Լրահոս
Կարևոր


Արկածախնդրություն՝ «բալանսավորման» լարի վրա. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակին ճկուն արտաքին քաղաքականության արդյունքում էր, որ լինելով ԵԱՏՄ անդամ պետություն՝ Հայաստանը կարողացավ ԵՄ-ի հետ ոչ միայն իր հարաբերությունները կառուցել, այլև զարգացնել, որի արդյունքն էլ եղավ 2017 թվականին ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի կնքումը։ Բայց նախքան այդ երբեք չի եղել մի դեպք, որ Հայաստանը ԵՄ անդամակցության բացահայտ հայտ ներկայացնի։ Այս հարցում հաշվի է առնվել այն հանգամանքը, որ անհնար է եվրոպական ինտեգրացիոն ձևաչափի մաս կազմել՝ միաժամանակ լինելով ԵԱՏՄ անդամ։ Իսկ ԵԱՏՄ-ին անդամակցելու արդյունքում Հայաստանը էական տնտեսական օգուտներ է ստանում։

2018 թվականի իշխանափոխությունից հետո այն, ինչ նախկինում անհավանական էր թվում, Փաշինյանի կառավարման ժամանակ իրականություն է դառնում։ Ինչպես ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ մի օր Հայաստանի ղեկավարը ամեն կերպ կփորձի հիմնավորել, որ Արցախն Ադրբեջանի մաս է կազմում, այպես էլ նախկինում դժվար էր երևակայել, որ ԵԱՏՄ-ից դուրս չգալով հանդերձ՝ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի։ Այլ կլիներ իրավիճակը, երբ անդամակցության փոխարեն ուղղակի ԵՄ-ի հետ հարաբերություններն իրապես խորացնելու դիրքորոշում որդեգրվեր։ Բայց Փաշինյանի կառավարումը կարելի է համեմատել ծուռ հայելիների թագավորության հետ։ Նա ու իր սատելիտներն այնպիսի հիմնավորում են ներկայացնում Հայաստանի՝ ԵՄ անդամակցության որոշման հետ կապված, որ ուղղակի ծիծաղելի է։ Օրինակ՝ Փաշինյանը նշում է, որ այդ որոշման ընդունումը պայմանավորում է Հայաստանի ժողովրդավարական համակարգի առկայությամբ, քանի որ ցանկություն կա եվրոպական ժողովրդավարական համայնքին մոտ լինել։ Բայց հարցն այն է, որ նախ՝ Հայաստանն իր կառավարման ժամանակահատվածում շատ ավելի է հեռացել ժողովրդավարությունից, իսկ ընդդիմադիրների գլխավերևում կախված է քաղաքական հետապնդումների սուրը։ 2018 թվականից հետո տեսնում ենք, թե ինչպես է իրավապահ համակարգը որպես գործիք օգտագործվում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող մարդկանց ճնշելու համար, ինչպես են ոտնձգություններ կատարվում դատական իշխանության նկատմամբ, ինչպես են քպացվում բոլոր անկախ ինստիտուտները և այլն։

Մյուս կողմից՝ Հայաստանում աստիճանաբար տեղի է ունենում իշխանական լծակների գերկենտրոնացում վարչապետի լիազորություններն իրականացնող անձի ձեռքում։ Փաշինյանը մի ժամանակ խոստանում էր, որ տեղի է ունենալու նախագահի ինստիտուտի լիազորությունների ավելացում, բայց դրա փոխարեն միայն իր լիազորություններն են ավելանում։ Իսկ այս իրողությունը լիովին հակասում է իշխանությունը ապակենտրոնացնելու և հակակշիռներ ստեղծելու ժողովրդավարական սկզբունքին։

Ի միջիայլոց, եթե ԵՄ-ն այդքան կարևորում է ժողովրդավարությունը՝ որպես առանձին քաղաքական իրողություն, ապա ինչո՞ւ է սիրաշահում բռնապետական Ադրբեջանին, աչք փակում Բաքվի ռեժիմի կողմից իրագործված հանցագործությունների ու մարդու իրավունքների խախտման աղաղակող փաստերի առաջ և էներգակիրներ գնում այդ երկրից։

Բայց վերադառնանք մեր խնդիրներին: Ուշագրավ է, որ Փաշինյանը Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը պայմանավորում է համապատասխան օրենքի ընդունմամբ ու այդ հարցում հանրաքվեի նախաձեռնությամբ: Իրականում արտաքին քաղաքականության մեջ հարաբերություններին վերաբերող վճռական որոշումները միայն հանրաքվեով կամ օրենքի ընդունմամբ հնարավոր չէ լուծել, քանի որ այն երկկողմանի գործընթաց է։ Ամենակարևոր հարցն այն է, որ պետք է հասկանալ՝ արդյո՞ք ԵՄ-ում պատրաստ են մեզ ընդունել, թե՞ ոչ։ Եթե ԵՄ-ն պատրաստ չէ մեզ ընդունել, և ընդամենը խնդիր ունի գլխներիս տակ փափուկ բարձ դնել, ապա կարող ենք մի քանի հանրաքվե անցկացնել, տասնյակ օրենքներ ընդունել, դրանից ոչինչ չի փոխվի։

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ԵՄ-ին անդամակցելու որոշման համատեքստում Փաշինյանը շեշտում է բալանսավորված արտաքին քաղաքականություն վարելու գործոնը Եվրամիության, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հետ։ Այս հարցում ևս նա իրականությունը խեղաթյուրում է, քանի որ իր իշխանությունը լրիվ հակառակն է արել։ Ի մասնավորի, Փաշինյանի իշխանությունը արևմտյան պետությունների բարեհաճությանն արժանանալու համար փորձել է հակառուսական քաղաքականություն վարել, առճակատվել Ռուսաստանի հետ, երկրում հակառուսական տրամադրություններ հրահրելով՝ ցույց տալ, որ մեր դժբախտությունների պատճառը ոչ թե իր վարած անհեռատես քաղաքականությունն էր, այլ այն, որ դաշնակից Ռուսաստանը «դավաճանեց» մեզ։

Չնայած, նաև պետք է նշել, որ այս անգամ Դավոսում իր արած հայտարարություններում Ռուսաստանի հետ կապված իր դիրքորոշումներում որոշակի մեղմացում է նկատվում, քանի որ մի ժամանակ եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումներում նա անընդհատ բողոքում էր, թե Հայաստանի դեմ ագրեսիայի ժամանակ դաշնակիցները մեզ միայնակ թողեցին։ Թերևս նրա հռետորաբանության մեղմացումը կամ որոշակիորեն «զադնի դնելը» պայմանավորված են արտգործնախարար Միրզոյանի ու Լավրովի հանդիպման և ՌԴ նախագահ Պուտինի հետ Փաշինյանի վերջին հեռախոսազրույցի արդյունքներով։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանԵվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանՇնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՄենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՄենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանՔաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան Հայաստանը նշում է Անկախության օրը Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըՓաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել