դեմ, այս ֆիլմը հիշողության վերականգնման համար է: Մոռանում ենք կամ չենք հիշում, թե երկու օր առաջ ինչ իրադարձություններ են տեղի ունեցել, քանի որ ամբողջ աշխարհում է այսօր իշխում այդ հնարքը՝ «անջատել» մարդկանց հիշողությունը, դասագրքեր են փոխվում, պատմական դեպքեր և հարաբերություններ են «վերախմբագրվում»: Բայց եթե ուզում ես ապրել և այս երկնքի ու արևի տակ քո տեղն ունենալ քո պետությունով, չպետք է փախչես քո պատմությունից, չպետք է մոռանաս այն: Այն, ինչ ցույց ենք տալիս այս ֆիլմում, հիշողության վերականգնում է, և դրա մասին գրված չէ նույնիսկ խորհրդային շրջանի դասագրքերում: Գուցե, երբ պատմաբանները դոկտորականներ կամ մագիստրոսական աշխատանքներ են պաշտպանել, ուսումնասիրել են այդ ժամանակաշրջանը, բայց հանրակրթական դպրոցներում, մեր պատմության դասագրքերում այս մասին նույնիսկ մեկ պարագրաֆով նշված չէ: Այս ֆիլմը և՛ հիշողության վերականգնում է, թե ինչ կատարվեց մեզ հետ, ինչպիսին էր մեր ժողովուրդը, և՛ անթաքույց «մեսիջ», որ պատմությունից դասեր քաղենք: Զուգահեռներ չենք տանում մեր օրերի հետ, բայց ցանկացածը, ով կդիտի այս ֆիլմը, «կհայտնվի» մեր օրերի մեջ: Փաստել ենք ժամանակաշրջանը, ցուցադրում ենք, թե ինչ է եղել մեզ հետ, ինչպիսի վիճակում է եղել ժողովուրդը, ի դեպ, այն ժամանակ էլ Կարսը հանձնելուց հետո թուրքերի հետ խաղաղության պայմանագրի հարց է եղել, դրա համար է ֆիլմը կոչվում «Կեղծ խաղաղության գինը»: Իսկ արդյունքում կործանվեց Ալեքսանդրապոլը»,ասում է ֆիլմի պրոդյուսերը:
 
Այժմ ֆիլմը թարգմանվում է անգլերեն՝ ոչ թե «տիտրային», այլ հենց ձայնային տարբերակով: Հարությունյանի խոսքով, հայտնի համալսարաններից ցանկություն կա ցուցադրելու այն իրենց օտարերկրացի ուսանողների համար: Ֆիլմը երեք լեզվով է լինելու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, հայերենի դեպքում՝ անգլերեն լուսագրերով:
 
Զրույցը եզրափակում ենք այս հարցով՝ ֆիլմը հարցե՞ր է բարձրացնելու, թե՞ պատասխաններ հնչեցնելու: «Ամեն ինչ թողնված է հանդիսատեսին: Նրանք պետք է իրենց ներսում հարցերը բարձրացնեն և պատասխանները փնտրեն: Շատ չեզոք ենք ամեն ինչում: Բացառված է սուբյեկտիվության գործոնը», - եզրափակում է Հարություն Հարությունյանը:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
 
Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ Հայաստան