ՀՀ շահերն ու հայ ժողովուրդը ԵՄ-ին առհասարակ չեն հետաքրքրում. դիտորդներն իրականացնում են հակառուսական, հակաադրբեջանական, հակաիրանական առաքելություն. Զախարովա
ՔաղաքականությունՀայաստանի շահերն ու հայ ժողովուրդը ԵՄ-ին առհասարակ չեն հետաքրքրում. ՀՀ-ում ԵՄ դիտորդներն իրականացնում են հակառուսական, հակաադրբեջանական, հակաիրանական առաքելություն. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ Մոսկվան բացասաբար է վերաբերվում ԵՄ առաքելությունը Հայաստանում, առավել ևս, որ դրան միանում են նաև ՆԱՏՕ-ի երկրները։
«Միանգամայն ակնհայտ է, որ սա աշխարհաքաղաքական նախագիծ է՝ տարածաշրջանում հավաքական Արևմուտքի դիրքն ամրապնդելու համար: Դրա նպատակները մենք լավ հասկանում ենք՝ ապակայունացնել իրավիճակը և օգտագործել այն Հարավային Կովկասի տարածաշրջանի ժողովուրդների դեմ»,- ասել է նա։
Զախարովայի խոսքով՝ ԵՄ առաքելությունն օտար մարմին է Հարավային Կովկասի համար, և տարածաշրջանի առջև ծառացած բոլոր հրատապ խնդիրները պետք է լուծվեն հավաքական ջանքերի միջոցով՝ առանց արտաքին միջամտության։