Լրահոս
Կարևոր


Նիկոլի ասելիքի հիմնական առանցքը «իրական Հայաստանի» մասին դոկտրինն էր, որով կառավարող «դուետը» փորձեց տարբեր մեսիջներ հղել և թեզեր գեներացնել․ Արմեն Հովասափյան

Քաղաքականություն
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Անլրջութան և սարկազմի հերթական դրսևորումը, որով երեկ հանրային լայն շրջանակներին «կերակրեց» Նիկոլ Փաշինյանը, խոսում է պետության և, ընդհանրապես, կառավարման համակարգի նկատմամբ իր իրական վերաբերմունքի մասին։ «Ընտանեկան փոդքաստ» կոչվող տրագիկոմեդիայով նա փաստացի փորձեց անուղղակի արձագանքել աշխարհաքաղաքական կենտրոնների և տարածաշրջանի ղեկավարությանը (պետք է արձանագրենք, որ սա ոչ գործըներային, ինչ-որ տեղ նաև արհամարհական ժեստ էր)։

Նիկոլի ասելիքի հիմնական առանցքը «իրական Հայաստանի» մասին դոկտրինն էր, որով կառավարող «դուետը» փորձեց տարբեր մեսիջներ հղել և թեզեր գեներացնել։ Ըստ էության՝ «իրական Հայաստան» գաղափարախոսություն ասվածը, եթե չակերտները բացենք՝ պանթուրանականության հայկական ռեբրենդինգն է կամ ուղղակի՝ նեոօսմանիզմ։ Իրենց խոսքում «Փաշինյան դուետը» խոսում էր, ՀՀ ապագան կառուցելու իրենց հայեցակարգի մասին, որն, ինչպես քանիցս ասել ենք հայի ու հայկականության հետ ոչ մի աղերս չունի։

Տեսեք, երեկվա իր «դարակազմիկ» մտքերի շարքում Նիկոլը նախանշում է, թե «նախկինում ՀՀ ապագայի մասին եղած պատկերացումներն այդքան էլ Հայաստանի մասին չեն եղել»։ Սա նորից խոսում է այն մասին, որ նա ուղղակի խեղաթյուրում ու լղոզում է հայեցի յուրաքանչյուր արժեք, հիմնովին կազմաքանդում արժեքաբանական բոլոր դոգմաները, ձևախեղում էթնիկ գոյաբանական նորմերն ու ազգային մենթալին վերաբերվող ցանկացած դրվագ։ Սա, նորից եմ կրկնում, համակարգային դեգրադացման փուլային գործընթաց է, որով Նիկոլն ամբողջությամբ հանրությանը կտրում է պատմական կարծրատիպերից։

Մի շարք թեզեր լսելուց հետո, հերթական անգամ համոզվեցինք, որ սրանք պետություն ասվածը հասկանում են լավ ապրել, բարեկեցիք կյանք ունենալ, ինչն իր հերթին նշանակում է՝ «փորներս կուշտ ըլնի, տեղներս տաք, թքած թե պետությունը քանի քառակուսի մետր կլնի՝ պլյուս մինուս 50»։

Նիկոլն անանմոթաբար դարձյալ խոսեց խաղաղության մասին, այն դեպքում, երբ «կառուցողականը» նախօրեին հստակ ասեց իր անելիքը՝ հայտարարելով, որ թքած ունի տվյալ գործընթացի վրա։ «Շռնդալից պատասխանը», որը հնչեց Նիկոլի կատարմամբ հետևյալն էր․ «մենք Ադրբեջանից հնչող ագրեսիվ հռետորաբանությանը պատասխանում ենք իրական Հայաստանի գաղափարով՝ փորձելով այն կիրառել նաև ողջ տարածաշրջանում»։ Ավելին, երկուսով ամեն ինչ անում էին, որպեսզի համոզեն, թե «իրական»-ի գաղափարը ֆանտաստիկ մի ձեռքբերում է և դրանից ոչ մի կերպ չի կարելի շեղվել։

«Երկների տարածքային ամբողջականությունը կա և ոչ մեկ չի կարա դա չեղարկի, ցանկացած ոտնձգություն միջազգայնորեն դատապարտելի հանցագործություն է»։ Նման միտքը լսելուց հետո միանգամից աչքիս առաջ հառնեց Սիրիան, որը ընդամենը 14-15 տարի առաջ աշխարհի ամենաապահով երկների առաջին եռյակում էր, սակայն այսօր այդ պետությունը փաստացի գոյություն չունի։ Նիկոլը խոսում է «միջազգային իրավունքի» մասին՝ հստակ իմանալով, որ այն ընդամենը թղթի վրա գրված դեկլարատիվ մի թղթակտոր է, ոչ մի կիրառելիություն չկա։

Ի դեպ՝ Նիկոլը բանակի՝ «սեփական երկրի լեգիտիմ իրավունքի պաշտպանելու» մասին իր ասելիքն այնպիսի ճարպկությամբ լղոզեց, որ տպավորություն էր, թե մինչև 2018-ը Հայկական բանակը եղել է մի «օկուպանտ ու բանդիտական միավորում» և իր գործողություններն արել է ինչ-որ կասկածելի մութ գործարքներով կամ այլ կերպ ասած՝ ըստ Նիկոլի, մինչև 2018-ը Հայկական բանակը պաշտպանել է այլ ժողովրդի անվտանգությունը։

Դե իսկ ողջ շոուի ամենաառանցքային կտորն այն էր, երբ հայտարարեց, որ «Արևմտյան Հայաստանը դա Արմավիրի մարզի արևմտյան հատվածն է», այսինքն հետ այսու, երբ որևէ մեկը խոսի ասի Արևմտյան Հայաստանի մասին, ապա պետք է հասկանանք, որ խոսքը գնում է, ասենք Մարգարայի, Տափերականի կամ Ջրառատի մասին, բայց ոչ երբեք Էրզրումի ու Վանի։ Ի դեպ՝ այստեղ շատ կարևոր մի նրբություն․ ՀՀ ոչ մի ղեկավար իր կառավարման ընթացքում, երբեք Արևմտյան Հայաստանի նկատմամբ ոչ մի նկրտում կամ, սրանց բառերով ասած, «Ստամբուլն արյան ծով դարձնելու» մասին թեզեր, չի տիրաժավորել, նույն Նիկոլն է այս թեման բերել առաջին պլան ու հիմա ինքնամոռաց այն «խուրդում» է։

Հետո մի կարևոր բան․ էդ կլոունադայի ժամանակ թեմա արծարծվեց, թե «ինչո՞ւ մենք էլ ուրիշ տարածաշրջանների նման, չենք կարող մեր հարևանների հետ հաշտ ու խաղաղ ապրել, էլի երկրներ կան, որ պատերազմել են, բայց հիմա գործընկերներ են»։ Սա, ըստ իս, միջնակարգ դպրոցի ցանկացած 4-րդ դասարանցու համար պարզաբանված թեմա է․ «թուրքը՝ թուրք է, ու թուրքի հետ ախպեր չես կարա լինես»․ սրա մասին դեռ 1918-ին Դարապաս գյուղում՝ Ղարաքիլիսայի ճակատամարտի օրերին, Նժդեհն է ասել։

Նիկոլը մի հետարքրիր սփոյլ էլ արեց, երբ հայտարարեց, որ իրենք՝ տվյալ դեպքում «Փաշինյան դուետը», «խաղաղության կոնցեպտի» մասին խոսել են դեռևս 2018-19 թվականներին, իսկ իրենց այդ «ռելսերից գցել են»՝ շեղելով բուն նպատակից, և հիմա, ըստ Նիկոլի, նորից 2019-ի դիրքերում են ու չեն պատրաստվում ոչ կերպ ուղուց շեղվել։ Հակոբյան Աննան, երկրորդելով Նիկոլին, իր հերթին նշեց, թե 2019-ին «ձևակերպումները խրթին են եղել և սոցիալ-հոգեբանական առումով հանրությանը ոչ հասու, իսկ հիմա շատ ավելի լայն շրջանակներ աջակցում են իրենց»։ Սրանք մարդ ու կին երևի մոռանում են, որ 2019-ին հաջորդել է արյունոտ 2020-ը և 5000 երիտասարդ են մատաղ արել, որպեսզի մարդկանց սոցիալ-հոգեբանորեն ստիպեն թուրքի հարճ դառնալու հետ համակերպվեն կամ ուղղակի դառնան լատենտ։

Հ․գ․ Եվ վերջում․ փաստորեն սա նոր է իմացել, որ Մաշտոցը Վռամշապուհի հանձնարարականով է գրերի գյուտի գործին լծվել, ու ասում է, թե «սովետական քարոզչամեքենան թեման ձևախեղել է և արքային թողել ստվերում»։ Իմ հիշելով, մեր պատմիչների աշխատություններում, որոնք հրապարակվել են 1970-80 ական թվականներին, թեմայի հետ կապված բավական հանգամանալից ու խորքային մեկնաբանություններ կան, այլ բան է, որ դու դրա մասին կարդացել կամ տեղեկացել էս 50 տարեկանում։



65+ տարիքի 50 հազար 73 թոշակառու ստացել է 4,3 մլրդ դրամի առողջապահական ծառայություն պետբյուջեից. ՓաշինյանԻդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն ՀայաստանումԵս բանակցություններ եմ ունեցել վերջին օրերին Իրանի հետ և պլանավորում եմ շարունակել դրանք. ԹրամփԷդմոն Մարուքյանը բանախոսել է Եվրոպական լիբերալ ֆորումի կողմից կազմակերպված կանանց առաջնորդության և քաղաքականությունում նրանց դերի բարձրացման թեմայով ինտենսիվ դասընթացում0% շրջանառության հարկ փոքր բիզնես համար․ Ռոբերտ ԿադարյանԿառուցել՝ նշանակում է ավելի շատ աշխատատեղ ստեղծել. «Մեր Ձևով» ժողովրդական շարժումՈրո՞նք են երաշխիքները, որ տարվա կեսին առողջության ապահովագրության համար նախատեսված բյուջեն չի սպառվի. Նաիրի ՍարգսյանԱմփոփվեց «Դոմուս»-ի ամենասպասված խաղարկությունը Մինչև 200․000 դրամ աշխատավարձ ստացողները զրկված են առողջության ապահովագրությունից․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ում մասնագիտական վերապատրաստումները դիտարկվում են որպես շարունակական գործընթաց և ռազմավարական ներդրում«Հայաստանի 100 լավագույն ուսանողները» մրցույթի հայտադիմումների ընդունումը կավարտվի 3 օրից. Գոհար ՂումաշյանՓաշինյանի զգուշացումը Հայկ Սարգսյանին Բանակի դերը պետք է մշտապես բարձր լինի, սակայն այսօր հակառակն ենք տեսնում․ Ավետիք Հարությունյան Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ վեհաժողովի շրջանակներում իմ դիտարկումները ներկայացրեցի համազեկուցողներ Բորիանա Օբերգին և պարոն Ֆասինոյին. Է. ՄարուքյանՓաշինյանն ամեն ինչ անում է՝ Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը խափանելու համար Սամվել Կարապետյանը 3 տասնամյակ շարունակ շենացրել է Հայաստանը. տեսանյութՌուսաստանը բարձրացնում է կոշտ զգուշացումների դոզան TeamPay-ն առաջին էլեկտրոնային դրամապանակն է Հայաստանում, որտեղ կարելի է մեկ քայլով նույնականացվել imID-ովՀաջորդ իշխանության հավակնորդները պետք է ճիշտ ձևակերպեն հաջորդ իշխանության առաքելությունը, և այդ պարագայում կհաջողեն․ Հովհաննիսյան Նույնիսկ այս ծանր պայմաններում բանակը կատարում է իր առաքելությունը․ Արամ ՊետրոսյանԱրևային էներգիա՝ մթության մեջ. Չինաստանը գործարկել է «հրաշք աշտարակը» Դատարանի միջամտությունը եկեղեցու կառավարմանը հարուցում է սահմանադրականության և իրավունքի գերակայության հետ կապված լուրջ մտահոգություններ. «Amsterdam & Partners» Շերամի փողոցում բռնկված հրդեհը մարվել է Բանակը չի պարտվել, պարտվել են իշխանությունները․ Գրիգոր Գրիգորյան «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական ծրագիրը համակարգված մոտեցմամբ անդրադառնում է երիտասարդությանը հուզող առանցքային խնդիրներին. Շաքե ԻսայանՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Պարգևավճար ստացող պետական պաշտոնյան պարտավոր է պարգևի տաս տոկոսը ծախսել վերապատրաստման վրա. Հրայր ԿամենդատյանԱրևմտյան եկեղեցիների աճող մտահոգությունը Հայաստանի իշխանությունների քաղաքականության շուրջ «Շու՛նչդ տուր, հոգի՛դ տուր, բայց Հայրենիքդ մի՛ տուր թշնամուդ»․ երբ երիտասարդները խոսում են Հայրենիքի մասին․․․ «Մեր Ձևով» շարժումը ներկայացնում է ուժեղ Հայաստանի իր տեսլականը 300 000 նոր աշխատատեղերը բերելու են նաև բարձր կենսաթոշակներ. Աշոտ ՄարկոսյանՇիրակի մարզը բարեգործություն չի ուզում. Շիրակի մարզը աշխատանք է ուզում. Ռուբեն Մխիթարյան Բժշկական հաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածԿիևը կարող է լուրջ տարածքային զիջումների գնալ Մոսկվայի հետ բանակցություններում՝ անվտանգության երաշխիքների դիմաց. ԿալլասՀայտնի քաղաքական գործիչներն ու փորձագետները քննարկել են Հայաստանի անվտանգության նոր մարտահրավերները Ջրային պարեկները ապօրինի որսած սիգ են հայտնաբերել Անկախ ՍԴ-ի դիրքորոշումից՝ հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործերը զուգորդված են կալանքներով. Արամ ՎարդևանյանՀայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ. ՓաշինյանՍա երազանք չէ․ սա քո ապագա աշխատանքն է․ «Մեր ձևով» Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր հայտնի կազմվածքը Skims-ի նոր ֆոտոշարքում Սթափեցնող ահազանգ Ստրասբուրգից․ բանտարկված սրբազաններն ու Ադրբեջանի անվերջ պահանջները․ Էդմոն ՄարուքյանՆԱՏՕ-ն փաստացի պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտnւթյանը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՁմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները300.000 նոր աշխատատեղ․ Ալիկ ԱլեքսանյանԼաբուբուն շքեղության աշխարհում. Moynat-ը և Կասինգ Լանգը պայուսակները վերածում են հեքիաթի«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը և շարժման անդամները կհանդիպեն երևանցիների հետ Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել Հայաստանում ամենաարագ աճող շարժումը․ «Մեր ձևով»Մոուրինյուն մեկնաբանել է «Ռեալի» նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակը